Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ինչպես նաև լրատվամիջոցներն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանում է իրենց: Ահազանգեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչից են դժգոհում քաղաքացիները:

«Մեծ թվով ահազանգեր ենք ստացել: Քաղաքացիներին խնդրել և հորդորել ենք դիմել ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ հասկանա, որ գործ ունենք մասսայական խնդրի հետ: Ջրաչափի փոփոխությունից հետո քաղաքացիները ստանում են նամակ, որ փորձաքննություն է արվել, պարզվել է, որ ջրաչափը եղել է վնասված: Վերահաշվարկվում է ինչ-որ գումար, որը ներկայացվում է քաղաքացուն, և նա ստիպված է այդ գումարը վճարել:

Ընդ որում՝ այստեղ որևէ փաստարկ չկա (եթե, իհարկե, ջրաչափը եղել է վնասված), դա եղել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս սպառողի: Միայն դրա անսարք լինելու հանգամանքով պայմանավորված վերահաշվարկ է կատարվում, գումար է ներկայացվում: Գուցե ջրաչափը վնասվել է փոխելու պահին կամ տեղափոխելուց: Որևէ ապացույց չներկայացնելով՝ գումարի պարտավորություն են առաջացնում քաղաքացու համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Շեշտում է, թե ինչ դեր և նշանակություն ունի այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Այն իր իրավակարգավորումներով պետք է բացառեր որևէ տեսակի նմանատիպ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, մինչդեռ չի բացառել: Չեք գտնի որևէ քաղաքացու, որի ջրաչափը փոխելու ընթացքում նրան ասեն՝ գիտես, շատ ես վճարել, որովհետև վնասված է եղել, վերահաշվարկ անենք, որ քիչ վճարես կամ փոխհատուցում լինի: Ինչո՞ւ է նման դեպքերում միշտ տուժում քաղաքացին: Սա նշանակում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կարգավորումներով չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում սպառողի շահերի պաշտպանությանը: Չունենք վնասի փոխհատուցման նորմալ ինստիտուտ որևէ ոլորտում, բացառություն է բարոյական վնասի փոխհատուցումը, մինչդեռ սա սպառողի հիմնարար իրավունք է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործությունն է հնարավորություն տվել «Վեոլիա ջրի» կողմից նման անբարեխիղճ պահվածքի. «Այն, որ այս ընկերությունն անբարեխիղճ է, բնական է, որովհետև եթե այդպիսին չլիներ, չարաշահում չէր անի: Բայց այն, որ ՀԾԿՀ-ն է նպաստում դրան, սա էլ է փաստ»:

Ի՞նչ պետք է անեն սպառողներն այս խնդրին բախվելիս: «Առաջին հերթին ապացուցողական նամակ պետք է գրեն «Վեոլիա ջուր» ընկերությանը և հանձնաժողովին, բայց նախքան դա անպայման փորձեն ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին: Երրորդը՝ հետևողական լինեն մինչև վերջ իրենց իրավունքի իրացման հարցում: Բազմաթիվ բողոքներ ունենք, որոնք հանրայնացրել ենք, այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները նույնպես անդրադառնում են այս խնդրին: Քաղաքացիները պետք է դիմեն այս խնդրի առկայության դեպքում, և բոլորով հանձնաժողովից պահանջենք այս խնդրի լուծումը: Կան ոլորտներ, որտեղ առանց պետական միջամտության, ինքնակարգավորումով խնդիրը չի լուծվի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ Շվեյցարական Ալպերում մի քանի մարդ մնացել է ձնահոսքի տակ Պարգի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2025»-ում (տեսանյութ) ՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար. Հ1 Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է որդու լուսանկարը (ֆոտո) Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը Այս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա 1 ԲԻՍ աստիճանի հրդեհ՝ Վերին Պտղնիում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատումներ մայիսի 21-ին և 22-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայիսի 19-ին, 20-ին, 22–ին, 23-ին և մայիսի 26-ին գազ չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե Երևանում կմեկնարկի մանկական գրքի փառատոնը Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են նշել որդու ծննդյան տարեդարձը (տեսանյութեր, լուսանկարներ) Ծանրամարտի նոր քաշային կարգերը հաստատվել են «Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Հրդեհ է բռնկվել էլեկտրական հաշվիչների վահանակում․ փրկարարները տարհանել են 1 տասնյակից ավելի բնակչի Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ․ օրը հայտնի է Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել