Երևան, 25.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ինչպես նաև լրատվամիջոցներն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանում է իրենց: Ահազանգեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչից են դժգոհում քաղաքացիները:

«Մեծ թվով ահազանգեր ենք ստացել: Քաղաքացիներին խնդրել և հորդորել ենք դիմել ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ հասկանա, որ գործ ունենք մասսայական խնդրի հետ: Ջրաչափի փոփոխությունից հետո քաղաքացիները ստանում են նամակ, որ փորձաքննություն է արվել, պարզվել է, որ ջրաչափը եղել է վնասված: Վերահաշվարկվում է ինչ-որ գումար, որը ներկայացվում է քաղաքացուն, և նա ստիպված է այդ գումարը վճարել:

Ընդ որում՝ այստեղ որևէ փաստարկ չկա (եթե, իհարկե, ջրաչափը եղել է վնասված), դա եղել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս սպառողի: Միայն դրա անսարք լինելու հանգամանքով պայմանավորված վերահաշվարկ է կատարվում, գումար է ներկայացվում: Գուցե ջրաչափը վնասվել է փոխելու պահին կամ տեղափոխելուց: Որևէ ապացույց չներկայացնելով՝ գումարի պարտավորություն են առաջացնում քաղաքացու համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Շեշտում է, թե ինչ դեր և նշանակություն ունի այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Այն իր իրավակարգավորումներով պետք է բացառեր որևէ տեսակի նմանատիպ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, մինչդեռ չի բացառել: Չեք գտնի որևէ քաղաքացու, որի ջրաչափը փոխելու ընթացքում նրան ասեն՝ գիտես, շատ ես վճարել, որովհետև վնասված է եղել, վերահաշվարկ անենք, որ քիչ վճարես կամ փոխհատուցում լինի: Ինչո՞ւ է նման դեպքերում միշտ տուժում քաղաքացին: Սա նշանակում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կարգավորումներով չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում սպառողի շահերի պաշտպանությանը: Չունենք վնասի փոխհատուցման նորմալ ինստիտուտ որևէ ոլորտում, բացառություն է բարոյական վնասի փոխհատուցումը, մինչդեռ սա սպառողի հիմնարար իրավունք է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործությունն է հնարավորություն տվել «Վեոլիա ջրի» կողմից նման անբարեխիղճ պահվածքի. «Այն, որ այս ընկերությունն անբարեխիղճ է, բնական է, որովհետև եթե այդպիսին չլիներ, չարաշահում չէր անի: Բայց այն, որ ՀԾԿՀ-ն է նպաստում դրան, սա էլ է փաստ»:

Ի՞նչ պետք է անեն սպառողներն այս խնդրին բախվելիս: «Առաջին հերթին ապացուցողական նամակ պետք է գրեն «Վեոլիա ջուր» ընկերությանը և հանձնաժողովին, բայց նախքան դա անպայման փորձեն ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին: Երրորդը՝ հետևողական լինեն մինչև վերջ իրենց իրավունքի իրացման հարցում: Բազմաթիվ բողոքներ ունենք, որոնք հանրայնացրել ենք, այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները նույնպես անդրադառնում են այս խնդրին: Քաղաքացիները պետք է դիմեն այս խնդրի առկայության դեպքում, և բոլորով հանձնաժողովից պահանջենք այս խնդրի լուծումը: Կան ոլորտներ, որտեղ առանց պետական միջամտության, ինքնակարգավորումով խնդիրը չի լուծվի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիլիջանին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը Կարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ Ավդալյանին Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ Ստամբուլում նորից երկրաշարժ է գրանցվել Վերջ ապրիլյան ամռանը. օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴ 2025 թ. Ռուսաստանը կվերանայի իր միգրացիոն քաղաքականության որոշ ասպեկտներ. ի՞նչ է սպասվում օտարերկրացիներին Արտակարգ դեպք՝ Երևանում Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի Շրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հրապարակում է կատարել (լուսանկար) Հայտնի է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը․ ԱԱԾ-ն մանրամասնում է Մհեր Օհանյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ) Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկովՀասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» գրքի trailer-ում Թադևոսի ձայնը կկրկնօրինակի Դավիթ Հակոբյանը. Ռուբեն Եսայանը մանրամասներ է հայտնել Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՀայտնի են Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի գները Սյունիքում ականի պայթյունից սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է եղել (տեսանյութ) Խոշոր վթար, «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ի, ապա կոտրել էլեկտրասյուն և արգելապատնեշներ․ Shamshyan Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ՄԱԿ-ը սպառել է Գազայում պարենի պաշարները ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանԵրգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար Կաթողիկոսը մեկնել է Վատիկան Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին 23-ամյա վարորդը բախվել է էլեկտրական սյանը և մահացել․ ոստիկանություն Շոկային դավադրություն․ Ջասթին Բիբերի դեմ մահափորձ է արվել Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Ուիթքոֆի հետ. Պեսկով Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսի գինը Համատեղ քայլեր ենք ձեռնարկում՝ Հայաստանի հետ․ Ալիև Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Փաշինյանը ցանկանում է մոռանա՞լ ցեղասպանության մասինԱմոթի ապրիլի 24 էր և ՛ միջազգային ճանաչման, և ՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և ՛ հոգեբանական իրավիճակի. Աշոտյան Ավտոբուսի վարորդ էր դանակաhարվել․ նոր մանրամասներ Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Առաջիկա օրերին կրկին անձրև է սպասվում Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Exclusive «2 աստղ» նախագծի թեժ ետնաբեմը. Tert.amLife-ի օբյեկտիվում լարված ու հուզված արտիստներն են՝ ելույթից րոպեներ առաջ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել