Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես տեխնիկան եկավ «փոխարինելու» բույսերին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օդը մաքրող սարքը սահմանափակ տարածության մեջ օդի զտման համալիր բազմաստիճան համակարգ է: Դրա ստեղծման և կատարելագործման պատմությունը ուղղակիորեն կապված է մարդու կյանքի ընթացքի զարգացման, կլիմայի վերահսկման նրա ցանկության հետ:

Հին ժամանակներից է մարդն իմացել բնական օդը մաքրող միջոցների՝ բույսերի մասին: Բույսերը կենդանի զտիչներ են, որոնք ոչ միայն մաքրում են օդը, այլ նաև լավ բույրեր են արձակում: Այդ մասին իմանալը շատ օգտակար էր մարդկությանը քաղաքների առաջացման հետ կապված: Հնում քաղաքային բնակավայրերում սանիտարահիգիենիկ կենցաղային պայմանները եղել են ամենացածր մակարդակների վրա։ Գյուղատնտեսության ու մարդու կենսագործունեության հետևանքով առաջացող գազերով աղտոտված օդը բացասաբար է ազդել առողջության վրա։ Հին քաղաքակրթություններն ազատվել են այդ անհարմարությունից արոմաթերապիայի օգնությամբ, օրինակ՝ հարստացնելով և մաքրելով տների օդը խնկի ծխով: Բացի դա, օգտագործել են այնպիսի բույսերի անուշաբույր յուղեր, ինչպիսիք են սանդալը, կամֆորան, զմուռսը, դափնու տերևը և այլն, որոնք ունեին ոչ միայն հոտազերծող, այլ նաև հակասեպտիկ հատկություն։ Հենց այդպես էին մարդիկ Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում, որտեղ մեծ նշանակություն էին տալիս մաքրման և հիգիենիկ միջոցառումներին, իրականացնում օդամաքրում։

Միջնադարյան Եվրոպայում չափազանց տարածված էր սաթը, մի անուշաբույր նյութ, որը շատ թունդ բուրմունք ունի։ Խնկի օգնությամբ օդը մաքրելու և բուրավետացնելու որոշ ավանդույթներ դեռ հիմա էլ գոյություն ունեն, օրինակ՝ արաբների մոտ դա տների և հագուստի «մշակումն» է, հարավամերիկյան որոշ ժողովուրդների կողմից մխացող Պալո Սանտո փայտի օգտագործումը։ Սակայն այդ ամենը օդամաքրման խնդիրները չի լուծում։

Հետագայում արդյունաբերության համաշխարհային զարգացումն էլ ավելի բարդացրեց խնդիրը։ Ֆաբրիկաներում ու գործարաններում մարդու առողջության համար վտանգավոր նյութերի օգտագործումը պահանջում էր օդի մաքրման արդյունավետ համակարգի ստեղծում: Արդյունաբերական վնասակար գոլորշիների ազդեցությունից պաշտպանվելու համար մարդիկ օգտագործում էին գործվածք, որով փակում էին քիթը և բերանը աշխատելիս։ Մուտքի դռան տեղում կախված թաց կտորը պաշտպանում էր սենյակը փոշու և կեղտի ներթափանցումից՝ չխանգարելով ազատ օդափոխությանը: Փաստորեն, դրանք առաջին կոպիտ օդային զտիչներն էին:

1836 թվականին հայտնագործվեց ֆիլտրի թուղթը, որն օժտված է շատ բարձր կլանող հատկությամբ։ Թղթով օդը մաքրող սարքերի օգտագործումը իրականություն դարձավ: 1898 թվականին ֆրանսիացի դեղագործ Մորիս Բերգերն է արտոնագիր ստացել իր գյուտի համար, որը կատալիտիկ այրման միջոցով օդի մաքրման մեթոդն է (օդամաքրման դիֆուզիոն մեթոդ): Մաքրման այդ մեթոդը հնարավորություն տվեց նվազագույնի հասցնել հիվանդանոցներում ախտահանման սուր խնդիրը: Իր գյուտի հիման վրա Բերգերը ստեղծում է համանուն լամպ, որը հիմա էլ պահանջված է մարդկանց շրջանում և օգտագործվում է։

Այսօր օդամաքրման բազմաֆունկցիոնալ սարքերը ներառում են տարբեր տեսակի ֆիլտրերի օգտագործում՝ մեխանիկական, էլեկտրաստատիկ, ածխածնային, ֆոտոկատալիտիկ, ջրային: Նման սարքերով մաքրման ենթարկվող օդը չի պարունակում փոշի, ալերգեններ կամ տհաճ հոտեր: Ժամանակակից սարքերը ոչ միայն զտում, այլ նաև իոնացնում են օդը՝ պահպանելով դրա ջերմաստիճանը նույն մակարդակում։ Տներում և այլ շինություններում օդը մաքրող սարքերը մարդկանց կենսամիջավայրը դարձնում են մաքուր և, հետևաբար, անվտանգ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին «Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Մայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին 36 ժամ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իլոն Մասկի ընկերությանը դատի են տվել ԶԼՄ-ները հաշվել են ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Շղթայական ավտովթար` Արգավանդում ՊՍԺ-ն ուժեղ էր «Հավրից» (տեսանյութ) Թուրքիայում բողոքի ցույցերին մասնակցելու համար մոտ 200 ուսանողների և լրագրողների են դատում Վթար Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն Հայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվով «Բարսելոնան» հաղթեց «Սելտային»՝ 4:3 (տեսանյութ) Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում (տեսանյութ) Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Հիշում եմ և պահանջում». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախից 2023թ. բռնագաղթին «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am Կոնգոյում նավ է խորտակվել. մոտ 150 մարդ զոհվել է, ավելի քան 100 հոգի անհետ կորել է Չինաստանը դադարեցրել է հեղուկացված գազի գնումներն ԱՄՆ-ից Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել