Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեմայով շփումները դժվար են ընթանում. Կրեմլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեմայի շուրջ շփումները դժվար են ընթանում, ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ հիշեցնելով, որ այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել իր միջնորդական ջանքերը Ուկրաինայի բանակցային գործընթացում, եթե համաձայնության հասնելու նշաններ չտեսնի։

«Շփումները բավականին բարդ են, քանի որ, բնականաբար, թեման հեշտ չէ՝ ուկրաինական կարգավորման թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց ու զարգացումներ կան, սակայն կողմերը դեռ շատ բարդ հարցեր ունեն քննարկելու։

Ուրբաթ առավոտյան, Փարիզում եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներից հետո, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել միջնորդությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման հարցում, եթե առաջիկա օրերին հստակ նշաններ չհայտնվեն, որ համաձայնության հնարավոր է հասնել:

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանա հասկանալ, թե արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. այդ մասին Փարիզում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք պետք է շատ արագ որոշենք հիմա, և ես խոսում եմ մի քանի օրերի մասին, թե արդյոք դա (հակամարտության կարգավորումը-Խմբ.) հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, թե ոչ: Եթե ​​այո, ապա մենք կմասնակցենք, եթե  ոչ, ապա մենք այլ առաջնահերթությունների վրա կկենտրոնանանք»,- ասել է նա:

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են օգնել լուծելու ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմերն էլ հավատարիմ լինեն խաղաղությանը, հավելում է ՏԱՍՍ-ը։ 

«Եթե երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված խաղաղության հասնելու հարցում, ապա մենք ցանկանում ենք օգնել»,- ընդգծել է նա։

Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն երեք տարի Ուկրաինային աջակցելուց և միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանա այլ խնդիրների վրա:

«ԱՄՆ-ի տեսանկյունից մենք երեք տարի և միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար և այժմ հասել ենք մի կետի, երբ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա», - ասել է նա:

Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան