Երևան, 12.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է, պետք է հեռանա

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում՝ նշանավորված անկայուն պահվածքով և սպառնալից հայտարարություններով նախկին նախագահների հասցեին, համոզմունքի արտահայտություն չէր, այլ՝ անկման մեջ գտնվող մարդու հոգեկան փլուզում։ Իսկ այսօր, Գյումրու ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների, նրանց հարազատների և կողմնակիցների նկատմամբ սկսված ձերբակալությունների և ահաբեկման ալիքը պարզապես հաստատում է այն, ինչ ամբողջ Հայաստանը վաղուց գիտի. Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ղեկավարելու։ Նա պարզապես ձախողված առաջնորդ չէ,  նա ազգային բեռ է։ Նրա շարունակական ներկայությունը իշխանության ղեկին սպառնալիք է Հայաստանի անվտանգության, ժողովրդավարության և արժանապատվության համար։

Յոթ տարի առաջ ժողովրդի հույսի ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը դարձել է ազգային կործանման ճարտարապետ։ Նրա ռազմավարական կուրությունը, քաղաքական անփորձությունը և պատասխանատվություն ստանձնելու մերժումը Հայաստանին տարել են պատմական պարտությունների և մեկուսացման դարաշրջան։ Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների զոհվելը՝ սա ճակատագրի հեգնանք չէ, այլ նրա անպատասխանատու որոշումների և ձախողված առաջնորդության ուղիղ ու ողբերգական հետևանքներն են։

Դեռ ավելին՝ Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանել Հայաստանի շահերը, այլև ակտիվորեն խաթարել է դրանք։ Այսօր նա միակ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու ճանապարհին։ Թեև համաշխարհային հանրությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս հիմնարար հարցին, Փաշինյանի անգործությունը և հավանաբար նաև՝ լուռ հակազդեցությունը շարունակում են ջնջել հայկական պահանջները դիվանագիտական քարտեզից։

Հայաստանի ինքնիշխանությունն սկսել է քայքայվել նրա օրոք։ Հայ պատանդները դեռ Ադրբեջանի բանտերում են, միջազգային ճանաչում ունեցող հայկական տարածքներ են փաստացիորեն զիջվել, իսկ նոր զիջումներն արդեն հորիզոնում են։ Միևնույն ժամանակ, երկրի արտաքին քաղաքականությունը վերածվել է մոլորված խաղի ու վտանգավոր զիջողականության։ Եթե թույլ տրվի, Փաշինյանը մինչև վերջ կավարտի հայկական պետականության ապամոնտաժումը։

Բայց նույնքան դատապարտելի է նրա ներքին կառավարման ձախողումը։ Նա հիմա իշխում է վախի, ճնշման և պետական քարոզչության միջոցով։ Նա պետության հիմնարկները դարձրել է զենք ընդդիմախոսների դեմ, բռնագրավել է դատական համակարգը, ահաբեկել է այլախոհներին ու իրական քաղաքացիական հասարակությանը։ Նրա օրոք կոռուպցիան դարձել է նորմ, պետական ռեսուրսները հոսում են հավատարիմների գրպանները, իսկ սովորական հայաստանցիները թողնված են հիասթափության ու աղքատության մեջ։ Նա Հայաստանը դեռ թույլ ժողովրդավարությունից վերածել է ավտոկրատիայի՝ պատրանքային լեգիտիմության քողի տակ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 10 տոկոս հայաստանցիներ դեռ աջակցում են Փաշինյանին։ Մարդ, ով չունի ժողովրդավարական մանդատ, ով կառչել է իշխանությունից ոչ թե իր կարողություններով, այլ ճնշմամբ, չի կարող խոսել մի ազգի անունից, որին ինքն է խայտառակել ու վտանգի ենթարկել։ Նրա իշխանությունն այսօր պահվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ՝ ճնշման, ահաբեկման ու կեղծիքի ցինիկ մեքենայությամբ։

Եվ ամենադատապարտելին  նրա վերաշարադրված հռետորաբանությունն է Հայոց ցեղասպանության շուրջ։ Ցանկացած հայ առաջնորդի կողմից մեր ժողովրդի ողբերգությունը աղավաղելը աններելի է։ Դա հիշողության պղծում է, ցինիկ քաղաքական հաշվարկ, որը ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ Փաշինյանը գնալ՝ իշխանությունը պահպանելու համար, նույնիսկ եթե դա տեղի ունենա մեր պատմության ու ինքնության հաշվին։ Եթե նա պատրաստ է այդքան զոհողության, էլ ինչին է նա պատրաստ հրաժարվելու համար։

Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է։ Հայաստանը այլևս չի կարող շարունակել սահել դեպի հուսահատություն, պառակտում և պարտություն։ Երկիրը արժանի է առաջնորդի, ով միավորում է, այլ ոչ թե բաժանում։ Ով պաշտպանում է նրա ինքնիշխանությունը, այլ ոչ թե հանձնում։ Ով հիշում ու պատվում է անցյալը, այլ ոչ թե վերաշարադրում հարմարության համար։ Հայաստանի գոյության, ժողովրդավարության և արժանապատվության համար՝ Փաշինյանը պետք է հեռանա»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությունից կադրեր է հրապարակել Հնդկաստանը բացել է օդանավակայանները Պակիստանի համար Խոշոր վթար, «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, վիրավnրներ կանՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին Մհեր Ավետիսյանի այցը Աբովյան Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին «Ահազանգը երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»․ ՆԳՆ-ից նոր մանրմասներ են հայտնել 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների վերաբերյալ ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ Քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք Իրական եվ պատմական թշնամու տնտեսական դեմքը․ Հրայր Կամենդատյան Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում Նիկոլի արածն ի՞նչ է` ճանապարհներ սարքելը, որ հետո տա թուրքի՞ն. քաղաքացի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր մեր երկրի դեմ իրականացվող տեղեկատվական ահաբեկչությանը․ Ավետիք Չալաբյան Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Երեկ մենք Ալավերդիում բացեցինք մեր թվով չորրորդ տարածքային գրասենյակը․ Ավետիք Չալաբյան «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ Ուժգին երկրաշարժ՝ Չինաստանում Մահացել է Արմեն Հովհաննիսյանը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ առևտրի նախարար․ Չինաստանի հետ բանակցությունները նպատակ ունեն թուլացնել լարվածությունըԼոս Անջելեսում զբոսաշրջային ​​ավտոբուսը բախվել է ամենագնացին, հրդեհ է բռնկվել, կա 1 զոհ, 32 վիրավորՀնդկաստանը մասամբ վերսկսել է ջրի բացթողումը Պակիստան. ANI Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի «Լա Բոհեմ» քանդակըՍտեփանավանում ամուսինները հայտնվել են դատարանում իրենց բնակարանի սենյակներից մեկը մարմնավաճառներին տրամադրելու համարԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ «որոշ հարցերի շուրջ» փոխըմբռնում է ձեռք բերվելՍարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելՀինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը «Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնիՈւկրաինան պետք է անհապաղ համաձայնվի Ստամբուլում բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի առաջարկին. ԹրամփՄբապեի հեթ-տրիկը չբավականացրեց․ «Բարսելոնան» ուժեղ էր «Ռեալից»՝ 4:3 Դարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ ABC News. Քաթարը Թրամփի համար պատրաստում է ԱՄՆ պատմության մեջ, թերևս, ամենաարժեքավոր նվերը՝ «թռչող պալատը»Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին․ ՊեսկովԱմբողջ կյանքս փոխվեց. Լիլիթ Բասյան Գիտնականներն առաջին անգամ պարզել են քաղցրի նկատմամբ տենչի համար պատասխանատու ընկալիչի կառուցվածքըԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի մայիսի 14-16-ը Թուրքիայիում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանըԱրտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել է Գոլառատ ֆուտբոլ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղի առաջին կեսում. գրանցվել է 6 գոլՄրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է. այն ընկել է ավտոմեքենայի վրաԳերմանիայի կանցլեր. Ռուսաստանը պետք է համաձայնի նախքան բանակցությունները դադարեցնել ռազմական գործողությունները«Սիրում եմ էս տաղանդավոր մարդուկին». Պարգի կնոջ ջերմ հրապարակումն ամուսնու մասին