Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում, գրում է Hetq.am-ը:

Այս ընկերության ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: Ընդ որում՝ 2022-ի տարեվերջին Հայաստան տեղափոխվելուց առաջ, planespotters.net-ի տվյալներով, նախատեսվում էր, որ այս ինքնաթիռը պետք է համալրի հենց Southwind Airlines-ի շարքերը, սակայն դրա փոխարեն այն հանձնվեց «Հայկական ավիաուղիներին»: Բայց ինչպես տեսնում ենք, մեր երկիր տեղափոխվելուց շուրջ 2,5 տարի անց, այդուհանդերձ, այն դարձավ թուրքական օպերատորի բորտ:

Այն, որ վերոնշյալ երկու օդանավերը վերջին տարիներին անցել են Northwind Airlines-«Հայկական ավիաուղիներ»- Southwind Airlines «եռանկյունով», ամենեւին տարօրինակ չէ, քանի որ սրանք փոխկապակցված ավիաընկերություններ են:

Դեռ 2022-ին, անդրադառնալով «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ին, գրել էինք, որ դրա հիմնադիր Արարատ Սարգսյանի մեկ այլ հայկական ընկերություն՝ «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն, ըստ համացանցի բաց աղբյուրների, ռուսական Северный ветер (թարգմանաբար՝ հյուսիսային քամի) ավիափոխադրողի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ռուսական այս օպերատորն առավել հայտնի է որպես Nordwind Airlines։ Վերջինիս 100 %-ի սեփականատերը գործարար Կարինե Վիտալեւնա Բուկրեյն է: Նա նախկինում նաեւ ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, իսկ այս տուրիստական գործակալության սեփականատերը թուրք գործարար Ռամազան Աքպինարն է։ Ըստ «Կոմերսանտի»՝ վերջինս Կ. Բուկրեյի ամուսինն է։

«Պեգաս Տուրիստիկը» բավականին հայտնի ու խոշոր ընկերություն է տուրիզմի ոլորտում։ Հենց սա է համարվում ոչ միայն Nordwind Airlines-ի, այլեւ մեկ այլ ռուսական փոխադրողի՝ Икар-ի (2015-2022 թթ․ ներկայանում էր Pegas Fly ապրանքանիշով) գլխադասային ընկերությունը։ Ընդ որում՝ փաստաթղթերով «Իկարի» միանձնյա սեփականատերը նույնպես Կարինե Բուկրեյն է։ Այդուհանդերձ, վերոնշյալ ռուսական ընկերությունների իրական սեփականատեր է համարվում Ռամազան Աքպինարը։

«Պեգաս Տուրիստիկին», հետեւաբար, նաեւ Nordwind Airlines-ին ու Ikar-ին փոխկապակցված է թուրքական Southwind Airlines-ը (թարգմանաբար՝ հարավային քամի), որի անունն ու լոգոն մտածված են ռուսական Nordwind Airlines-ի նմանությամբ։

Նկատենք, որ Southwind Airlines-ն իր գործունեությունն սկսել է 2022-ի գարնանը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, եւ ռուսական փոխադրողները, այդ թվում՝ Nordwind Airlines-ն ու Ikar-ը, ընկան արեւմտյան պատժամիջոցների տակ: Թուրքական նորաստեղծ ավիաընկերության նպատակն էր այնպես անել, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքերը չնվազեն, այսինքն՝ «Պեգաս Տուրիստիկի» բիզնեսը չտուժի:  

Այսպիսով՝ Աքպինար-Բուկրեյ զույգը ռուսական Nordwind Airlines եւ Ikar ավիաընկերությունների, ինչպես նաեւ Pegas Touristik տուրգործակալության սեփականատերն է, որոնց փոխկապակցված են թուրքական Southwind Airlines-ն ու «Հայկական ավիաուղիները»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Աշտարակում Իշխանությունը իրեն ռետինե խողովակի տեղ է դրել. Ռուսաստանին էլ մեր ծաղիկն էլ պետք չի Առանց ՀՀ քարտեզի ճանաչման սահմանազատումը հանցանք է․ Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներինՌոբերտ Ամստեդամը՝ իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտման» մասին Ուժեղ Աշտարակ․ Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի դեմ կարված գործի վերաբերյալ Հունիսի 7-ին, մասնակցեք ընտրություններին, որ վերջ տանք նվաստացմանը․ Արամ ՎարդևանյանԻնչ խնդիրների ենք մենք հանգում, լսում ենք Ադրբեջանից եւ Google քարտեզներից. ՄարուքյանԱյս իշխանությունն ունի սուտ խոսելու վարպետություն․ Սամվել ԿարապետյանՀԾԿՀ-ն՝ գազի սակագնի բարձրացման մասին Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտումՊրեմիերա․ Միհրան Ծառուկյան՝ «Վերջին զանգ» Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZ Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր Սոլարոնը Հայաստանում արևային վահանակներ և BIPV արևային լուծումներ արտադրող առաջին ընկերությունն է Հունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը ԲյուրականումԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ` ուղիղՄասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ) Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ. Արտակ ԶաքարյանՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան ՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղՍահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Գնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում է. ուղիղ Զախարովան Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ Իրավունք ունենք միջուկային զենք օգտագործելու․ ՌԴ ՊետդումաՔաջարանի հանքավայրի հերթական աշխատանքային օրը` ֆոտոշարքով Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանԳերմանիան ցանկանում է ավելացնել փախստականներին տրվող վճարումները, որպեսզի նրանք Սիրիա չվերադառնան Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել ԿարապետյանՆավթի վրա հիմնված բռնապետությունները ժամանակակից աշխարհում երկար կյանք չունեն․ Հրայր ԿամենդատյանԶելենսկին սպառնացել է պատասխանել Բելառուսի հնարավոր հարձակմանը Ֆեյսբուքի ձեր ֆեյքապետությանը ու իրական կյանքի բռնապետությանը «Ուժեղ Հայաստան»-ը վերջ է տալու. Անդրանիկ ԳևորգյանՀունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը․ Սայիդա ՊողոսյանԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ