Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, բարի, հումորով երեխա էր, շարժուն էր, միևնույն ժամանակ՝ զուսպ ու հանգիստ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Հովհաննեսի մայրիկը: Հովհաննեսը ծնվել է Երևանում, հաճախել մանկապարտեզ, այնուհետև սովորել է Խաչիկ Սամուել յանի անվան թիվ 47 դպրոցում: «Առաջադիմությամբ հարվածային էր դպրոցում, բայց «Մաթեմատիկան» գերազանց էր սովորում: Սիրում էր նաև «Պատմություն» առարկան: Դպրոցին զուգահեռ նաև սպորտի՝ բազկամարտի ու շախմատի է հաճախել, երկու դեպքում էլ մեդալների ու մրցանակների արժանացել: Ֆուտբոլի մեծ երկրպագու էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը սկսում է մայրիկին օգնել նրա աշխատանքում: «Այդ ժամանակ չստացվեց բուհ ընդունվել: Դպրոցն ավարտելուց հետո սկսեց ինձ օգնել, իսկ հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: 2009 թվականին Հովհաննեսը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցել է «Մարտունի 2»-ում։ Եղել է օրինակելի, հարգված և սիրված զինվոր հրամանատարության և ծառայակիցների կողմից։ «Շատ գոհ էր իր ծառայությունից: Անգամ չգիտեի, որ առաջնագծում է ծառայում: Զորացրվելուց հետո է պատմել: Երբ իրեն հարցնում էինք, ասում էր. «Մա՛մ, ինձանից առաջ շատ դիրքեր կան, այնքան հեռու եմ, մի անհանգստացիր»: Անգամ դեպք է եղել, որ փամփուշտն իր գլխի կողքով էր անցել, ուղղակի սաղավարտով էր եղել, հրաշքով ողջ էր մնացել: Երբեք որևէ բան չի ասել, ինչով կարող էր անհանգստություն պատճառել»: Ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո Հովհաննեսն աշխատում էր փոշիների պահեստում, մայրիկն ասում է՝ ընթացքում դարձավ պահեստապետի օգնական:

Հովհաննեսը պահեստազորային էր, ավագ հետախույզ: Զորացրվելուց հետո պարբերաբար մասնակցել է զորավարժությունների։ «2019 թվականին իրեն տեղեկացրին, որ պետք է գնա զորավարժությունների: Նա վիրահատվել էր, երկու օր հետո իր կարերը պետք է քանդեին: Կարերը քանդել տվեց, վիրակապով սեպտեմբերին գնաց զորավարժությունների: Չկարողացանք իրեն հետ պահել. «Մամա՛, եթե կանչում են, ուրեմն խնդիր կա, պետք է գնամ»»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Առավոտյան իմացավ պատերազմի լուրը, զանգեց զինկոմիսարիատ՝ հենց հիմա պատրաստ եմ գնալու, զորավարժությունների եմ մասնակցել: Նույն օրը գնացել է Արցախ»: Հովհաննեսից բացի, մարտի դաշտում է եղել նաև տիկին Աիդայի ավագ որդին: «Նա պատերազմի սկսվելուց մի քանի օր հետո գնաց, քանի որ դասընթացների մասնակցեցին և այլն: Երբ Հովհաննեսս զոհվեց, իրեն հետ կանչեցին, տուն եկավ»: Հետախուզական առաջին վաշտ տեղափոխվելով՝ Արցախի հարավային ուղղությամբ մասնակցել է թեժ մարտերին։ «Իր հետ կապը համարյա ամենօրյա է եղել: Եթե մեկ օր չի զանգել, ուրեմն հաջորդ օրն է զանգել: Առաջին օրերին ասում էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա: Ոչ միայն ինձ էր զանգում, այլ մեր բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին: Շփվող էր, մարդամոտ, մեծ շրջապատ ուներ, մեկին զանգահարում էր, բոլորն իրար տեղյակ էին պահում:

Պատերազմի օրերին, երբ մի թեժ կետից մյուսն են տեղափոխվել, պարզվել է, որ նախորդ օրը երեկոյան տղաներին նահանջի հրաման են տվել: Իրենք եկել են, չորս զինծառայող մնացել է թշնամու կողմում, չկան: Հովոն և մեկ այլ կամավոր տղա՝ Նվերը, գնացել են չորս զինծառայողի հետևից: Նվերին հրահանգել է կանգնել իր նշած տեղում ազդանշան տալու համար, ինքն առաջ է գնացել: Հետախույզ էր, տարածքին ծանոթ: Հովոն չորս տղաներին գտել է, ու բոլորով վերադարձել են: Այս ամենն ինձ արդեն պատերազմից վերադարձած տղաներն են պատմել»:

Հոկտեմբերի 9-ի երեկոյան է Հովհաննեսը վերջին անգամ տուն զանգահարել: «Այդ օրը բոլորիս հետ զրուցել է: Հոկտեմբերի 10-ից իրենից էլ զանգ չենք ստացել: Մի տեսակ անհանգիստ էի, ընկերներին էի զանգում, հարց ու փորձ անում: Աղջիկս էլ ինձ էր հանգստացնում. «Մա՛մ, պատերազմի դաշտում է, գուցե հեռախոսը լիցքավորում չունի, համբերի, կզանգի»: Հոկտեմբերի 11-ին էլի զանգ չստացանք, մեծ տղաս էլ բոլորին հարց ու փորձ էր անում՝ տեղեկություն ունե՞ն Հովոյից: Բայց ոչ մի լուր չկար: Ինչպես և ամեն տեղ, պատերազմի դաշտում էլ տղաներս ծանոթներ էին գտել, սկսել շփվել: Եվ հենց այդ ծանոթ տղաներից Գարիկը զանգահարում է Արթուրին՝ մեծ տղայիս, ասում, թե ինչ է տեղի ունեցել. «Հովոյին ճանապարհել ենք»: Տղաները չեն թողնում, որ Հովոս մնա պատերազմի դաշտում»:

Իսկ հետո սկսվում է Հովհաննեսին փնտրելու ընթացքը: «Ընկերները, բարեկամները, բոլոր-բոլորն ամենուր իրեն էին փնտրում, բայց չէինք գտնում: Չորս-հինգ օր հետո ենք իրեն «գտել»: Մերոնք նաև Մասիսում էին եղել, այնտեղ տղայիս ասել էին, որ նման անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Տղաս խնդրել է, որ թույլ տան, ներս գնա ու տեսնի: Թույլ չէին տվել: Հետո Հովոյիս գրպանից հեռախոսը գտել էին, լիցքավորել, վերջին համարով զանգահարել մեր բարեկամներից մեկին՝ սկեսուրիս եղբոր թոռանը: Բոլոր հարազատների հետ կապի մեջ էր, բոլորին ճանաչում էր: Նա պատասխանում է զանգին՝ վա՜յ, Հո՛վս, քանի օր է, ինչ չես զանգել: Ասում են, որ Հովոն Մասիսում է: Մեծ տղաս բարկացել էր՝ եթե այն ժամանակ իրեն թույլ տային ներս մտնել, ավելի շուտ կգտներ եղբորը:

Հովոյիս դեմքին վնասվածքներ կային, ասել էին, որ բաց չեն կարող ուղարկել տղայիս: Արթուրիս ասացի՝ միայն թե փակ չբերես, ուզում եմ տեսնել Հովոյիս, ոչինչ, թող վնասված լինի դեմքը: Ճանապարհել եմ իմ տղային, տեսել իրեն: Գուցե շատերը չհասկանան իմ այս խոսքերի իմաստը, բայց այսքան ցավի մեջ կարծես սփոփանք լինի այն, որ տեսել եմ իրեն»:

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 10-ի լուսադեմին: «Կամավոր տղաները դուրս են գալիս վտանգավոր տարածքից: Ժամկետային զինվորներին հրամանատարն ուղարկում է այդ նույն դիրք: Հովոն ասում է՝ մի ուղարկի, նոր ենք դուրս եկել: Հրամանատարն արձագանքում է՝ դու կարող ես չգնալ, կամավոր ես: Բայց Հովոս և էլի մի քանի կամավորներ տղաների հետ գնում են դեպի այդ դիրք: Հասնում են տեղ, կապի դուրս գալիս, թե վտանգավոր է, տղաներին հետ բերեմ, հրամանատարն ասում է՝ սպասեք, մեքենա ենք ուղարկում: Մեքենան գալիս է, տեղավորվում են տղաները, Հովոս մեքենայի մոտ է լինում, ԱԹՍ-ն հարվածում է»:

Հովհաննեսը տան կրտսեր զավակն է, 10 տարով փոքր էր եղբորից ու քրոջից։ «Հովոս շատ հարգված է ընկերական շրջապատի, աշխատանքային կոլեկտիվի, հարևանության կողմից: Վերջերս վատառողջ էի, ընկերները մեր տուն եկան ինձ տեսնելու: Ու դա մշտապես են անում: Հովոյիս անունով երեխաների են անվանակոչել»:

Ապրելու ուժի մասին: «Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է: Ինձ ամուր եմ պահում մյուս տղայիս ու աղջկաս համար: Աղջկաս փոքր տղան շատ նման է Հովոյիս: Համբուրում եմ իրեն, կարծես Հովոյիս համբուրեմ: Ծննդյան օրը հայրիկին ասել է՝ ուզում եմ իսկական ինքնաթիռ գնես ինձ համար, որ գնամ երկինք, Հովոյին բերեմ, որ մամաս ու Աիդաս չլացեն»:

Հ. Գ. - Ավագ հետախույզ Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Սարի թաղում հուշաղբյուր և խաչքար է տեղադրվել Հովհաննեսի հիշատակին: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ը Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան Եվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակին Իրանի ՀՕՊ-ը երեք իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել, ներառյալ՝ Hermes 900 Լոնդոնից մինչև Չինաստան. Հայաստանի ներկայությունը համաշխարհային նորաձևության քարտեզի վրա Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ունի Արման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը 24 ժամ ջուր չի լինելու Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատին Մահացել է Վահան Բայբուրդյանը Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանողներ Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԱվստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՌոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Իրանի վրա հարվածներն արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը․ Նեթանյահու Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն ՄարուքյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱնաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Այս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՎերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Իսրայելը uպանել է Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատարին Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել. 7 ձերբակալված կա «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակումների հետևանքով զոhերի թիվը հասել է 6-ի Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն Մարուքյան