Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիանա Գրիգորյանի անմոռանալի տարեդարձն ու անհիմն բամբասանքները. պրոդյուսերը պարզաբանել է

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին օրերին համացանցում քննարկումների առիթ է դարձել սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:

Համացանցում տարածված տեսանյութից որոշ կայքեր ենթադրություններ են արել, որ Դիանա Գրիգորյանի և դերասան Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա:

Ծննդյան անմոռանալի տարեդարձի, անակնկալների, հետաքրքիր դրվագների ու անհիմն մեկնաբանությունների մասին Tert.am Life-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:

«Յուրաքանչյուր տարեդարձ լի է հիշողություններով: Այն տարբերվում է մյուս օրերից, որովհետև այդ օրն ամենամտերիմ մարդիկ են քեզ շրջապատում և օրդ տոնի վերածում, ինչի համար շնորհակալ եմ:

Ինձ համար ամեն հյուր հատուկ է, քանի որ ես հատուկ վերաբերմունք ունեմ յուրաքանչյուրին, թե՛ ստեղծագործական թիմի անդամներին, թե՛ դերասանական անձնակազմին, թե՛ իմ մտերիմներից յուրաքանչյուրին:

Հատուկ ուզում եմ շեշտել մեր ռեժիսորի օգնական Գայանե Չոբանյանին, ով ճիգ ու ջանք չխնայեց, որպեսզի իմ օրը տոնի վերածվի:

Նա ամեն ինչ արեց օրս գեղեցիկ անակնկալներով լցնելու համար: Այդ անկեղծ մթնոլորտը, որ տիրում էր սրահում, ինձ երջանկացնում ու ապրեցնում է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Դիանա Գրիգորյանը:

Նա նշեց, որ շնորհակալ է իր մայրիկից, ով յուրաքանչյուր տարեդարձին միշտ հուզվում ու ավելի շատ է սպասում այդ օրվան, քան ինքը:

«Նա իմ ամեն հաջողությամբ ու ամեն քայլով երջանկանում է»,- նշեց մեր զրուցակիցը:      

Անդրադառնալով որոշ կայքերում հրապարակված բամբասանքներին, թե իբրև Դիանա Գրիգորյանի և Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ամենին փորձում է ժպիտով նայել:

«Մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին:

Ինձ համար շատ զարմանալի է: Այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել:   

Քանի որ Ստեփան Ղամբարյանն իմ «Վերջին զանգը» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է, ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքն ասի:

Ինքը դա անում է շատ պրոֆեսիոնալ, հումորով ու թեթև: Տորթի արարողության պահը ևս ինքը պիտի ներկայացներ, բայց քանի որ ծննդյանս տոնին ներկա էր նաև ռուս հայտնի լրագրող, շոումեն, պրոդյուսեր,  երգիչ, երաժիշտ Դմիտրի Դիբրովը, նա տորթը կտրելու արարողության ժամանակ խոսափողը վերցրեց ու ներկայացրեց այդ պահն իր գեղեցիկ շնորհավորանքով:

Այն մարդիկ, ովքեր ներկայացրել էին այդ անհիմն բամբասանքները, ասում էին՝ «հյուրերից մեկը», նրանք անգամ չգիտեն, թե ով է Դմիտրի Դիբրովը:

Ես հասկանում եմ, որ մտքի սով է, որ մարդիկ ունեն աղքատ միտք, խավարում լույս չեն կարողանում փնտրել, որովհետև այդքան իմաստուն չեն, բայց թող գոնե ուրախության մեջ տոն տեսնեն:  

Պետք չէ դառնալ պիղծ երևակայության զոհ և մի քանի ավել դիտում ունենալու համար թակել դժոխքի դուռը»,- նշեց նա:

Ամփոփելով՝ Դիանա Գրիգորյանը հորդորեց, որ մարդիկ փորձեն ճիշտ ու ազնիվ ապրել:

«Թող ինչ-որ կերպ կարողանան իրենց գումարն արդար վաստակել: Այս կամ այն մարդուն սևացնելով գումար վաստակելն ու սնվելը ճիշտ չէ: Մարդու ուրախությունը փորձել պղծել, կարծում եմ, անմարդկային է»,- եզրափակեց նա:

Հասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՎթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 3 տուժած Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները Մեկ երեխա զոհվել է․ կան վիրավորներ․ ՌԴ Հայաստանում կարատեի միջազգային մրցաշար կանցկացվի Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը՝ Tennis Europe-ի Մ16 մրցաշարի հաղթողներ Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՍաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար 26 և 38 տարեկան անձանց մոտ թմրանյութ են հայտնաբերել, այդ թվում՝ 100 փաթեթ հալյուցինոգեն սունկ