Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդագրական փոփոխությունները, ինչպիսիք են ծնելիության մակարդակի փոփոխությունը, բնակչության ծերացումը և միգրացիոն հոսքերի աճը, ձևավորում են երկրների ապագան։ Եթե 20-րդ դարի կեսերից սկսած աշխարհում մի երևույթ էր նկատվում, որն անվանում էին «ժողովրդագրական պայթյուն», ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։

«Ժողովրդագրական պայթյունի» համատեքստում վերլուծություններ էին կատարվում, թե աշխարհի բնակչության կտրուկ ավելացումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ հաշվի առնելով ռեսուրսների սակավությունը և համապատասխան պայմանների բացակայությունը։ Անգամ կարծիքներ կային, թե այն կարող է ապագա հակամարտությունների խորացման պատճառ դառնալ։ Հիմա մասնագետներն արդեն ահազանգում են մի երևույթի մասին, որը նախանշում է բնակչության թվի և ծնելիության մակարդակի էական նվազման մասին՝ չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն 20-րդ դարի, մարդկանց կյանքի տևողությունն ավելանում է, իսկ կենցաղային պայմաններն՝ աստիճանաբար բարելավվում։

Ընդ որում, ծնելիության մակարդակի էական նվազում է նկատվում նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ տևական ժամանակ բնական աճը շարունակվել է։ Օրինակ՝ ներկայում աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում՝ Հնդկաստանում, չնայած որ բնակչության թիվը դեռ ավելանում է, բայց ծնելիության ցուցանիշների կտրուկ անկում է նկատվում։ Իսկ Չինաստանը, որը մի ժամանակ աշխարհում իր բնակչությամբ առաջին տեղում էր, արդեն սկսել է բնակչության թվի նվազում գրանցել։ Թուրքիայում էլ, որի բնակչությունը տասնամյակներ շարունակ ավելանում էր, արդեն մի քանի տարի է, ինչ ծնունդների թիվը կտրուկ կրճատվել է։

ՄԱԿ-ի կանխատեսումներով, աշխարհի բնակչությունն իր գագաթնակետին կհասնի 2084 թվականին՝ շուրջ 10,3 միլիարդ, իսկ դրանից հետո կսկսի նվազել։ Բնակչության ամենամեծ բնական նվազումը, ըստ ՄԱԿ-ի վերլուծության, սպասվում է 2100 թվականին Չինաստանում և Հնդկաստանում։ Փոխարենը 2100 թվականին բնակչության ամենաբարձր բնական աճ է սպասվում աֆրիկյան մի քանի երկրում՝ Կոնգո, Տանզանիա և Եթովպիա, ինչպես նաև Ասիայում՝ Պակիստանում։ Ու պետք է հաշվի առնել, որ ապագայի զարգացումները նախանշում են նաև այսօր տեղի ունեցող գործընթացները։

Այսինքն, եթե լուրջ ժողովրդագրական խնդիրների բախվող երկրներն այս հարցը չլուծեցին, ապա այդ խնդիրները հետագայում ավելի են խորանալու՝ իրենց հետ անդունդը գլորելով պետության ներուժը։ Պատահական չէ, որ բնակչության հետ կապված խնդիրները պետության համար ուղղակի գոյաբանական սպառնալիքի նշանակություն են ձեռք բերել։ Դրա համար էլ Եվրոպայում և արևել յան Ասիայում գտնվող մի շարք երկրներ փորձում են այս հարցը լուծել ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։ Օրինակ՝ Չինաստանում ժամանակին տարվում էր «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, իսկ հիմա չինական կառավարությունը ոչ միայն խրախուսում է երեք երեխա ունենալու հանգամանքը, այլև հատուկ ծրագրեր առաջ քաշում, որոնք միտված են ծնելիության մակարդակի բարձրացմանը։

Բայց ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված մասնակի ծրագրերը ոչ միշտ են արդյունավետորեն գործում, դրա համար անհրաժեշտ է ստեղծել բնակչության թվի ավելացման համար անհրաժեշտ պայմաններ։ Ճապոնիայում արդեն տարիներ շարունակ փորձում են մի քանի պետական ծրագրերի միջոցով խթանել երկրի բնակչության աճը, բայց դրանց արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ։ Ու որպեսզի երիտասարդների թվի պակասը մեծ ազդեցություն չունենա երկրի տնտեսության վրա, Տոկիոյում որոշել են քիչ-քիչ բացվել աշխարհի առաջ և ներգաղթյալներ ընդունել՝ առաջին հերթին մասնագետների պակասը լրացնելու տեսանկյունից։

Եվրոպական երկրները, որոնք նույնպես բախվում են ծնելիության ցածր մակարդակի և բնակչության ծերացման խնդրի հետ, այդ խնդիրը որոշակիորեն լուծել են ներգաղթի քաղաքականության և աշխատանքային միգրացիայի միջոցով։ Բայց դրա արդյունքում այլ քաղաքակրթական արժեք կրող մարդկանց (մասնավորապես իսլամադավան) համամասնությունն ավելացել է բնակչության մեջ, որը դժգոհությունների և ազգայնականության վերելքի պատճառ է դարձել։ Իսկ երբ եվրոպական հանրություններում արդեն հակամիգրացիոն տրամադրություններն ուժեղանում են, ապա այս երկրները ստիպված ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված հատուկ քաղաքականություն են վարելու։

Բնակչության մեծ թվաքանակ ունեցող երկրները դեռ ժամանակ ունեն իրենց խնդիրները լուծելու համար, բայց նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որը նույնպես բախվում է բնակչության թվի նվազման մարտահրավերին։ Նախ՝ Հայաստանը փոքր բնակչություն ունի և անվտանգային առումով շատ բարդ տարածաշրջանում է գտնվում։ Այսինքն, ժողովրդագրության հարցն ուղղակի ազգային անվտանգության հետ կապված առանցքային թեմա է։ Ու ցավալին այն է, որ, ըստ կանխատեսումների, 2100 թվականին Հայաստանի բնակչությունը կարող է նվազել մինչև ընդամենը 2 միլիոն մարդ։ Միգուցե բնակչության թվի նվազումը նաև ավելի մեծ լինի, եթե հաշվի ենք առնում ներկա տեմպերը։ Օրինակ՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծնելիության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով։ Միաժամանակ բավական բարձր է մահացության մակարդակը։ Իսկ «թափանիվը» հետ պտտելու համար անհրաժեշտ է ոչ միայն կառավարության կողմից ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի ավելացում, այլև երկրում համապատասխան բարոյահոգեբանական և սոցիալական պայմանների ստեղծում։

Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրներից մեկն այն է, որ սոցիալական ու աշխատանքային անհրաժեշտ պայմանների բացակայության արդյունքում երիտասարդները բավական ուշ են ամուսնանում կամ էլ հետաձգում են երեխա ունենալը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է արտագաղթի շարունակականությունը և երկրի ապագայի նկատմամբ անվստահությունը, որը մարդկանց հեռանալու համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում։

Իսկ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե արտագաղթում են նրանք, ովքեր չեն ուզում իրենց երեխաները բանակում ծառայեն։ Իսկ պետության և իշխանության խնդիրը ո՞րն է, բանակի և պետության նկատմամբ վստահության վերականգնումը, այնինչ գործող իշխանության պարագայում միայն անվստահությունն է խորանում, մարդիկ սպասում են, թե իշխանություններն էլ ինչ են զիջելու հակառակորդին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոյարսկուն արգելել են բեմ բարձրանալՀրվ. Կովկասը ռազմավարական նշանակություն ունի, ԵԱՀԿ-ն շարունակելու է նպաստել խաղաղության առաջմղմանը. Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնելԻնքնաթիռ է կործանվել. կան զոհեր «Ինձ պատասխանում է աչքերով»․ Սիմոնյանը խոսել է Տիգրան Քեոսայանի վիճակի մասին Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին Բրիտանացի շոկոլադագործները ներկայացրել են աշխարհում ամենամեծ Cadbury Creme շոկոլադե ձունՀամայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Գարեգին Բ-ին Սուրբ Զատկի առթիվ Չինաստանում ռոբոտները մարդկանց հետ մասնակցել են կիսամարաթոնի (լուսանկարներ) Չինաստանում փորձարվել է ոչ միջուկային ջրածնային ռումբ Մեծ Բրիտանիայի թագավորը Մակրոնին այցի հրավեր է ուղարկել՝ Թրամփի այցից ամիսներ առաջՀրաձգություն Ֆրանկֆուրտին մերձակա հանգստավայրում. երկու մարդ է զոհվել Լուկաշենկոն Զատկի տոնի իր ելույթում սպառնացել է «կարգուկանոն հաստատել» ԲելառուսումՀրազդան-Աղավնաձոր ճանապարհին մեքենան գլորվելով հայտնվել է գետի ափին. կա տուժած«Ինտեր»-ի պաշտպան Բաստոնին խոստովանել է՝ Յամալին կանգնեցնելը դժվար է Ծանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Այսօր, մեր հերոս պապերի հաղթանակի անմահացնող հուշարձանները վերականգնելու ծրագրի շրջանակներում, այցելեցի Փարաքար համայնք. Մհեր ԱվետիսյանԱղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Չելյաբինսկի գիտնականները բեկում են կատարել արևային մարտկոցների ստեղծման գործում Հրդեհ փայտե տնակում Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին «Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Մայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին 36 ժամ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին