Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տիտանի գոլորշիներով մշակումը երկարացնում է պերովսկիտային արևային վահանակների կյանքը մինչև երեք տարի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արևային էներգիայի օգտագործումը շարունակում է աճել: ԱՄՆ-ում տնային տնտեսությունների 7 %-ն այն արդեն օգտագործում է դա, գրում է ixbt.com–ը: Այնուամենայնիվ, ավանդական սիլիցիումային բջիջների արտադրությունը շարունակում է մնալ էներգատար և թանկ, ինչը խոչընդոտում է նոր գործարանների ստեղծմանը։ Աշխարհի արևային մարտկոցների ավելի քան 80 %-ն արտադրվում է Չինաստանում, որտեղ կենտրոնացված են սիլիցիումի ամենամեծ պաշարները։

Լուծումը կարող է լինել պերովսկիտներին անցնելը, այլընտրանքային նյութ, որը նույնքան արդյունավետ է, որքան սիլիցիումը, բայց արտադրելու համար ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում:

Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների թիմը՝ դոցենտ Խուան-Պաբլո Կորրեա-Բանյայի գլխավորությամբ, մշակել է պերովսկիտային տարրերի կայունացման մեթոդ վերացնելով դրանց հիմնական թերությունը՝ կյանքի կարճ տևողությունը: Ինչպես պարզաբանել է գիտնականը. «Մեր նպատակն է ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են մասշտաբային լինել առանց սարքավորումների մեջ բազմամիլիոն դոլարների ներդրումների»:

Պերովսկիտները, որոնք բաղկացած են յոդից, կապարից և օրգանական բաղադրիչներից, քայքայվում են ընդամենը մեկ տարի օգտագործելուց հետո, այսինքն 20 անգամ ավելի արագ, քան սիլիցիումի անալոգները: 35°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում դրանց կառուցվածքը սկսում է փչանալ, ինչը պանելները դարձնում է ոչ շահավետ տաք կլիմայի համար: Կորրեա-Բանյայի թիմն առաջարկել է նորարարական մոտեցում՝ նախքան վերին էլեկտրոդը դնելը պերովսկիտի շերտը մշակել տիտանի գոլորշիով ցածր վակուումային պայմաններում: Տեխնոլոգիան, որը հայտնի է որպես գոլորշիների ներթափանցում, տիտանի ատոմներ է մտցնում տարրի մակերեսային շերտի մեջ մեծացնելով դրա ջերմային դիմադրությունը: Դաշտային փորձարկումները հաստատել են, որ փոփոխված պերովսկիտային բջիջները գործում են մինչև +45°C ջերմաստիճանի դեպքում՝ առանց քայքայման։

«Տիտանով ձևափոխված շերտը զգալիորեն ավելի դիմացկուն է դառնում բարձր ջերմաստիճանների նկատմամբ, - նշել է Կորրեա-Բանյան,– սա առաջին քայլն է շենքի տանիքների վրա նման տարրերի դաշտային փորձարկման ուղղությամբ»: Նշենք, որ մեթոդն արդեն արտոնագրման փուլում է։

Թեև բարելավված պերովսկիտների ծառայության ժամկետը դեռ չի հասնում իր սիլիցիումային անալոգների անգամ 10 %-ին (2 տարի՝ 20-ի դիմաց), հետազոտողները վստահ են, որ տեխնոլոգիան ներուժ ունի: Էլեկտրոդի կազմի և շերտի կառուցվածքի հետագա օպտիմալացումը կարող է արևային վահանակներն ավելի կայուն դարձնել: Բացի դա պերովսկիտներին անցումը կարող է նվազեցնել արևային մարտկոցների արտադրության արժեքը 40 %-ով` գործընթացների ավելի ցածր էներգիայի ծախսի և հումքի առկայության պատճառով: Դա նախադրյալներ կստեղծի արտադրությունը տեղայնացնելու և վերականգնվող էներգիային նոր անցումն արագացնելու համար։

Հաջորդ քայլերը կլինեն տարբեր կլիմայական պայմաններում տարրերի երկարաժամկետ փորձարկումները և պերովսկիտներում կապարի փոխարինող գտնելը՝ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այդ հետազոտությունների հաջողությունն էլ կորոշի, թե արդյո՞ք պերովսկիտային վահանակները կդառնան արևային էներգիայի նոր չափանիշ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին» և 20-րդ անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոնԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. ԱՄՆ դեսպանատունՎիճաբանություն-ծեծկռտnւք՝ Երևանում, հնչել է կրակnց Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի ՀՀ դեսպանն այցելել է Իրանի ազգային թանգարան Լավրովը բացառում է Ռուսաստանի տարածքային ամբողջականության շուրջ բանակցություններըՎատ նորություն՝ Վայլդբերիզից օգտվող հայ հաճախորդների համարԿարվախալը կարող է որակազրկվել Էլ-կլասիկոյի ժամանակ մրցավարին վիրավորելու համարԱՄՆ-ը կարող է վերսկսել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ․ Axios 2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանԻսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի Հադաս արվարձանին Սաուդյան Արաբիան և Քաթարը մտադիր են մարել ՀԲ-ին Սիրիայի պարտքը մոտ 15 միլիոն դոլարովՈւկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներՌուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու վերաբերյալ․ ԼավրովԲեռլինում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ուկրաինային զենք մատակարարելու Այրվել է խանութի 80 քմ հատվածը. մանրամասներ Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհից«Ինտեր»-ը պարտվեց «Ռոմա»-ին, Մխիթարյանը չմասնակցեց խաղին ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ Հարցում. Մասկի ժողովրդականությունը նվազել է Վաշինգտոնում իշխանություն ստանալուց հետոԵս այս այցը կհիշեմ այնպես, ինչպես հիշում են հեղաշրջումները. ու՞ր է մեկնել Ժաննա ԲուտուլյանըՌյուդիգերը ներողություն է խնդրել ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի ուկրաինական հակամարտության կարգավորմանը մասնակցելու վերաբերյալ․ ՌուբիոԱռանց Ամերիկայի Ուկրաինան ոչ մի շանս չունի. ՕրբանԻրանի կառավարությունը երկուշաբթին հայտարարել է սգո օր Հորոսկոպ. մայիսի աստղագուշակային իրադարձությունները Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. ՖիդանՕտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում ենՈվ է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ)Tiffany & Co.-ն նորից ընկղմվել է իր Blue Book 2025 հավաքածուի օվկիանոսում Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփԱրթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ