Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեմքեր և դեպքեր․ Շիրվանզադեի կյանքի սիրելի և չսիրելի մարդիկ, կյանքի հետաքրքիր պատմությունները

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 18-ը հայ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։

Նախ՝ Շիրվանզադեի մասին։

Շիրվանզադեն ծնվել է դերձակների ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Արևմտահայերի 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։

ArmLur.am-ը ներկայացնում է Շիրվանզադեի կյանքից հետաքրքիր փաստեր, դեպքեր։

Շիրվանզադեն շատ է սիրել իր տատիկին և ասում են, որ տատիկը բավականին ուժեղ, համառ կին է եղել։ Պատմում են, որ մի անգամ լեզգի ավազակները գիշերով հարձակվում են նրա աղջկա տան վրա։ Շիրվանզադեի տատը երեքին պատշգամբից ցած է նետում, իսկ չորրորդը կարողանում է նրան դաշույնով վիրավորել ու փախչել։

Չնայած, որ Շիրվանզադեն տատիկին շատ է սիրել, նրա մանկության մղձավանջներից է եղել իր փոքր հորեղբայրը։ Շիրվանզադեի հորեղբայրը ծույլ և հարբեցող է եղել։

Աշխատել չէր սիրում, բայց սիրում էր կյանքի հաճույքները վայելել, իսկ փողը սպառնալով ու վիրավորելով պահանջում էր մեծ եղբորից՝ Շիրվանզադեի հորից։  «Հայրս հասակով կես արշին բարձր էր եղբորից և կրկնակի ուժեղ։ Եթե կամենար, մի հարվածով կարող էր նրան գետնին տապալել, բայց չէր անում։ Նա խնայում էր թե՛ իր մոր արցունքները, թե՛ ամաչում էր կտուրներից նայող հարևաններից»,- գրել է Շիրվանզադեն։

Ինչպես և սպասելի էր, Շիրվանզադեի հորեղբայրը սպանվում է իր իսկ հրահրած ծեծկռտուքներից մեկի ժամանակ։

Շիրվանզադեի մորաքրոջ որդին էր հայ մեծ դերասան Հովհաննես Աբելյանը։ Այս երկու մեծերը հայտնի խռովկաններ էին ու նեղանում էին ոչ թե ուրիշներից, այլ իրարից։

«Իր արվեստով Աբելյանը եզակի արտիստ է, անկրկնելի, առանձնապես Շիրվանզադեի պիեսներում»,- գրում էր Մարտիրոս Սարյանը։ Ահա այսպիսի գնահատականներ էին հնչում մամուլում նրանց հասցեին, ու երկու խռովկանները չէին կարողանում մեկ հայտարարի գալ, թե իրենցից ում դերն է ավելի մեծ՝ Շիրվանզադեի՞նը, որ ստեղծել էր այդ պիեսները, թե Աբելյանինը, որը այդ պիեսներն էլ ավելի էր հռչակում իր փայլուն կատարումներով։

Այսպես առիթ-անառիթ իրարից նեղանում էին, մի քանի շաբաթ անց հաշտվում։ Ոչ իրար հետ կարողանում էին շփվել, ոչ էլ առանց իրար մնալ։

Երբ Շիրվանզադեն մահանում է, Աբելյանը խոր ցնցում է ապրում։ «Դագաղը գերեզման իջեցնելու պահին Աբելյանը չոքեց գետնին, համբույրով վերջին հրաժեշտը տվեց հոգեկից բարեկամին, հետո պիջակի դարձածալքից հանեց թարմ ու կարմիր մեխակը և ամրացրեց հանգուցյալի պիջակին․․․

Եվ Աբելյանը, որի կուրծքը տարին բոլոր զարդարված էր լինում կարմիր մեխակով, մի քանի շաբաթ մարդկանց երևում էր առանց այդ ծաղկի, դեմքին՝ խոր վիշտ․․․», – պատմում է Գարեգին Բեսը։

Ստեփան Զորյանը Շիրվանզադեի մասին գրել է, որ վերջինս մեծ տառապանքով էր գրում։

Ըստ Ստեփան Զորյանի՝ Շիրվանզադեն թերթիկի վրա գրում էր մի նախադասություն, հետո ուղղումներով գրում ուրիշ թերթիկի վրա ու երբ ուղղելու բան չէր մնում, միացնում էր ընդհանուր տեքստին՝ ոչնչացնելով սևագրության բոլոր թերթիկները։ Այդ է պատճառը, որ հիմա ոչ մի սևագրություն չի պահպանվել, որ կարողանանք հետևել գրողի մտքի ընթացքին։

Շիրվանզադեի բացասական գծերից էր հայ գրողների արժանիքները չճանաչելը։ Երբ օտար գրողին գովում էին իր մոտ, հանդուրժում էր, բայց հայ հեղինակների դեպքում՝ ոչ։ Այդպես թերագնահատում էր Հովհաննես Թումանյանին, Լևոն Շանթին և մյուսներին։ Երիտասարդ գրողներին էլ չէր խրախուսում։

Շիրվանզադեի մտքերը մշտապես արդիական են։ ArmLur.am-ը ներկայացնում է նաև գրողի մտքերից։

1․ Սև քաղաքը, արդարև, սև էր, որպես կախարդական մի աշխարհ, որ կրում էր իր վրա աստվածային անեծքի դրոշմը։

2․ Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի երեք ժամանակակից զենքերից մեկը՝ փող, տաղանդ և հնարամտություն։

3․ Իսկական կարոտը դռնեդուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում։

4․ Ժամանակն ու տարածությունը սիրո, եթե կարելի է այսպես ասել, սղոցներն են։

5․ Ամեն անդունդ ունի ձգողական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է։

6․ Կա լռություն, որ բառերից պերճախոս է։

7․ Ով որ չգիտե ռիսկ անել, չի կարող մեծանալ։

8․ Փոքրերը կուլ են գնում մեծերին, իսկ մեծերը, փոքրերին անխնա ուտելով, օրից օր ուռչում են, փքվում ու մեծանում։

9․ Ունենալ ճարպիկ ու հմուտ ձեռ, չի նշանակում ավելի խորը զգալ պատիվ ասված բանը։ Մարդկային պատիվը սրի ծայրում չի գտնվում, այլ հոգու խորքում։

10․ Դատարանը հիմնված է այն մարդկանց համար, որոնք դատելու ընդունակություն չունեն։

Ահա Շիրվանզադեն իր ամբողջ հմայքով, վեհությամբ, մտածողությամբ։

Վերջում հավելենք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործում է Շիրվանզադեի անվան համար 21 դպրոցը, իսկ Շիրվանզադեի կիսանդրին գտնվում է հենց այդ դպրոցի առաջ։

Նյութի սկզբնաղբյուր՝ Հենք

Աննա Սրապիոնյան

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԿոնֆերենցիաների լիգա. Սուպերհամակարգիչը կանխատեսել է հաղթողին Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԵրկրաշարժ Թեհրանում ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և օգնություն առաջարկեցին, բայց ես նրանց ասացի հեռու մնալ. Թրամփ Ոսկու գինը նվազել է 410 դրամով և կազմել 57․611 դրամ Ապրիլի 19-ին հազվադեպ երևույթ երկնքում․ Լուսինը կծածկի Պլեադների աստղերը Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի ՍարգսյանՉարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Իսակովի պողոտան կաթվածահար է․ քաղաքացիները մոտ 3 ժամ խցանման մեջ են մնում, ո՞ւմ համար են սարքում ճանապարհը Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում «Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Ինստուլտից ողջ մնալու միակ միջոցը՝ ասեղ վերցնելըՍամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում Դե որ թուրքը լավնա էդ ուրախ ավտոբուսներով գնացեք Թուրքիա. քաղաքացի (տեսանյութ)«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Ուռուցքաբանները հայտնաբերել են մարմնական ազդանշաններ, որոնք վկայում են քաղցկեղի առաջացման մասինԻրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենա է այրվում քաղաքի կենտրոնում. հրշեջները պայքարում են կրակի դեմ Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է 7 մեքենա «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄահացել է Խորհրդային Միության ամենասիրելի դերասաններից մեկըԽորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա Սողոմոնյան