Երևան, 21.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ը, լինելով նորարարական և տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի ակտիվ աջակից, հայտարարում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին միանալու մասին։

«Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Տաշիրի մշակույթի կենտրոնում։ 

Ոչ միայն Ucom-ն աջակցում է միջոցառման կազմակերպմանը, այլ նաև ընկերության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին՝ որպես մենթոր, պանելային քննարկման մոդերատոր և այլն։

Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։

«Մեզ համար մեծ պատիվ է լինել այս ֆորումի մի մասը և կիսվել մեր փորձով։ Բայց նաև ուրախ ենք լսել երիտասարդների գաղափարները, քանի որ հաճախ նրանք ավելի բաց են փոփոխությունների նկատմամբ։ Մենք Ucom-ում միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման նախաձեռնությունների Հայաստանի տարբեր մարզերում՝ երիտասարդների գաղափարները լսելի դարձնելու և զարգացնելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՄԵՄ-ը միշտ առաջնահերթություն է տվել մարզերում ապրող երիտասարդների ինքնադրսևորմանն ու զարգացմանը։ Այս ֆորումը ևս մեկ կարևոր քայլ է՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելու, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի նաև իրենց համայնքներից դուրս։ Իսկ համագործակցությունը և համախմբվածությունը մեր հաջողության բանալին են։ Ucom-ի նման գործընկերների ներգրավվածությունը ցույց է տալիս, որ բիզնեսը, հասարակական հատվածը և համայնքները կարող են միավորվել՝ հանուն երիտասարդների զարգացման», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումը, որը կհամախմբի 500 կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների, երիտասարդներին հնարավորություն կտա փոխանակվել փորձով Հայաստանի առաջատար մասնագետների, գործարարների և մտավորականների հետ։

Նշենք, որ մարզային ֆորումի ընթացքում սպասվում են ելույթներ պատանի խոսնակների կողմից, հարցուպատասխան սեսիաներ, ցուցադրություններ, համագործակցային կապերի ստեղծում, պանելային քննարկում, և վերջում՝ եզրափակիչ համերգ՝ օրը տոն դարձնելու նպատակով։ 

Երիտասարդների թվային և տեխնոլոգիական կրթությունը մեծ տեղ է զբաղեցնում Ucom-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում։ Այս միջոցառման աջակցությունը նաև համապատասխանում է ընկերության այն մոտեցմանը, ըստ որի երիտասարդներին անհրաժեշտ է հնարավորություններ տրամադրել սովորելու, զարգանալու և իրենց գաղափարներով ու նախաձեռնություններով տարբեր ոլորտներում փոփոխություններ առաջարկելու համար։ 

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ 

Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 100 փորձառու մենթորներ։

Խոզնավարցիները վախի մեջ են ապրում․ ադրբեջանական դիրքերից կրակել են խոշոր տրամաչափի զինատեսակներից Խոշոր չափի գողություն կոշիկի արտադրամասից, հափշտակել են մոտ 2 մլն դրամ․ Shamshyan Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել ՔԿ նախագահը հանձնարարել է ակտիվացնել կոռուպցիոն բնույթի քրգործերով քննչական գործողությունները Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներ կոնկրետ դիմումներ ներկայացնելու նպատակով. Թաթոյան Երեք օրում բացահայտվել է հանցագործության 351 դեպք. գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 24 մարդ 26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած ու կյանքից զրկած վարորդը կդատապարվի 2 տարով․ ծնողները պատրաստվում են բողոքարկել Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը Քրիստեն Ստյուարտը և Դիլան Մայերը ամուսնացել են Լոս Անջելեսում տեղի ունեցած «ինտիմ» հարսանեկան արարողությամբ Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի ՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետ Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ Պեսկով ՆԱՍԱ-ն 3 մլն դոլար է խոստացել Լուսնի վրա մարդկային արտաթորանքն ուտիլիզացնելու մեթոդի մշակման համար Գավառցի հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Էրդողանն ընդլայնում է ազդեցությունը Սիրիայում ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր Ավետիսյան Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան Եվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում Ավտոսպասարկման կետը կտուգանվի Մեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեումՄեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ղարաբաղյան շարժումը օրակարգ թելադրող էր, ոչ թե՝ թուլացնող․ Մանուկյանը՝ Փաշինյանին Անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք Չալաբյան Վարդենիսում 36 ժամ ջուր չի լինի Վերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համարՍվաճյան փողոցում քաղաքացի է մահացել Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Դիլիջանի որոշ հասցեներում, Կողբ, Բերդավան բնակավայրերում Այս գիշեր Ադրբեջանի զինուժը շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում Նիկոլի խաղաղությունը տանում է պատերազմի. քաղաքացի