Վթար Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել վթար. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում: Վարորդը և երկու ուղևոր ինքնուրույն դուրս են եկել փոսից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, պատգարակել են մյուս ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































