Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ipg-journal.io–ն «Քաղաքական հակասեպտիկ. ինչպե՞ս է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց» վերնագրով հոդվածում գրում է, որ իշխանության դեմ հայ հասարակության հիմնական բողոքները վերաբերում են ոչ այնքան արտաքին քաղաքականությանը, որքան սոցիալ-տնտեսական ոլորտում ձախողումներին: Իշխանություններն ունեն գործիքներ, որոնք կարող են ազդել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա, մասնավորապես ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացման միջոցով: Բայց, չնայած այն հանգամանքին, որ համաձայնագիրն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ պետական կառավարման համակարգի բարելավումից մինչև սպառողների իրավունքների պաշտպանություն, այն գործնականում չի քննարկվում հանրային օրակարգում։ Ավելին, փորձագետները հաճախ շեշտում են, որ դրա շրջանակներում կատարված պարտավորությունների ծավալը մնում է ծայրահեղ սահմանափակ։

Այս պայմաններում էլ հանրային ուշադրությունը տեղափոխվում է դեպի ավելի հավակնոտ, բայց ոչ կոնկրետ թեմա, այն է՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Ենթադրվում է, որ այդ ձևաչափը պետք է ներառի անվտանգության բարեփոխումների և վիզային ռեժիմի ազատականացման հարցերը։ Այնուամենայնիվ, այդ ամենը մշուշոտ է: Իրականում կոնկրետից վերացականին անցումը և նոր «պատմական նպատակի» ձևավորումը թույլ է տալիս իշխանություններին խուսափել ընթացիկ խնդիրների շուրջ խոսակցություններից և խոսել ապագայի մասին։ Միևնույն ժամանակ, ԵՄ–ին անդամակցության օրենքը առաջ մղելով՝ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է պահպանել մանևրելու հնարավորությունները: Ընդգծում են, որ դա պաշտոնական դիմում չէ, և որ անդամակցությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման հռետորաբանությունը թույլ է տալիս «մակարդակ պահել» Արևմուտքի և ներքին լսարանի առջև՝ առանց անվերադարձ սրելու Մոսկվայի հետ հարաբերությունները: Այդ հավասարակշռությունը չափազանց կարևոր է այն պատճառով, որ հայկական բիզնեսի, առևտրային շղթաների և աշխատանքային միգրացիայի զգալի մասը մնում է կապված Ռուսաստանի հետ: Իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ հստակ խզում: Իշխող կուսակցության և անձամբ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության անկման ֆոնին, որի աջակցությունը տատանվում է 16-20 տոկոսի սահմաններում, ԵՄ թեման է դառնում լեգիտիմությունը վերականգնելու գործիք։

Իշխանությունների համար չափազանց կարևոր է ոչ միայն մոբիլիզացնել իր ավանդական ընտրազանգվածը, այլ նաև վերադարձնել անտարբեր կամ հիասթափված ընտրողներին։ Եվրոպական օրակարգը, ի տարբերություն Ղարաբաղի կամ Ռուսաստանի շուրջ գաղափարական տարաձայնությունների, հատկապես է արժեքավոր դառնում իշխանությունների համար, որոնք, ըստ էության, ձգտում են ոչ այնքան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնել, որքան պարտությունից խուսափել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չելյաբինսկի գիտնականները բեկում են կատարել արևային մարտկոցների ստեղծման գործում Հրդեհ փայտե տնակում Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին «Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Մայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին 36 ժամ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իլոն Մասկի ընկերությանը դատի են տվել ԶԼՄ-ները հաշվել են ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Շղթայական ավտովթար` Արգավանդում ՊՍԺ-ն ուժեղ էր «Հավրից» (տեսանյութ) Թուրքիայում բողոքի ցույցերին մասնակցելու համար մոտ 200 ուսանողների և լրագրողների են դատում Վթար Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն Հայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվով «Բարսելոնան» հաղթեց «Սելտային»՝ 4:3 (տեսանյութ) Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում (տեսանյութ) Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Հիշում եմ և պահանջում». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախից 2023թ. բռնագաղթին «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am Կոնգոյում նավ է խորտակվել. մոտ 150 մարդ զոհվել է, ավելի քան 100 հոգի անհետ կորել է