Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հայ պատանի երաժիշտները Դուբայում են՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy - MECMA) միջազգային կրթական ծրագրին և InClassica միջազգային երաժշտական փառատոնին։

Ուղևորության երկրորդ շաբաթը ևս հագեցած է՝ լի մասնագիտական փորձառությամբ, նոր գիտելիքներով, ոգեշնչող հանդիպումներով և դասական համերգներով։ Հայ պատանիները շարունակում են ամեն երեկո այցելել InClassica միջազգային երաժշտական փառատոնի համերգներին՝ «Դուբայ օպերա»-ում։ Երեխաները ունկնդրել են համաշխարհային բեմերի վարպետների՝ ջութակահարներ Մաքսիմ Վենգերովի, Դանիել Լոզակովիչի, Ֆումիակի Միուրայի, կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնիի, դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի հիանալի ելույթները։

Ապրիլի 16-ին ամենահիշարժան պահերից էր «Դուբայ օպերա»-ի բեմում կայացած համերգը, որի ընթացքում հանդես եկավ լեգենդար ջութակահար Գիլ Շահամը, իսկ համերգը ղեկավարում էր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը՝ Ֆրանց Շուբերտ Ֆիլհարմոնիայի մասնակցությամբ։ Հայ պատանիները հպարտությամբ և մեծ ոգևորվածությամբ վայելեցին այս հիանալի դասական համերգը։

Պատանի երաժիշտները շարունակում են նաև մասնակցել անհատական վարպետության դասերի, սեմինարների և դասախոսությունների՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ։ Յուրաքանչյուր հանդիպում դառնում է մի նոր հնարավորություն՝ խորացնելու իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելու կատարողական հմտությունները։

Վարպետության դասերի ընթացքում պատանի երաժիշտների նվիրումն ու պատրաստակամությունն արժանացել է բարձր գնահատանքի՝ հայտնի արտիստների կողմից։

Հայտնի իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն նշել է․ «Ուրախ եմ կրկին հանդիպելու այս հրաշալի հիմնադրամի՝ «Երաժշտություն հանուն ապագայի», պատանի երաժիշտներին։ Նրանց առաջին անգամ հանդիպեցի երեք տարի առաջ Դուբայում՝ այս նախագծի շրջանակում և շատ ուրախ եմ տեսնել, որ երեք տարի անց նրանք այդքան զարգացել և աճել են։ Հայ երեխաները շատ տաղանդավոր են և ինձ համար մեծ հաճույք է աշխատել նրանց հետ։»

 Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Շուիչի Կավատան ընդգծել է․ «Մենք՝ շեփորահարներս, լավ գիտենք, որ հայերը հայտնի են Ալեքսանդր Հարությունյանի շնորհիվ։ Այսօր վարպետության դասին ես զգացի այդ երաժշտական «արյունը»՝ ամբողջությամբ փոխանցված այս պատանի երաժիշտների կատարումներով, և դա ինձ շատ ուրախացրեց։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նորից հանդիպելու հայ երաժիշտների հետ։»

Ռուս հայտնի սաքսոֆոնահար Նիկիտա Զիմինը նշում է․ «Տղան (Հիմնադրամի կրթաթոշակառու Միքայել Հարությունյան) շատ տաղանդավոր է, շատ զգայուն և բաց երաժշտության նկատմամբ։ Նման հատկանիշները տրված են, դրանք չեն սովորեցվում։ Մեր վարպետության դասի ընթացքում խոսեցինք, թե ինչպես է պետք զարգանալ։ Պետք է իմանալ՝ ինչպես աշխատել, կենտրոնացված ու ինքնակարգապահ լինել։ Նա արդեն ամեն ինչ ունի՝ տաղանդ, արագ արձագանք, և երկու դասի ընթացքում ես տեսա առաջընթաց։»

Ուղևորությունը շարունակվում է, իսկ յուրաքանչյուր օր դառնում է մի նոր էջ՝ լի նոր փորձառությամբ, արժեքավոր ինֆորմացիայով և մեծ ոգեշնչմամբ։  MECMA ակադեմիայի և InClassica փառատոնի կազմակերպած այս կրթական ծրագիրը անցկացվում է բարձր մակարդակով՝ ապահովելով պատանի երաժիշտների համար մասնագիտական աճի և մշակութային փոխանակման համար լավագույն պայմաններ։

Կրթական նախաձեռնության էքսկլյուզիվ հովանավորն է GTB Holdings ընկերությունը՝ ի դեմս Տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությամբ այս ուղևորությունը դարձավ իրականություն և դարձավ արժեքավոր ներդրում  Հայաստանի երիտասարդ սերնդի կրթության և մշակութային ապագայի կառուցման գործում։

 

 

Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Գորիսի դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. պարեկների բացահայտումը Ուշադրություն․ հորդառատ անձրևներ, կարկուտ է սպասվում Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին Պլանային անջատումներ՝ մայիսի 15-ին «Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Բացահայտվել է 130 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվրահանձնաժողովը ցանկանում է պարզեցնել վիզաների տրամադրումը ամերիկացի գիտնականներին՝ նրանց ԵՄ գրավելու համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Meta-ն մեր տվյալները օգտագործելու՞ է մայիսի 27-ից «Ռեալի» մեկնարկային կազմը Միացյալ Նահանգները և Կատարը 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի գործարք են կնքել Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում․ հայտարարություն «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համար Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները. ԱԳՆ խոսնակ Մահացել է Վիլլի Խշտոյանը Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին «Հնդկաստանում «Միսս Աշխարհ» մրցույթը վերածվել է իսկական մշակութային տոնախմբության». Ադրինե Աճեմյանը նոր կադրեր է հրապարակել «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Ֆլորիան Վիրցին Մարիա Չանդիրյանի դստեր 1-ամյակն ու ֆոտոշարքը Դուբայում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայի Հանրապետություն էր մեկնել Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Արտակարգ դեպք Երևանում՝ ուժեղ քամու հետևանքով Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg Եվրոպայի խորհուրդը սկսել է «Պուտինի համար արտակարգ դատարան» ստեղծելու գործընթացը Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը Խոշոր ավտովթար. կան վիրավորներ Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է Ուժեղ կարկուտ՝ Արմավիրի մարզում (տեսանյութ) Զինծառայող էր մահացել. նոր մանրամասներ «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա վիրավոր Բերդ քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. կա 4 վիրավոր «Անձրևաջուրն անմիջապես լցվեց մեր հայաթ, հետո պադվալ». Քաղցրաշենի բնակիչը՝ հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքների մասին ՆԳՆ-ն ստուգել է գնչուների և այլ վարկածներ. ի՞նչ է հայտնի փոքրիկ Տիգրանի որոնումներից ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Հաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները Դահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից. Արտակ Զաքարյան