Երևան, 20.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան Ձորահէկ ջրամբարից ջուր է բաց թողնվելու, ինչի հետևանքով գետի հոսքը կտրուկ կավելանա Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները Առաջիկա երկու օրերին 24 ժամով ջրանջատումներ կլինեն LG տարածաշրջանային դիլերների համաժողովԽոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա Զերծ մնացեք գետի ափամերձ տարածքներում լինելուց․ համայնքապետարանը զգուշացնում է Մասկը հայտարարել է, որ ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է Խոշոր վթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Պաղպաղակ գնելու էին գնացել. վրաերթի ենթարկված 10–ամյա աղջիկն եւ նրա 5–ամյա եղբայրը Վերակենդանացման բաժանմունքում ենՍերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան Մոստովոյը աջակցել է Թիկնիզյանին «Եվրատեսիլ»-ի արդյունքները կեղծվե՞լ են․ խոշոր հեռուստաալիքները հետաքննություն են պահանջում Իսրայելի՝ երկրորդ տեղը գրավելուց հետո ՆԳՆ տնտեսական վարչության պաշտոնյաներ են ձերբակալվել կաշառքի գործով Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Դեռահասը դանակnվ հարձակվել է դպրոցական աղջիկների վրա և տեսագրել, վիրավnրներ կան․ Ֆինլանդիա Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր․ մանրամասներ Ընդամենը 51 փրկարար է ներգրավված 2-ամյա փոքրիկի որոնումներին․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում Արթիկում «BMW»-ն բախվել է քարե պարսպին, բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Մարսի ջրի առեղծվածը. գիտնականները բացահայտում են հնագույն ջրային ցիկլը Ապառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում Հնդկաստանում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. հաղորդվում է հինգ զոհի մասին «Էդմո՛ն, ոչ մեկին քննադատելու բարոյական և քաղաքական իրավունք չունես»․ Արտակ Զաքարյան Հայտնաբերվել են սնդիկ ու զինամթերք, 36-ամյա մի տղամարդ է բերման ենթարկվել Եվրոպայում որտե՞ղ են ամենաբարձր աշխատավարձերն ու եկամուտները Բանանն անհետացման վտանգի տակ է Արտառոց դեպք է տեղի ունեցել ԵրևանումՔարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի»․ Ալիև Զելենսկու ներկայացումը ձախողվեց․ Զախարովա Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան ՆԳՆ-ն` երեխաների առևանգումների մասին Ջրանջատումներ Երևանում և մարզերում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի. Լավրով Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀնարավոր է՝ երեխային տարել են. փոքրիկ Տիգրանի հայրը նոր մանրամասներ է հայտնել որոնողական աշխատանքներից (տեսանյութ) Ջրից ինչ ասես չեն հանել, երեխուց հետք չկա. փոքրիկ Տիգրանի հայր Հարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանՆախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»