Երևան, 18.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել և այդ իրադարձությունից ավելի քան հարյուր տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նիկոլա Բեյն անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։    

«Որպես ֆրանսիացի ու եվրոպացի՝ կարող եմ փաստել, որ մենք և Եվրոպական միությունը համերաշխ ենք Հայաստանի հետ, և այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որ մենք կիսում ենք։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում ՀՀ-ի ու ԵՄ-ի ժողովուրդների միջև։ Մյուս կողմից աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված՝ Հայաստանը մշտապես գտնվում է սահմանակից Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում, որոնք ցանկանում են վերստեղծել մեծ Օսմանյան կայսրությունը։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ, մենք պետք է լինենք հայերի կողքին և երբեք նրանց մենակ չթողնենք»,-ասաց Բեյը։

Եվրախորհրդարանի պատգամավորը հավելեց, որ 105 տարի հետո էլ բոլորն ականատես են լինում նույն մարտահրավերներին ու ագրեսիայի դրսևորումներին։  

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական գրավումն ու հայաթափումը դրա ապացույցն է։ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է։ Կան եվրոպական կառույցներ, կան որոշ երկրներ, որոնք, ելնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերից, անտեսում են այդ խնդիրները, բայց մենք իրապես մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք ցուցաբերում հայերին՝ ներկայացնելով իրականությունն ու բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք հուզում են հայ ժողովրդին»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ։ ԵԽ պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա տարածքային կոնֆլիկտ, կան սահմանների հետ կապված քննարկումներ, բայց պատմական իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը, նրա պնդմամբ, պետք է ունենա իր տարածքում անվտանգ ապրելու հնարավորություն։ 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու այն իրողությանը, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բովանդակությունը՝ Նիկոլա Բեյը նշեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի կողմից առկա է խաղաղության շատ լեգիտիմ ձգտում, և առհասարակ հայերի անվտանգությունը պետք է լինի կարևոր նախապայման։ 

«Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը՝ խուսափելով վիճահարույց խնդիրներից, բայց Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, խոչընդոտում է գործընթացը, և նույնիսկ հավակնություններ է դրսևորում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ակներև է, որ Ադրբեջանը, առաջ քաշելով նոր նախապայմաններ, ըստ էության, չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը և դրանով իսկ տապալում է կարգավորման գործընթացը։ Խաղաղության պայմանագիրն, իհարկե, ցանկալի է, բայց այն պետք է հիմնված լինի երկու կարևոր և անբեկանելի բաղադրիչների վրա, որոնցից մեկը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իսկ մյուսը՝ հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշեց ԵԽ պատգամավորը։

Նիկոլա Բեյը փաստեց, որ Հայաստանը մշտապես խաղաղություն է ցանկացել և այդ առումով կարող է ունենալ միջազգային հանրության և միջազգային կառույցների անվերապահ աջակցությունը։ Ըստ նրա՝ Ֆրանսիան ու եվրոպական երկրները, որոնք հանձնառու են քրիստոնեական արժեքները պահպանելու գործում, համերաշխ են Հայաստանի հետ։

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ եվրոպացիները, մասնավորապես ֆրանսիացիները, հաշվի առնելով քաղաքակրթական ու քրիստոնեական արժեքները, ցանկանում են, որ Հայաստանը մշտապես լինի հարգված ու պաշտպանված, որ առաջիկա տարիներին ամրապնդվեն քաղաքական, տնտեսական, ֆինանսական և առևտրային կապերը Հայաստանի հետ։ 

«Կարծում եմ, որ վիզաների ազատականացումը կարող է նպաստել եվրոպական ժողովուրդների և հայերի միջև կապերի սերտացմանը, և քանի որ ունենք ընդհանուր քաղաքակրթական հենք, հետևաբար կողմ ենք վիզաների ազատականացմանը՝ միաժամանակ ստեղծելով անվտանգային պայմաններ։ Բայց այդ ամենը պետք է ցույց տալ ոչ միայն խոսքով, այլև գործով։ Եվրոպական ժողովուրդների և հայերի միջև ազատ տեղաշարժի հեշտացումն, անկասկած, պետք է լինի այդ կապերի ամրության կարևոր բաղադրիչը, առավել ևս, որ վիզաների ազատականացումը շատ լեգիտիմ գործընթաց է։ Ֆրանսիայի հայ համայնքի օրինակով ունենք լավ փորձ։ Հայերը մեր համերկրացիներն են, ունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, աշխատասեր են և շատ մեծ մշակութային հարստություն են տվել մեր երկրին»,- եզրափակեց ԵԽ ֆրանսիացի պատգամավորը։ 

Երազանքիդ ղեկին հենց այսօրԻնչո՞ւ է որոշվել Վրաստան մուտք ու ելքի դեպքում ուղևորների ցուցակ ներկայացնել, ի՞նչ են ուզում դրանով վերահսկել Ողբերգական դեպք, «Ford»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. Shamshyan Ծնվել է Սոնա Աբրահամյանի և ռեփեր Դավոյի առաջնեկը Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ․ Բերեզովսկի Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը Իսրայելը հարվածել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակին (տեսանյութ) Իսրայելը հայտարարել է, որ Իրանի ներքին անվտանգության շտաբը ոչնչացվել է Gyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունը Սուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք ՉալաբյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքումՀետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է Թեհրանում պայթյուններ են որոտացել Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցնելու երրորդ երկրներին. Աբրահամյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար. Իշխան Սաղաթելյան Եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես ՀՀ անվտանգության ճարտարապետության կառուցմամբ․ Մհեր Ավետիսյան Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա Եկեղեցու և կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ ՀայաՔվեի քայլերի մասին «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահել Մայր Աթոռում. Դավիթ Սարգսյան Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները Դրանց դատը Նյուրնբերգից մարդաշատ եվ հոդվածաշատ է լինելու․ Հրայր Կամենդատյան Հարյուրավոր իրանցիներ շարժվում են դեպի Երևան Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվի․ Իրանի գերագույն առաջնորդ Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրըԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է. Սամվել ԿարապետյանԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի որոշ հասցեներում, Լոռու մարզի մի շարք բնակավայրերում` հունիսի 20-ին Փաշինյանը գործում է Բաքվի բռնապետի ուղիղ ցուցումով. Ավետիք Չալաբյան ՎԵՆՈՒՍՈՒՄ մեգազեղչեր են «Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր գրառումը «Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինՀայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը. Վահե ՀակոբյանՍկսվում է ճակատամարտը․ Ալի Խամենեի Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զшվթելու հրապարակային կոչերի համար. փաստաբան Փաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում Թուրքիայում 5 տարի լարված պայմաններում ԱԱԾ-ում աշխատել է, մի քիչ թող հանգստանա.Փաշինյանը` Աբազյանի ազատման մասինՔանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին. թյուրքագետ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը Վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից․​ Սամվել Կարապետյան Լարսը բաց է