Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գյումրիի «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Արդեն վաղը տեղի կունենա Գյումրու ավագանու առաջին նիստը, որը պետք է նոր քաղաքապետ ընտրի։ Քանի որ ավագանու ամենատարեց անդամը հենց Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանն է, նա էլ կվարի նիստը։

Մարտուն Գրիգորյանն ավագանու կազմում չի լինի, փոխարենն իր վեց հոգանոց խմբակցության մեջ է նաև նրա որդին, իսկ Կոմկուսից ավագանու անդամ են դարձել ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլ նաև նրա փեսան և եղբոր որդին։ Ղուկասյանը հայտարարել է, թե Գյումրու փոխքաղաքապետ է դառնալու իր փեսան։ «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջ կազմով՝ 14 հոգին էլ, այդ թվում նաև Սարիկ Մինասյանն ու Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը ստացել են ավագանու մանդատները, հայտարարել, թե իրենք տեր են կանգնելու իրենց տրված բոլոր քվեներին։

«Քաղաքացիական պայմանագիրն» այս օրերին նոր տակտիկական քայլեր է մտմտում Գյումրիում Վարդան Ղուկասյանի ընտրությունը թույլ չտալու համար, մասնավորապես ցանկանում են 14 հոգանոց կազմով չմասնակցել ավագանու առաջին նիստին, ինչպես նաև ավագանու որոշ անդամների պարտադրել ևս չմասնակցել։ Եթե չհաջողվի ապահովել քվորում 17 անդամների մասնակցությամբ, երկու շաբաթ հետո նոր նիստ է գումարվելու, որի ընթացքում էլ պետք է ընտրվի քաղաքապետը։

Երկու անգամ ընտրությունները ձախողելու դեպքում արդեն Գյումրիում նոր ընտրություններ կնշանակվեն, իսկ այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերն ավելի կարող են ամրապնդվել, որոշ ուժերի էլ միգուցե թույլ չտան ընդհանրապես մասնակցել նոր ընտրություններին։ Կոմկուսի թեկնածուն ինքն էլ հասկանում է նման վտանգը և խոստացել է խայտառակել բոլոր այն ընդդիմադիր ավագանիներին, ովքեր չեն ներկայանա առաջին նիստին։

Ցանկացած պարագայում Գյումրիում լրջագույն զարգացումներ են սպասվում, գործող իշխանությունները որևէ կերպ մտադիր չեն հանրապետության երկրորդ քաղաքը թողնել ընդդիմադիր թեկնածուի` հասկանալով դրա լուրջ հետևանքները։

Մելինե Դավթյան

Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին «Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Մայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին 36 ժամ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իլոն Մասկի ընկերությանը դատի են տվել ԶԼՄ-ները հաշվել են ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Շղթայական ավտովթար` Արգավանդում ՊՍԺ-ն ուժեղ էր «Հավրից» (տեսանյութ) Թուրքիայում բողոքի ցույցերին մասնակցելու համար մոտ 200 ուսանողների և լրագրողների են դատում Վթար Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն Հայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվով «Բարսելոնան» հաղթեց «Սելտային»՝ 4:3 (տեսանյութ) Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում (տեսանյութ) Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Հիշում եմ և պահանջում». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախից 2023թ. բռնագաղթին «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am Կոնգոյում նավ է խորտակվել. մոտ 150 մարդ զոհվել է, ավելի քան 100 հոգի անհետ կորել է Չինաստանը դադարեցրել է հեղուկացված գազի գնումներն ԱՄՆ-ից Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել