Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու․ Թեմակալ առաջնորդի ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդես է եկել ուղերձով․

«Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր,

Խավարման այս երեկոյան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելության առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները և ցավերը, որ նույնիսկ ստիպված է լինում արտաբերել «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի», Աստվա՜ ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ։ Խաչի վրա արյունաքամ լինող Փրկչի՝ սաղմոսից քաղված այս բառերը ամբողջությամբ մեզ են փոխանցում այն տագնապը, ցավը և հուսալքության սարսափը, որ մեր Տերը զգում էր իր տառապանքի վերջին ժամերին: Այո, Նա իրապես տառապում էր և ցավ էր զգում՝ ինչպես սովորական մարդ, միևնույն ժամանակ հասնում է մարդկային ցավի և տառապանքի գագաթնակետին՝ Աստծուց մոռացված լինելու զգացումին։

Մեր հայրերը Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը անվանել են Ավագ Շաբաթ, որովհետև այդ մեկ շաբաթվա օրերի մեջ խտացված է Հիսուս Քրիստոսի փրկագործությունը և աշխարհ գալու ամբողջ նպատակը, ուստի իրավամբ այդ շաբաթը անվանում են նաև Ավետարան Ավետարանի մեջ:

Հավատքով և երկյուղածությամբ հետևելով սուրբգրային պատումի ընթացքին՝ մենք էլ մտովի տեղափոխվում ենք Ավագ Շաբաթվա իրադարձությունների մեջ, որը սկսվում է մեռած Ղազարոսին կեդանություն տալով և Երուսաղեմ փառավոր ու հաղթական մուտքով: Ցնծություն, ուրախություն և մեծ սպասելիքներ ունեցող ժողովուրդը, չհասկանալով Տիրոջ գերնպատակը, որը կապված էր մարդկային ցեղի հոգեփրկությանը և մեղքի կապանքներից ձերբազատվելուն, հրեա կրոնապետերի կողմից ատելության հրահրումով և ուղորդումով, մի քանի օր հետո պահանջում է խաչը հանել Հիսուսին: Սկսվում է աստվածային նախախնամությամբ սահմանված մարդկային և աստվածային մի մեծ ողբերգություն՝ ուրացում յուրայիների կողմից, դավաճանություն աշակերտի կողմից, սուտ և անհիմն վկայություններ, անարդար դատավարություններ, Արդարի դեմ ծաղրանք ու չարչարանքներ և վերջապես Օծյալի նկատմամբ Խաչելությամբ մահվան դատավճիռ:

Ցավոք սրտի, այսօր մեր կենցաղի անբաժանելի մաս է դարձել սուտ խոսելը և սուտ վկայություն տալը, կաշառքով անմեղ մարդկանց մատնելը և պատժի ենթարկելը, հայրենիքն ու հավատը ուրանալը: Եվ ամեն անգամ, երբ մենք այս արարքներն ենք գործում, նորից ու նորից միանում ենք այն ամբոխին, որ գոռում էին.«Խաչը հանիր Դրան..»: Այս ամենը այնքան արագ էր տեղի ունենում, որ կարծես թէ մարդկային միտքը չէր հասցնում յուրացնել այն, ինչը նախատեսված էր աստվածային նախախնամությամբ:

Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մեկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցավը։ Մեր ազգի զավակները նույնպես անցնում են այդ դաժան խաչի ճանապարհը, սակայն, ի տարբերություն մեզ, մեր Տերը խաչվեց անմեղությամբ, իսկ մենք՝ որպես մեղավորներ, չգիտակցեցինք և չապաշխարեցինք: Ինչպես Տաճարի վարագույրն է պատռված երկու կեսի, այդպես էլ մեր հայրենի հողն է պատռված իր ամբողջությունից: Քրիստոսի տանջանքների նման մեր ցավը ևս շատ իրական է, մաշկի պես մեր վրա է։ Ոմանք կորցրել են տուն, ուրիշներ՝ հայր, որդի, եղբայր, իսկ միասին՝ բոլորս կորցրել ենք մի Սրբազան Հայրենիք։ Մենք էլ, հաճախ մեզ Աստծուց մոռացված համարելով, կրկնում ենք «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ ես ինձ թողել» Խե՞..խե՞ հինչու՞ հետե… և Մեր աղոթքները հաճախ բախվում են լռության պատին։ Բայց հենց այստեղ է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչը սկսում է խոսել մեզ հետ։

Սուրբ Պողոս Առաքյալն ասում է․ «Խաչված Քրիստոսը՝ Աստծու զորությունն է ու Աստծու իմաստությունը» (Ա Կորնթացիներ 1:24)։ Մարդկային իմաստով խաչը պարտություն էր, բայց Աստծու աչքով՝ այն հաղթության սկիզբն էր։ Արցախը մեր խաչն է՝ որպես ժողովուրդ, մեր սրբությունը, որ կորցրինք։ Բայց արդյո՞ք այն ամբողջովին կորավ։ Քրիստոսի խաչը նույնպես «կորուստ» թվաց աշակերտներին։ Բայց նա հարություն առավ, և այդ հարությունը բոլոր խաչերը դարձնում է նոր լույսի ակունք:

Սիրելինե՛ր, եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք աղոթել սրտանց ու ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու։ Արդյո՞ք Քրիստոս մնաց գերեզմանում։ Եվ այս խավարային լռության մեջ կարծես թե Քրիստոս հավաքում է իր վերջին մարդկային ուժերը և արդեն դիմում է մեզ. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»:

Թող մեր Տիրոջ Խաչից ճառագող լույսը զորացնի ամենքիս՝ հաղթահարելու մեր մեղքերն ու վախերը և հույսով լցված դիմավորելու Հրաշափառ Հարությունը»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Կաննի կինոշուկայում Ելենա Արշակյանը ներկայացրել է իր նոր ֆիլմը, որի պրեմիերան կլինի աշնանը ՄԻՊ գրասենյակը հակադարձում է՝ անդրադարձել են ոստիկանության կողմից բռնության դեպքերին Արարատ Միրզոյանն ԱՄԷ ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են 3 մեքենա. կա 1 զոհ Լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Ի՞նչ եղանակ կլինի գարնան վերջին շաբաթը Կինը առանձին դաժանությամբ սպանել է ամուսնուն Արշավինը խոսել է Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Oկուպացված Արցախում շարունակվում են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան Ձորահէկ ջրամբարից ջուր է բաց թողնվելու, ինչի հետևանքով գետի հոսքը կտրուկ կավելանա Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները Առաջիկա երկու օրերին 24 ժամով ջրանջատումներ կլինեն LG տարածաշրջանային դիլերների համաժողովԽոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա Զերծ մնացեք գետի ափամերձ տարածքներում լինելուց․ համայնքապետարանը զգուշացնում է Մասկը հայտարարել է, որ ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է Խոշոր վթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Պաղպաղակ գնելու էին գնացել. վրաերթի ենթարկված 10–ամյա աղջիկն եւ նրա 5–ամյա եղբայրը Վերակենդանացման բաժանմունքում ենՍերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան Մոստովոյը աջակցել է Թիկնիզյանին «Եվրատեսիլ»-ի արդյունքները կեղծվե՞լ են․ խոշոր հեռուստաալիքները հետաքննություն են պահանջում Իսրայելի՝ երկրորդ տեղը գրավելուց հետո ՆԳՆ տնտեսական վարչության պաշտոնյաներ են ձերբակալվել կաշառքի գործով Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Դեռահասը դանակnվ հարձակվել է դպրոցական աղջիկների վրա և տեսագրել, վիրավnրներ կան․ Ֆինլանդիա Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր․ մանրամասներ Ընդամենը 51 փրկարար է ներգրավված 2-ամյա փոքրիկի որոնումներին․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում Արթիկում «BMW»-ն բախվել է քարե պարսպին, բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Մարսի ջրի առեղծվածը. գիտնականները բացահայտում են հնագույն ջրային ցիկլը Ապառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում Հնդկաստանում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. հաղորդվում է հինգ զոհի մասին «Էդմո՛ն, ոչ մեկին քննադատելու բարոյական և քաղաքական իրավունք չունես»․ Արտակ Զաքարյան Հայտնաբերվել են սնդիկ ու զինամթերք, 36-ամյա մի տղամարդ է բերման ենթարկվել Եվրոպայում որտե՞ղ են ամենաբարձր աշխատավարձերն ու եկամուտները Բանանն անհետացման վտանգի տակ է Արտառոց դեպք է տեղի ունեցել ԵրևանումՔարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի»․ Ալիև Զելենսկու ներկայացումը ձախողվեց․ Զախարովա Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան