Երևան, 20.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


7 տարեկանում ինքս էի խնդրում, ասում էի՝ ուզում եմ ֆուտբոլ խաղալ, գրանցեք ինձ, ինձ դուր էր գալիս դաշտում խաղալ, գոլ խփել․ Ռոման Բերեզովսկի

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«В мире спорта» հանդեսի հատուկ թղթակից Ալեքսանդր Կոսյակովը զրուցել է Ռոման Բերեզովսկու հետ, ով ռուս ֆուտբոլասերներին հայտնի է իր ելույթներով ռուսական թիմերում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», մոսկովյան «Տորպեդոյում» և «Դինամոյում», ինչպես նաև մերձմոսկովյան «Խիմկիում»։ Սակայն ամենից շատ նրան հարգում և սիրում են Հայաստանում, որի ազգային հավաքականում նա անցկացրել է 94 հանդիպում։

Հարցազրույցում խոսվել է Բերեզովսկու երկար ու բարդ ֆուտբոլային ճանապարհի մասին, այն մարդկանց, ովքեր ձևավորել են նրա անձը, այն դժվարությունների, որոնք կոփել են նրա բնավորությունը, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է նա դարձել 11 մետրանոցների «հետ մղող»։ Նա հիշել է նաև հանդիպումները Ֆյոդոր Չերենկովի և Ռաուլի հետ։

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

— Դու ապրել ես հայկական ընտանիքներով շրջապատված, կլանել ես նրանց կենցաղը, մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները, խոսում ես հայերեն՝ ինչպես քո մայրենի լեզվով։ Ինձ թվաց, թե հարցազրույցներ տալիս ժամանակ ես վատնում՝ ճիշտ արտահայտություններ ընտրելու վրա։ Դու ի՞նչ ես կարծում, այդ քո հայերենն է խանգարում, որ ռուսերենով ավելի հստակ արտահայտվե՞ս։

— Ո՛չ։ Պարզապես ես Մոսկվայում ապրողի պես արագ չեմ խոսում (ծիծաղում է)։ Իսկ ռուսերենիս հետ ամեն ինչ կարգին է։ Ծննդյանս օրից այդ լեզվով եմ խոսում, ու որևէ խնդիր չունեմ։

— Իսկ ո՞րտեղից քեզ այդքան բարձր հասակ։ Քո հայրիկը բարձրահասա՞կ էր։ Ես մի մանկական թիմի լուսանկար եմ տեսել, որտեղ տղա Ռոմա Բերեզովսկին բոլորից փոքրիկն է, այն էլ՝ դարպասապահ։

— Այո՛, այդպիսի նկար կա, առաջինը դու չես նկատել (ծիծաղում է)։ Հայրս բարձրահասակ էր, բայց ես ու եղբայրս գերազանցել ենք նրան։ Ես 1 մետր 88 սմ եմ, եղբայրս՝ երեք սանտիմետրով կարճ։ Ես շատ բարձրացա հասակով 14-ից 16 տարեկանում։ Ինչ վերաբերում է այդ լուսանկարին, այնտեղի բոլոր տղաները 1973 թ․ ծնված են, ինձնից մեկ տարով մեծ։

 

— Այդ թիմից ինչ-որ մեկը ևս կարողացա՞վ աճ գրանցել։

 

— Համլետ Մխիթարյանը, բայց դա Հենրիխի հայրը չէ, ուղղակի համանուն է։

— Դու «Զենիթում» խաղացել ես Սարգիս Հովսեփյանի հետ։ Բայց երիտասարդ ժամանակ մեկ տեղում չե՞ք հանդիպել։

— Ո՛չ։ Նա ինձնից երկու տարով մեծ է։ Մենք առաջին անգամ հանդիպեցինք «Զենիթում», հետո միասին էինք հավաքականում։

— Կարդացել եմ, որ քո եղբայր Ալեքսանդրը մեծ դեր է ունեցել քո՝ որպես ֆուտբոլիստ կայանալու մեջ։

— Ֆուտբոլ մտնելու երկու փուլ եմ ունեցել։ Առաջինը՝ երբ 7 տարեկան էի։ Ինքս էի խնդրում, ասում էի՝ ուզում եմ ֆուտբոլ խաղալ, գրանցեք ինձ։ Այդ ժամանակ ինձ դուր էր գալիս դաշտում խաղալ, գոլ խփել, ստեղծել։ Այդ ամենը տևեց մոտ մեկուկես տարի։ Հետո, կարծեմ, դպրոցում ուսման երկրորդ հերթ էի անցել ու թողեցի ֆուտբոլը։ Այսինքն՝ մի դադար եղավ։ Իսկ եղբայրս այդ ժամանակ սովորում էր Երևանում՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Նրա ընկերներից մեկը սկսեց մարզել 1973 թ․ ծնվածների թիմը, ու եղբայրս ինձ էլ տարավ։ Սկզբում էլի դաշտում էի խաղում, բայց մի պահ մեր դարպասապահը թույլ խաղ ցուցադրեց, ինչի պատճառով ինձ կագնեցրին դարպասում։ Ես էլ միանգամից սկսեցի ինձ լավ դրսևորել, ինձ էլ ասացին, որ լավ է ստացվում։ Մանկական ֆուտբոլում տեխնիկան ու հատուկ հմտությունները չէ, որ կարևոր են, այլ՝ անվախությունը, դուրս գալը գնդակին ընդառաջ, նետվելը դիմացինի ոտքերին և այլն։ Այսպես էլ դարձա դարպասապահ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան Ձորահէկ ջրամբարից ջուր է բաց թողնվելու, ինչի հետևանքով գետի հոսքը կտրուկ կավելանա Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները Առաջիկա երկու օրերին 24 ժամով ջրանջատումներ կլինեն LG տարածաշրջանային դիլերների համաժողովԽոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա Զերծ մնացեք գետի ափամերձ տարածքներում լինելուց․ համայնքապետարանը զգուշացնում է Մասկը հայտարարել է, որ ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է Խոշոր վթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Պաղպաղակ գնելու էին գնացել. վրաերթի ենթարկված 10–ամյա աղջիկն եւ նրա 5–ամյա եղբայրը Վերակենդանացման բաժանմունքում ենՍերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան Մոստովոյը աջակցել է Թիկնիզյանին «Եվրատեսիլ»-ի արդյունքները կեղծվե՞լ են․ խոշոր հեռուստաալիքները հետաքննություն են պահանջում Իսրայելի՝ երկրորդ տեղը գրավելուց հետո ՆԳՆ տնտեսական վարչության պաշտոնյաներ են ձերբակալվել կաշառքի գործով Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Դեռահասը դանակnվ հարձակվել է դպրոցական աղջիկների վրա և տեսագրել, վիրավnրներ կան․ Ֆինլանդիա Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր․ մանրամասներ Ընդամենը 51 փրկարար է ներգրավված 2-ամյա փոքրիկի որոնումներին․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում Արթիկում «BMW»-ն բախվել է քարե պարսպին, բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Մարսի ջրի առեղծվածը. գիտնականները բացահայտում են հնագույն ջրային ցիկլը Ապառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում Հնդկաստանում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. հաղորդվում է հինգ զոհի մասին «Էդմո՛ն, ոչ մեկին քննադատելու բարոյական և քաղաքական իրավունք չունես»․ Արտակ Զաքարյան Հայտնաբերվել են սնդիկ ու զինամթերք, 36-ամյա մի տղամարդ է բերման ենթարկվել Եվրոպայում որտե՞ղ են ամենաբարձր աշխատավարձերն ու եկամուտները Բանանն անհետացման վտանգի տակ է Արտառոց դեպք է տեղի ունեցել ԵրևանումՔարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի»․ Ալիև Զելենսկու ներկայացումը ձախողվեց․ Զախարովա Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան ՆԳՆ-ն` երեխաների առևանգումների մասին Ջրանջատումներ Երևանում և մարզերում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի. Լավրով Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀնարավոր է՝ երեխային տարել են. փոքրիկ Տիգրանի հայրը նոր մանրամասներ է հայտնել որոնողական աշխատանքներից (տեսանյութ) Ջրից ինչ ասես չեն հանել, երեխուց հետք չկա. փոքրիկ Տիգրանի հայր Հարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանՆախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ