Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հետաքրքիր դեպքեր՝ Համո Սահյանի կյանքից

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր հայ գրականության գիգանտներից մեկի՝ Համո Սահյանի ծննդյան տարեդարձն է։

Սահյանի դերն ու նշանակությունը մեծ է հայերի կյանքում, քանի որ մեծ մտածողը, հայը հայրենասիրության իրական «մոդել» է։

Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին։

ArmLur.am-ը ներկայացնում է հետաքրքիր դեպքեր Սահյանի կյանքից։

Սկսենք այն պատմությունից, երբ 1916 թ․ Ակսել Բակունցը՝ որպես ուսուցիչ, գնացել է Լոր գյուղ՝ Համո Սահյանի ծննդավայր։ Բակունցին բոլորը Ալեքսանդր վարժապետ էին ասում և պաշտում էին նրան՝ որպես ուսուցչի՝ չիմանալով նրա նաև գրող լինելու մասին։

Մեկ տասնամյակ անց Բակունցը կրկին Լոր գյուղ է գնացել՝ այս անգամ որպես գավառի գլխավոր գյուղատնտես։

Հետագայում Համո Սահյանը հուշերում գրել է․

«Ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները։ Գրիչս անզոր է։ Միայն երկու բան լավ հիշում եմ․ մեկ այն, որ շենաթաղցիները նրան սիրով ընդունեցին ու տարան իրենց գյուղը, և մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրան բոլորը սիրում ու մեծարում են։ Մեկ էլ այն, որ նախանձից պայթում ու արցունքից խեղդվում էի, թե ինչու նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ ընկեր Համբարձումը․․․»

Տարիներ հետո Սահյանը պիտի կարդար «Ծիրանի տափը» պատմվածքը ու զարմանար՝ ո՞վ է Ակսել Բակունցը, որ այդքան լավ գիտի իրենց գյուղերի պատմությունը։ Նույնը պիտի մտածեր նաև «Խոնարհ աղջիկը» կարդալիս։ Օրերից մի օր բացվում է գաղտնիքը, երբ Սահյանը Ակսել Բակունցի կենսագրության մեջ կարդում է նրա՝ Լոր գյուղում ուսուցչություն անելու մասին։

«Ի՞նչ իմանայի,- գրում է Համո Սահյանը,- որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ․․․»։

Նաիրի Սահյանը՝ Համո Սահյանի որտին պատմել է, որ պատերազմի ժամանակ Սահյանը մի անգամ կապիտանի  հրամանը չի կատարել ու, ի հակառակ իրեն տրված «կրակ» հրամանի, վազել է՝ ջուրն ընկած մեկին փրկելու։

Կապիտանը կանչոել է, բացատրություն պահանջել, Սահյանն էլ պատմել է կատարվածը, բայց կապիտանը համառել է. «Քեզ կարգադրված է եղել՝ «կրակ», դե հիմա շրջվիր և քայլ առաջ արա»։ Հրամանը մի քանի անգամ կրկնվել է։

Այդպես Սահյանը հասել է նավի եզրին ու կանգնել, կապիտանը թիկունքից նորից է կրկնել՝ քայլ առաջ։

Ձմեռ, ցուրտ, սառնամանիք․ Սահյանը մի քայլ էլ է առաջ գնացել՝ հենց զինվորական շինելով ցատկելով ջրի մեջ։

Ճիշտ է, անմիջապես հանել են ջրից, բայց արդեն սառած է եղել, ու դրանից հետո նրա մի թոքը վնասվել է։

Բացի այն, որ Սահյանը գրել է լավագույն բանաստեղծությունները, նա նաև եղել է ժամանակի մեծագույն մտածողներից։

Սահյանի մտքերն իրական գոհարներ են, ժամանակի ընթացքում արժեքը, գույնն ու իմաստը չկորցնող ու չխամրող։

Ներկայացնում ենք նաև Սահյանի մտքերը։

1․ Պահդ իմաստավորի՛ր` ահա անմահության այբուբենի առաջին տառը: Մահը մենք չենք տեսնում: Աչքս բացած օրվանից կյանք եմ տեսնում: Այն, որ մեկին տանում հողն են իջեցնում, դա էլ կյանք է: Արյունն անվերջ գոյության կռվի մեջ է: Մեռնելն էլ ապրելու համար է: Ասում են` ամեն ինչի վերջը մահն է: Բայց ամեն ինչ բնությունն անում է, որ կյանքը մնա: Հաղթողը կյանքն է:

2․ Մարդու էությունը մարդ սիրելն է, ուրիշների մեջ իրեն փնտրելը, իրեն տեսնելը, իր մեջ ուրիշին զգալը: Սա է մարդու բուն էությունը, և մարդկությունը ձգտում է դրան: Եվ երբ խախտվում է բուն էությունը, մարդը հայտնվում է կարեկցանքի կարոտ վիճակում: Մարդը կարիք ունի, որ իր ցավը ինչ-որ մեկն զգա: Կարիք ունի կարոկցողի: Արվեստը պիտի ստեղծի այն մթնոլորտը, ուր մարդը կարողանա գտնել իր տեղը:

3․ Երեխայի մեջ հարկավոր է ամեն բանից առաջ տիրոջ զգացում սերմանել և ասել` այս հողը քոնն է: Առանց հողի, հայերնիքի զգացողություն չես կարող ունենալ: Հայրենասիրության այբուբենը հայրենի հողի վրա տուն շինելը և էդ տան մեջ ապրելն է: Ինչ ուզում ես արա, տուն և էդ տանն ապրող մարդ: Ուրիշ կերպ հայրենիք չի լինում: Մեր ժողովրդական էպոսում էլ հայրենիքից հետո ժառանգության հարցն է. մարդ պիտի լինի, որ տեր կանգնի հայրենիքին: Տեր կանգնող մարդն է հարկավոր: Բոլոր տառապանքները քեզ հայրենիք են տալիս: Տառապանքն ինքնին հայրենիք է:

4․ Հարկավոր է հանել մարդու միջից ագահությունը, ընչաքաղցությունը, ապիկարությունը, ծուլությունը: Հարկավոր է մարել հոգու սովը: Ես խղճում եմ չար մարդուն էլ: Մարդն իր երեխայի համար մեկ ուրիշի երեխայի բերանից հաց չխլի:

5․ Մոր կաթը, կաթի համն ու բույրը, մոր մաշկի հոտը, մոր հոտը մարդ են պահում, մարդ են դարձնում երեխային: Երեխան մորը կպչելուց, մոր կրծքի թրթիռից է մարդ դառնում: Մոր կուրծքը չուտող երեխան արդեն օտար է մորը: Հայրենիքի զգացողությունը ևս մոր ծոցից է սկսվում: Զուր չեն ասում` հալալ կաթնակեր է…

Եվ ահա․․․ Մեծն մտածողը, եթե այսօր էլ շարունակեր իր ֆիզիկապես գոյությունը, ապա գուցե նույն մտքերն արտահայտեր։

Սկզբնաղբյուրը՝ Հենք

Աննա Սրապիոնյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին «Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Մայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին 36 ժամ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իլոն Մասկի ընկերությանը դատի են տվել ԶԼՄ-ները հաշվել են ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Շղթայական ավտովթար` Արգավանդում ՊՍԺ-ն ուժեղ էր «Հավրից» (տեսանյութ) Թուրքիայում բողոքի ցույցերին մասնակցելու համար մոտ 200 ուսանողների և լրագրողների են դատում Վթար Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն Հայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվով «Բարսելոնան» հաղթեց «Սելտային»՝ 4:3 (տեսանյութ) Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում (տեսանյութ) Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Հիշում եմ և պահանջում». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախից 2023թ. բռնագաղթին «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am Կոնգոյում նավ է խորտակվել. մոտ 150 մարդ զոհվել է, ավելի քան 100 հոգի անհետ կորել է Չինաստանը դադարեցրել է հեղուկացված գազի գնումներն ԱՄՆ-ից Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել