Երևան, 25.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում այս օրերին կատարվող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ նաև հարակից տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։ Արցախյան պատերազմից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն ուժեղացել են։ Իսկ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, կապված է նաև Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներից։ Իսկ Թուրքիայում այսօր ներքաղաքական լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի վրա է՝ կապված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետ։

Իսկ թե ինչու հենց այս պահին որոշվեց ձերբակալել Իմամօղլուին, շատ պարզ է՝ նա կարող էր գրանցվել որպես ընդդիմադիր թեկնածու։ Իմամօղլուն այն քաղաքական գործիչն է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, որ գրեթե միշտ հաղթանակ է արձանագրել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ։ Նույնիսկ դեպք եղավ, որ Թուրքիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին Ստամբուլում կայացած ընտրությունները, որի արդյունքներով հաղթել էր Իմամօղլուն։ Բայց նոր ընտրությունների արդյունքում ընդդիմադիր թեկնածուն կրկին հաղթանակ արձանագրեց Ստամբուլում։ Իսկ Թուրքիայում հայտնի խոսք կա. «Ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»։ Ստամբուլը Թուրքիայի ամենաառանցքային քաղաքն է։ Եվ Էրդողանը նույնպես իր քաղաքական վերելքը սկսել է Ստամբուլից, ապա հասել ամենաբարձր պաշտոններին։ Ուստի, Իմամօղլուն նախագահական ընտրությունների ժամանակ իրապես կարող է ձեռնոց նետել գործող նախագահին։

2023 թվականի նախագահական ընտրություններին նախորդող փուլում Իմամօղլուն անցնում էր քրեական գործով։ Ու վերլուծական շրջանակներում նշվում էր, որ նա կարող է Էրդողանի համար լուրջ մրցակից լինել։ Անգամ սոցհարցումների արդյունքներ էին ներկայացվում, և խոսվում էր այն մասին, որ նրա վարկանիշն ավելի բարձր է, քան գործող նախագահինը։ Սակայն, ի վերջո, որոշվեց, որ 2023 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմությունն առաջնորդելու է Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հանրության շրջանում ավելի թույլ թեկնածու էր ընկալվում, բայց նա պարտություն կրելուց հետո որոշեց, որ զիջելու է կուսակցության առաջնորդի պաշտոնը։

Ու չնայած անցած նախագահական ընտրություններից երկու տարի ժամանակ է անցել, թուրքական հանրության և վերլուծաբանների շրջանում խոսվում է հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին, քանի որ Էրդողանը նպատակ ունի նախագահի պաշտոնում իր տեղը նորից ամրագրել։ Ճիշտ է՝ Էրդողանը դեռևս մեծ հանրային աջակցություն ունի, բայց բացառված չէ, որ ժամանակի ընթացքում դժգոհությունների կուտակման պարագայում հասարակության մեծամասնության վստահությունը թեքվի հենց Իմամօղլուի կողմը, մանավանդ տվյալներ են հրապարակվում, որ գրեթե 15 միլիոն քաղաքացի Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրել են որպես հանրապետության նախագահի թեկնածու։

Դրա համար էլ Էրդողանը փորձում է հենց սկզբից թույլ չտալ, որ Իմամօղլուն առաջադրվի որպես նախագահի թեկնածու, իսկ այդ նպատակին հասնելու շրջանակներում է, որ միս ու արյուն են ստանում նրա դեմ հարուցված գործերը, որոնք առնչվում են կոռուպցիային և քրդական ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալուն։ Ըստ երևույթին, իրավապահները տևական ժամանակ հետևել են Իմամօղլուի յուրաքանչյուր շարժին, որ հարկ եղած դեպքում նրա դեմ գործի դրվեն մեղադրանքները։ Բայց միայն սա հերիք չէ, չեղյալ է հայտարարվել նաև Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը, իսկ թուրքական օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուները պետք է բարձրագույն կրթություն ունենան։

Ինչևէ, Իմամօղլուի ձերբակալությունը մեծ բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում։ Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Նույնիսկ տվյալներ կան, որ վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մոտ մեկ միլիոն մարդ է հավաքվել։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են գրանցվում, իսկ հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։ Թուրքական իշխանություններն էլ իրենց հերթին ամեն ինչ անում են, որ բողոքի ակցիաների մասին տեղեկությունները հնարավորինս քիչ լուսաբանվեն։

Այսուամենայնիվ, Էրդողանն արդեն տարիների ընթացքում ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու և իր իշխանությունը պահելու մեծ փորձ է ձեռք բերել։ Նա կարողացավ իշխանության թամբի վրա մնալ՝ 2013 թվականին Գեզի պուրակի ցույցերից սկսած 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձով վերջացրած։ Այնպես որ, քաղաքագետները Թուրքիայում շրջադարձային փոփոխություն չեն կանխատեսում՝ մանավանդ որ բնակչության կրոնական ուղղվածություն ունեցող ազգայնական հատվածի շրջանում Էրդողանը մեծ աջակցություն է վայելում՝ հատկապես առաջնահերթություն տալով Թուրքիան համաշխարհային տերության մակարդակի բարձրացնելու նրա ամբիցիոզ ծրագրերին։ Իսկ ավելի աշխարհիկ ու մոդեռն հայացքներ ունեցող հատվածը ընդդիմությանն է աջակցում՝ չնայած թուրքական հանրության շրջանում, ընդհանուր առմամբ, նաև որոշակի հոգնածություն կա Էրդողանի երկար կառավարման շրջանից։

Բայց հետաքրքիրն այն է, որ հայկական դաշտում նաև այնպիսի կարծիքներ են հնչում, որ եթե Թուրքիայում իշխանության գա Իմամօղլուն, ապա հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ մոտեցումը փոխվի։ Սա, փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, թյուր կարծիք է։ Ճիշտ է, եթե Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը գա իշխանության, ապա թուրքական քաղաքականության շրջանակում Ադրբեջանին ավելի քիչ ուշադրություն կտրվի, սակայն դա դեռ չի նշանակում, թե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը կտրուկ փոփոխություն է արձանագրելու։ Թուրքական վերնախավի շրջանում այն մոտեցումն է ձևավորվել, որ Հայաստանի հետ սահմանը բացելն իրենց համար առաջնահերթություն չէ, հայկական շուկան էլ իրենց համար տնտեսական առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում և շատ փոքր է։ Իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն ու սահմանը բացվի, ապա դրա համար պետք է գին վճարի և զիջումներ կատարի։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում որոշակի դժգոհություն կա Ադրբեջանից, որ փորձում են ազդել Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա, անընդհատ պահանջներ են ներկայացնում հայկական կողմին՝ ձգտելով խաղաղության գործընթացը տապալել։ Դրա մասին են վկայում Հայաստան այցելած թուրք լրագրողների, ինչպես նաև այլ վերլուծաբանների այն մեկնաբանությունը, թե Ադրբեջանը դարձել է հայ-թուրքական կարգավորմանը խոչընդոտող գործոն, և Ադրբեջանի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՍյունիքում ականի պայթյունից սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է եղել (տեսանյութ) Խոշոր վթար, «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ի, ապա կոտրել էլեկտրասյուն և արգելապատնեշներ․ Shamshyan Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ՄԱԿ-ը սպառել է Գազայում պարենի պաշարները ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանԵրգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար Կաթողիկոսը մեկնել է Վատիկան Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին 23-ամյա վարորդը բախվել է էլեկտրական սյանը և մահացել․ ոստիկանություն Շոկային դավադրություն․ Ջասթին Բիբերի դեմ մահափորձ է արվել Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Ուիթքոֆի հետ. Պեսկով Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսի գինը Համատեղ քայլեր ենք ձեռնարկում՝ Հայաստանի հետ․ Ալիև Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Փաշինյանը ցանկանում է մոռանա՞լ ցեղասպանության մասինԱմոթի ապրիլի 24 էր և ՛ միջազգային ճանաչման, և ՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և ՛ հոգեբանական իրավիճակի. Աշոտյան Ավտոբուսի վարորդ էր դանակաhարվել․ նոր մանրամասներ Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Առաջիկա օրերին կրկին անձրև է սպասվում Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Exclusive «2 աստղ» նախագծի թեժ ետնաբեմը. Tert.amLife-ի օբյեկտիվում լարված ու հուզված արտիստներն են՝ ելույթից րոպեներ առաջ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Մայիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ավստրալիան ընդլայնում արևային վահանակների արտադրությունը Խոշոր վթար, վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՈւրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Ջրանջատում՝ ԵրևանումՈւկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Արմավիր քաղաքում ապրիլի 29-ին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է Ալիևը Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը Քանի զինծառայողի մահվան դեպք է գրանցվել 2024-ին ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը սահմանամերձ բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում․ Տիգրան Աբրահամյան Թուրքիան՝ նոր երկրաշարժերի սպառնալիքների մասին Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը` նշանածի հետԱյն մասին, թե ինչ դասեր է պետք քաղել Հայոց Ցեղասպանությունից, և ինչ պատասխան է պետք տալ ցեղասպան հրեշներին․ Ավետիք Չալաբյան Նոր երկրաշարժ Թուրքիայում