Երևան, 22.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ն, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեցին քպականները (64 կողմ), «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Վերջինիս ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը գնահատեցին որպես արկածախնդրություն և բաժակաճառ:

Մինչ քվեարկությունը հայտարարությամբ էր հանդես եկել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը՝ մասնավորաբար հորդորելով «Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե, այնուամենայնիվ, գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։

«Փաստը» դիմեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել ՍԴ, և ի՞նչ կարծիք ունի այս գործընթացի հետ կապված: Նրա խոսքերով, «Եվրաքվեն» Ազգային ժողով բերելն ու, առավել ևս, քպականներով ընդունելը պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ:

Պարոն Չալաբյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրությանը՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։ Ըստ մեր զրուցակցի, այս պարագայում պարզապես անհեթեթություն է օրենսդրական նման նախաձեռնությունը: «Ավելին, այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների», - նշում է Ավետիք Չալաբյանը։

Նա համաձայն է այն գնահատականների հետ, որ օրենքի նախագծի տեքստը սին, անբովանդակ հայտարարություն է, որը, ըստ Չալաբյանի, որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ «Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար»,-ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընտրատեղամասեր չգնալը նշանակում է Հայաստան բերել 300,000 ադրբեջանցի Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետըՈւժեղ Հայաստան դաշինքը Աշտարակում է «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Աշտարակում Իշխանությունը իրեն ռետինե խողովակի տեղ է դրել. Ռուսաստանին էլ մեր ծաղիկն էլ պետք չի Առանց ՀՀ քարտեզի ճանաչման սահմանազատումը հանցանք է․ Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներինՌոբերտ Ամստեդամը՝ իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտման» մասին Ուժեղ Աշտարակ․ Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի դեմ կարված գործի վերաբերյալ Հունիսի 7-ին, մասնակցեք ընտրություններին, որ վերջ տանք նվաստացմանը․ Արամ ՎարդևանյանԻնչ խնդիրների ենք մենք հանգում, լսում ենք Ադրբեջանից եւ Google քարտեզներից. ՄարուքյանԱյս իշխանությունն ունի սուտ խոսելու վարպետություն․ Սամվել ԿարապետյանՀԾԿՀ-ն՝ գազի սակագնի բարձրացման մասին Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտումՊրեմիերա․ Միհրան Ծառուկյան՝ «Վերջին զանգ» Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZ Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր Սոլարոնը Հայաստանում արևային վահանակներ և BIPV արևային լուծումներ արտադրող առաջին ընկերությունն է Հունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը ԲյուրականումԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ` ուղիղՄասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ) Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ. Արտակ ԶաքարյանՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան ՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղՍահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Գնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում է. ուղիղ Զախարովան Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ Իրավունք ունենք միջուկային զենք օգտագործելու․ ՌԴ ՊետդումաՔաջարանի հանքավայրի հերթական աշխատանքային օրը` ֆոտոշարքով Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանԳերմանիան ցանկանում է ավելացնել փախստականներին տրվող վճարումները, որպեսզի նրանք Սիրիա չվերադառնան Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել ԿարապետյանՆավթի վրա հիմնված բռնապետությունները ժամանակակից աշխարհում երկար կյանք չունեն․ Հրայր ԿամենդատյանԶելենսկին սպառնացել է պատասխանել Բելառուսի հնարավոր հարձակմանը