Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե կա մեկը, որին դեղեր խմել է վերագրվում, դա դուք եք». Փաշինյանը հունից դուրս եկավ

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը, որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդամենը տեղապահն եք և որպես տեղապահ չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն ժողովուրդը տեղյակ չէ։  Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ցանկացած բանակցություն ենթադրում են փոխզիջումներ: Վերջերս հարցազրույցի ժամանակ դուք ասում էինք՝ այդ ի՞նչ է զիջել Հայաստանը, թող ասեն ինչ է զիջել: Հիմա ես ընդամենը մի քանիսը թվարկեմ, որից հետո ես կակնկալեմ, որ գոնե մեկ զիջում ադրբեջանական կողմից կասեք:

Առաջինը 2020-ի ի նոյեմբերի ինից հետո դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որը մինչև այսօր նույնիսկ համարվում է պետական գաղտնիք, գաղտնիք սեփական ժողովրդից, որովհետև մնացած բոլորը գիտեն դրա մասին: Այդ փաստաթղթով զորքերը մինչև 20 կիլոմետր հետ են քաշվել, որի արդյունքում մենք լրջագույն անվտանգային խնդիրներ ենք ունեցել, հատկապես Սյունիքի սահմանի երկայնքով։ Հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհը։ Հիշո՞ւմ եք, այդ ժամանակ ադրբեջանցիները նույնիսկ GPS-ով գալիս էին, ասում էին մեր հենակետը այստեղ պետք է լինի ու կանգնում էին ու դիմացից որևէ մեկը չկար, որ արձագանքեր։

Զիջվել է Կապան ճակատեն ճանապարհը։ Տավուշում առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու և կանոնակարգի հաստատման, զիջվել են տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո և դրա փոխարեն գոնե մեկ քառակուսի կիլոմետր Հայաստանի սուվերեն տարածքներ չի դեոկուպացվել։

Բանակցությունների ընթացքում իմիջիայլոց կար առաջարկ, վեճերի լուծման համար  մեխանիզմ ստեղծելու։ Ադրբեջանը հրաժարվել է և հետևաբար դա դուրս է մղվել բանակցություններից:

Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ասելով, որ կստանաք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին երաշխիքներ, մինչև այսօր չեք ստացել։ Արցախի ժողովրդի իրավունքների մասին էիք խոսում, նույնիսկ 2022 թվականից հետո, այսօր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, գույքային իրավունքի որևէ իրավունքի մասին որևէ քննարկում չկա: Զիջում չի՞, իհարկե զիջում է»,-ասաց Աննա Գրիգորյանը՝ հիշեցնելով նաեւ Մինսկի խմբի լուծարումը, երրորդ ուժերի ներկայացուցիչների չտեղակայումը սահմանին, միջազգային ատյաններից հայցերի հետ կանչումը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ մենք  մի բանի մասին խոսում ենք, պետք է վստահ լինենք, որ գիտենք ինչի մասին ենք խոսում։ Դուք ասեցիք նոյեմբերից հետո իմ հրամանով, ինչ-որ մի փաստաթղթով, որը չի հրապարակվել, չնայած հրապարակվել է ինտերնետում, զորքերը կանգնել են Հայաստանի ինքնիշխան սահմանի վրա: Դուք ասեցիք որ անվտանգային խնդիրներ ենք առաջացրել, լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնել։ Դա այն եզակի հատվածներից է, որ 2020 թվի նոյեմբերի ինից այս կողմ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի հատ դեպք չի եղել:

Այդ որոշման արդյունքում այսօր Երևան-Կապան օդանավը թռչում է և վերադառնում է։ Այդ որոշումները, որ կայացվել են, կայացվել են ճիշտ, կայացվել են հիմնավոր և կայացվել են ապահովելու համար անվտանգությունը և ծառայել են իրենց նպատակին»:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է և ժողովուրդն իր

կամքը ի ցույց դնելու, իր կամքը քաղաքական իրողություն դարձնելու հնարավորություն ունի. «Այդ տեսական, օդից վերցրած, ինչ-որ պաթոսով… Նիստից առաջ ինչ դոպինգ եք խմում, ի՞նչ եք անում, որ գաք այստեղ այսպես ցնցվելով, ի պաթոսի այդ օվերդոզից, այսինքն ի՞նչ: Ձեզ թվում է, թե այդ պաթոսից ձեր ասածի մերկությունը թաքցնելո՞ւ եք: Եթե թվում է՝ սխալ է թվում է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Ձեզ համար շատ նորություն կլինի՞, որ այս երկրում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք, դուք կոռեկտ արտահայտվեք: Միակ բանը, որ կարողանում ենք խմել այստեղ ջուրն է:

Հաջորդը, եթե ձեր իշխանության յոթերորդ տարում դուք նոր սկսել եք կրթվել, դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք մեղադրել ինձ կամ մի ամբողջ ժողովրդի, որ դեմ է, որ դուք գնաք ստորագրեք մի փաստաթուղթ, որի մասին որևէ մեկը տեղյակ չի։

Ես իհարկե կարող եմ շարունակել խոսել նրա մասին, թե ինչ զիջումներ եք դուք իրականացնել, ու դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ այդ ցանկն անվերջ է։ Դուք շատ լավ գիտեք, թե նոյեմբերի ինից հետո դեկտեմբերի 17-ի հրամանը ինչպես է ձևավորվել:

Ես պետք է ձեզ հիշեցնե՞մ արդյոք, որ այդ նույն հատվածը, որ ասում եք շատ անվտանգ է, իրականում անվտանգ չի եղել, ներքին հանդում առաջխաղացում է եղել, կրակոցներ է եղել, նոր տարածքների գրավում է եղել: Ես հիշեցնե՞մ այն ողբերգական ու ամոթալի տեսարանները, երբ ադրբեջանցիները գալիս էին ու իրենց ընդամենը հովիվն էր դիմավորում կամ ձեռնամարտի էին բռնվում մեր զինվորների հետ, այդ ամեն ինչը մոռացե՞լ եք:

Փաստացի չկարողացաք գոնե մի կետ ասել, որ Ադրբեջանը զիջում է ու ամբողջ ողբերգությունը նա է, որ դուք ընդհանրապես խաղաղության մասին չեք մտածում, բացառապես թղթի մասին եք մտածում, որի վրա միգուցե խաղաղություն բառը կլինի, բայց ընդամենը վերարտադրման իրական նշանակություն կունենա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դեղ խմելու մեջ ամոթ բան չկա. «Այսօր առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել:

Տեղապահը չի նստում տեղը, ասի՝ կարևորը տեղս նստեմ, այս ժամանակը գլորեմ, տեսնեմ ինչ է լինում։ Այդ ժամանակը պետք է իմաստավորված օգտագործվի։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակը իմաստավորված օգտագործում եմ:

Էդ մենակ ձեր խմբակցությունում է և ձեր քաղաքական ուժում է, որ բոլորը ծայրահեղ կրթված են: Դե դուք վունդերկինդների խմբակցություն եք, կարիք չունեք կրթվելու, դուք այդպես էլ մնացեք նույն կետի վրա։

Ինչ վերաբերում է պայմանագրի բովանդակությունը, չկա այդպիսի կետ, որի մասին մարդիկ չգիտեն։ Դա սուտ, ֆեյք տեղեկատվություն է, բոլոր կետերի մասին մարդիկ գիտեն: Բա որ չգիտեք կետերի մասին, ի՞նչ գիտեք, որ  հայցեր ենք հետ վերցնելու։ Ես դա հայտարարել եմ, որ ոչ մեկը հանկարծ դրա մասին չիմանա՞։

Որտեղից գիտեք, երրորդ կողմերի ուժեր կանգնելու են, թե չեն կանգնելու: Ոորտեղից եք իմացել:

Այն կետերում, որտեղ եղել է էսկալացիա, դրանք այն կետերը չեն, դրանք այդ փաստաթղթի տիրույթից դուրս են:

Ինչ վերաբերվում է ձեռնամարտին ու հովիվներին դիմավորելուն, այդ մասով մի շարք, այդ թվում բարձրաստիճան  զինվորականներ քրեական գործերով անցնում են: Դուք օրը մի քանի անգամ իրենց մասին խոսելիս ասում եք հերոսները։ Բա իրենց ինչի չեք ասում՝ այդ ի՞նչ վիճակ էր այդ տարածքում, բա դուք ինչո՞վ էիք զբաղված: փոխարենը իրենց դարձնում եք քաղաքական հալածյալներ:

Առաջարկում եք մեզ գնդակահարել, դա հասկացանք, բա իրենց ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Այդ դասալիքներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել, այդ վախկոտ փախածներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Ձեր հրահանգո՞վ էին փախնում, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հրահրեի՞ք: Բա ինչի՞ եք քաղաքական բանտարկելներ կամ իրենց քաղաքական հալածյալներ համարում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին 36 ժամ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իլոն Մասկի ընկերությանը դատի են տվել ԶԼՄ-ները հաշվել են ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Շղթայական ավտովթար` Արգավանդում ՊՍԺ-ն ուժեղ էր «Հավրից» (տեսանյութ) Թուրքիայում բողոքի ցույցերին մասնակցելու համար մոտ 200 ուսանողների և լրագրողների են դատում Վթար Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն Հայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվով «Բարսելոնան» հաղթեց «Սելտային»՝ 4:3 (տեսանյութ) Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում (տեսանյութ) Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Հիշում եմ և պահանջում». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախից 2023թ. բռնագաղթին «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am Կոնգոյում նավ է խորտակվել. մոտ 150 մարդ զոհվել է, ավելի քան 100 հոգի անհետ կորել է Չինաստանը դադարեցրել է հեղուկացված գազի գնումներն ԱՄՆ-ից Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է զեկուցի իրեն Սահմանադրության փոփոխությունների բնույթի մասին Բրիտանացի հայտնի երգիչ Ed Sheeran-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել հայ երգիչ Անդիի մասնակցությամբ Հայտարարվել է եղանակի վտանգավորության «դեղին» մակարդակ․ ՌԴ Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը (տեսանյութ) Զատիկի տոնին ե՞րբ ներկել ձունԱյսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 54 տարեկան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-Իրան բանակցությունները Երուսաղեմում վառել են Սուրբ կրակը Արարատում մեքենան ընկել է ջրանցքը․ մանրամասներ Երկրաշարժ է եղել Ադրբեջանում Վաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը Ջրանջատում մարզում՝ 36 ժամով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով