Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել և այդ իրադարձությունից ավելի քան հարյուր տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նիկոլա Բեյն անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։    

«Որպես ֆրանսիացի ու եվրոպացի՝ կարող եմ փաստել, որ մենք և Եվրոպական միությունը համերաշխ ենք Հայաստանի հետ, և այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որ մենք կիսում ենք։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում ՀՀ-ի ու ԵՄ-ի ժողովուրդների միջև։ Մյուս կողմից աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված՝ Հայաստանը մշտապես գտնվում է սահմանակից Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում, որոնք ցանկանում են վերստեղծել մեծ Օսմանյան կայսրությունը։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ, մենք պետք է լինենք հայերի կողքին և երբեք նրանց մենակ չթողնենք»,-ասաց Բեյը։

Եվրախորհրդարանի պատգամավորը հավելեց, որ 105 տարի հետո էլ բոլորն ականատես են լինում նույն մարտահրավերներին ու ագրեսիայի դրսևորումներին։  

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական գրավումն ու հայաթափումը դրա ապացույցն է։ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է։ Կան եվրոպական կառույցներ, կան որոշ երկրներ, որոնք, ելնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերից, անտեսում են այդ խնդիրները, բայց մենք իրապես մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք ցուցաբերում հայերին՝ ներկայացնելով իրականությունն ու բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք հուզում են հայ ժողովրդին»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ։ ԵԽ պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա տարածքային կոնֆլիկտ, կան սահմանների հետ կապված քննարկումներ, բայց պատմական իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը, նրա պնդմամբ, պետք է ունենա իր տարածքում անվտանգ ապրելու հնարավորություն։ 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու այն իրողությանը, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բովանդակությունը՝ Նիկոլա Բեյը նշեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի կողմից առկա է խաղաղության շատ լեգիտիմ ձգտում, և առհասարակ հայերի անվտանգությունը պետք է լինի կարևոր նախապայման։ 

«Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը՝ խուսափելով վիճահարույց խնդիրներից, բայց Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, խոչընդոտում է գործընթացը, և նույնիսկ հավակնություններ է դրսևորում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ակներև է, որ Ադրբեջանը, առաջ քաշելով նոր նախապայմաններ, ըստ էության, չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը և դրանով իսկ տապալում է կարգավորման գործընթացը։ Խաղաղության պայմանագիրն, իհարկե, ցանկալի է, բայց այն պետք է հիմնված լինի երկու կարևոր և անբեկանելի բաղադրիչների վրա, որոնցից մեկը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իսկ մյուսը՝ հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշեց ԵԽ պատգամավորը։

Նիկոլա Բեյը փաստեց, որ Հայաստանը մշտապես խաղաղություն է ցանկացել և այդ առումով կարող է ունենալ միջազգային հանրության և միջազգային կառույցների անվերապահ աջակցությունը։ Ըստ նրա՝ Ֆրանսիան ու եվրոպական երկրները, որոնք հանձնառու են քրիստոնեական արժեքները պահպանելու գործում, համերաշխ են Հայաստանի հետ։

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ եվրոպացիները, մասնավորապես ֆրանսիացիները, հաշվի առնելով քաղաքակրթական ու քրիստոնեական արժեքները, ցանկանում են, որ Հայաստանը մշտապես լինի հարգված ու պաշտպանված, որ առաջիկա տարիներին ամրապնդվեն քաղաքական, տնտեսական, ֆինանսական և առևտրային կապերը Հայաստանի հետ։ 

«Կարծում եմ, որ վիզաների ազատականացումը կարող է նպաստել եվրոպական ժողովուրդների և հայերի միջև կապերի սերտացմանը, և քանի որ ունենք ընդհանուր քաղաքակրթական հենք, հետևաբար կողմ ենք վիզաների ազատականացմանը՝ միաժամանակ ստեղծելով անվտանգային պայմաններ։ Բայց այդ ամենը պետք է ցույց տալ ոչ միայն խոսքով, այլև գործով։ Եվրոպական ժողովուրդների և հայերի միջև ազատ տեղաշարժի հեշտացումն, անկասկած, պետք է լինի այդ կապերի ամրության կարևոր բաղադրիչը, առավել ևս, որ վիզաների ազատականացումը շատ լեգիտիմ գործընթաց է։ Ֆրանսիայի հայ համայնքի օրինակով ունենք լավ փորձ։ Հայերը մեր համերկրացիներն են, ունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, աշխատասեր են և շատ մեծ մշակութային հարստություն են տվել մեր երկրին»,- եզրափակեց ԵԽ ֆրանսիացի պատգամավորը։ 

Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Գորիսի դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. պարեկների բացահայտումը Ուշադրություն․ հորդառատ անձրևներ, կարկուտ է սպասվում Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին Պլանային անջատումներ՝ մայիսի 15-ին «Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Բացահայտվել է 130 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվրահանձնաժողովը ցանկանում է պարզեցնել վիզաների տրամադրումը ամերիկացի գիտնականներին՝ նրանց ԵՄ գրավելու համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Meta-ն մեր տվյալները օգտագործելու՞ է մայիսի 27-ից «Ռեալի» մեկնարկային կազմը Միացյալ Նահանգները և Կատարը 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի գործարք են կնքել Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում․ հայտարարություն «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համար Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները. ԱԳՆ խոսնակ Մահացել է Վիլլի Խշտոյանը Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին «Հնդկաստանում «Միսս Աշխարհ» մրցույթը վերածվել է իսկական մշակութային տոնախմբության». Ադրինե Աճեմյանը նոր կադրեր է հրապարակել «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Ֆլորիան Վիրցին Մարիա Չանդիրյանի դստեր 1-ամյակն ու ֆոտոշարքը Դուբայում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայի Հանրապետություն էր մեկնել Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Արտակարգ դեպք Երևանում՝ ուժեղ քամու հետևանքով Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg Եվրոպայի խորհուրդը սկսել է «Պուտինի համար արտակարգ դատարան» ստեղծելու գործընթացը Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը Խոշոր ավտովթար. կան վիրավորներ Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է Ուժեղ կարկուտ՝ Արմավիրի մարզում (տեսանյութ) Զինծառայող էր մահացել. նոր մանրամասներ «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա վիրավոր Բերդ քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. կա 4 վիրավոր «Անձրևաջուրն անմիջապես լցվեց մեր հայաթ, հետո պադվալ». Քաղցրաշենի բնակիչը՝ հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքների մասին ՆԳՆ-ն ստուգել է գնչուների և այլ վարկածներ. ի՞նչ է հայտնի փոքրիկ Տիգրանի որոնումներից ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Հաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները Դահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին