Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքից վերցված թեմաներ՝ համեմված սուր հումորով. կայացավ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» սթենդ ափ շոուի պրեմիերան

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անկեղծ, սուր հումորով, կյանքից վերցված թեմաներով...

«Բոհեմ» թատրոնում կայացավ դերասան, հումորիստ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» Stand-up comedy show-ի առաջնախաղը: 

«Տպավորություններս շատ լավն են, սպասում էի, որ հանդիսատեսի կողմից լավ արձագանք կստանա, բայց որ այսքան կծիծաղեն ու նման արձագանք կլինի, ակնեղծ՝ չէի սպասում»,- ներկայացումից հետո՝ կիսվելով իր էմոցիաներով, Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Մհեր Մխիթարյանը:

«Ներկայացման գաղափարը վաղուց կար, քանի որ սա իմ թվով 2-րդ անհատական սթենդ ափ շոուն է: Աշխատել եմ նույն խմբի հետ՝ Գարիկ Գևորգյանի, Վազգեն Օհանյանի և Օնո Մանուկյանի, ովքեր այս բնագավառում հայտնի են»,- նշեց դերասանը:  

Մհերի խոսքով՝ սթենդ ափում ներառված հումորը վերցված է իրական կյանքից, պարզապես մի քիչ գրոտեսկով է մատուցված:

Խոսելով սթենդ ափ ժանրի ու ֆիլմի տարբերություններից՝ դերասանն ընդգծեց, որ 2 ժանրում էլ կան բարդություններ, սակայն, սթնդ ափն ի տարբերություն ֆիլմի՝ մոնտաժի հնարավորություն չունի:

«Սա կենդանի հանդիպում է հանդիսատեսի հետ, այս առումով մի քիչ ավելի բարդ է, բայց քանի դեռ սիրում ես աշխատանքդ, բարդությունների տակից թեթև ես դուրս գալիս»,- անկեղծացավ Մհեր Մխիթարյանն ու խոստովանեց, որ այս անգամ ևս բեմում իմպրովիզից չի խուսափել:  

«Իմպրովիզ արեցի ու բախտս բերեց՝ աշխատեց»,- նշեց դերասանը:

«Ես չեմ, դու ես» սթենդ ափի բոլոր տոմսերն արդեն սպառված են, իսկ Մհեր Մխիթարյանի կարծիքով՝ ներկայացման հաջողությունն ու շարունակություն ունենալը որոշում է հանդիսատեսը:

Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր  պրոդյուսերներ Մհեր Մխիթարյանի և Վահան Թովմասյանի Stand Up Level Up նոր հումորային ներկայացման առաջնախաղին: 

Հիշեցնենք՝ Stand Up Level Up-ը թատրոնում նոր ձևաչափ էր, որտեղ Stand Up-ով էին հանդես գալիս տարբեր նախագծերից և համացանցից 7 հայտնի դեմքեր՝ Վահան Թովմասյանը, Մհեր Մխիթարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Գևորգյանը, Վազգեն Օհանյանը, Նինա Տիտանյանը, Անդրանիկ Համբարձումյանը: 

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը