Երևան, 25.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մուլտֆիլմի հերոսուհուց արտաքնապես շատ տարբեր եմ». «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի մուլտֆիլմի հերոսները՝ Խամաճիկների թատրոնում՝ Լիլի Էլբակյանի մեկնաբանությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ես ունեմ շարք դիսնեյյան տարբեր ներկայացումների և «Գեղեցկուհին և հրեշը» եկավ լրացնելու այդ շարքը: Որոշեցինք այն իրականացնել հենց Խամաճիկների թատրոնում, քանի որ հերոսներն ու տիկնիկները չափազանց համահունչ էին մեր թատրոնի ձևաչափին»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը:

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Էմմի Սարդարյանը, Համո Ադիյանը, Ռադիկ Ղուկասյանը, Սենիկ Գոմցյանը: 

Գեղեցկուհուն՝ Բելլին մարմնավորող Էմմի Սարդարյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ Գեղեցկուհին Դիսնեյի հերոսուհիներից իր ամենասիրելի կերպարն է, քանի որ շատ է սիրում գրքեր կարդալ և չի վախենում տարբերվելուց:  

«Կերպարն ինձնից շատ տարբեր է, բայց նմանություններ ևս կան: Սիրում եմ կերպարիս անվախ բնավորության գիծն ու անձնազոհության գնալու որոշումը՝ իր հորը փրկելու համար:

Մուլտֆիլմի հերոսուհուց արտաքնապես շատ տարբեր եմ և՛ սանրվածքի, և՛ զգեստների առումով, բայց բնավորությունը պահպանել ենք»,- անկեղծացավ Էմմի Սարդարյանը:

Բեմադրության հեղինակ Լիլի Էլբակյանը նշեց՝ ներկայացումը միտումնավոր է մուլտֆիլմի նման, քանի որ երեխաներն արդեն ճանաչում ու սիրում են այն:

«Բացի այդ՝ այլ գրական նյութ չկար օգտվելու, օգտվել ենք մուլտից ու փորձել ենք ճանաչելի դարձնել հերսոներին: Բայց տիկնիկները դիսնեյի պատկերներով չեն պատրաստված, մենք հատուկ նկարիչ ենք հրավիրել: Հատուկ ներկայացման համար արվել են էսքիզներ, կարվել են զգեստներ՝ մեր մեկնաբանությամբ»,- պատմեց ռեժիսորը:

Լիլի Էլբակյանը նշեց, որ միայն Գաստոնի դերակատարին է ընտրել արտաքին նմանությամբ:

«Ռադիկ Ղուկասյանը շատ լավ ընդգրկվեց մեր թատրոնի դերասանակազմ, մտերմացանք ու հրաշալի համագործակցություն ստացվեց»,- ասաց ռեժիսորը:

Դերասան Համո Ադիյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ սիրով է ընդունել ներկայացման առաջարկը: Նրա խոսքով՝ միշտ պատասխանատվությունը մեծ է, մանավանդ, երբ հանդիսատեսը երեխաներն են:

«Մարմնավորում եմ Գեղեցկուհու հայրիկին՝ Մորիսին: Մի քիչ ցնդած, հետաքրքիր բնավորությամբ մարդ է, ով պատրաստվում է մասնակցել գյուտարարների մրցույթին»,- նշեց դերասանը:

Համո Ադիյանն անկեղծացավ՝ մուլտֆիլմը վերջին անգամ նայել է 12 տարի առաջ, շատ դրվագներ լավ չի հիշում ու ավելի շատ կենտրոնացել է ռեժիսորի տված խնդիրների վրա:

Գեղեցկությունը թաքնված է ներսում, այն, ինչ հաճախ թվում է գեղեցիկ, դա դեռ այդպես չէ. սա է «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացման գլխավոր ասելիքը՝ Լիլի Էլբակյանի մեկնաբանությամբ:

«Արքայազնը, որ հրեշ է դառնում իր եսասիրության պատճառով, փոխվում է աղջկա սիրուց: Սերը կարող է փոխել ամեն ինչ:

Հենց այս միտքն էլ փորձել ենք շեշտադրել ու տեղ հասցնել մեր փոքրիկ հանդիսատեսին»,- ասաց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ մեծ թիմ է աշխատել ներկայացման վրա: Ամեն ինչ արել են, որ Խամաճիկների թատրոնի փոքրիկ բեմում հանդիսատեսը հրաշքի ականատես լինի:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Սյունիքում ականի պայթյունից սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է եղել (տեսանյութ) Խոշոր վթար, «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ի, ապա կոտրել էլեկտրասյուն և արգելապատնեշներ․ Shamshyan Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ՄԱԿ-ը սպառել է Գազայում պարենի պաշարները ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանԵրգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար Կաթողիկոսը մեկնել է Վատիկան Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին 23-ամյա վարորդը բախվել է էլեկտրական սյանը և մահացել․ ոստիկանություն Շոկային դավադրություն․ Ջասթին Բիբերի դեմ մահափորձ է արվել Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Ուիթքոֆի հետ. Պեսկով Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսի գինը Համատեղ քայլեր ենք ձեռնարկում՝ Հայաստանի հետ․ Ալիև Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Փաշինյանը ցանկանում է մոռանա՞լ ցեղասպանության մասինԱմոթի ապրիլի 24 էր և ՛ միջազգային ճանաչման, և ՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և ՛ հոգեբանական իրավիճակի. Աշոտյան Ավտոբուսի վարորդ էր դանակաhարվել․ նոր մանրամասներ Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Առաջիկա օրերին կրկին անձրև է սպասվում Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Exclusive «2 աստղ» նախագծի թեժ ետնաբեմը. Tert.amLife-ի օբյեկտիվում լարված ու հուզված արտիստներն են՝ ելույթից րոպեներ առաջ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Մայիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ավստրալիան ընդլայնում արևային վահանակների արտադրությունը Խոշոր վթար, վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՈւրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Ջրանջատում՝ ԵրևանումՈւկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Արմավիր քաղաքում ապրիլի 29-ին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է Ալիևը Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը Քանի զինծառայողի մահվան դեպք է գրանցվել 2024-ին ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը սահմանամերձ բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում․ Տիգրան Աբրահամյան Թուրքիան՝ նոր երկրաշարժերի սպառնալիքների մասին Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը` նշանածի հետԱյն մասին, թե ինչ դասեր է պետք քաղել Հայոց Ցեղասպանությունից, և ինչ պատասխան է պետք տալ ցեղասպան հրեշներին․ Ավետիք Չալաբյան Նոր երկրաշարժ Թուրքիայում Սահմանին իրավիճակը լարված է՝ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություները սրվում են