Երևան, 23.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ գրականության դեմքերը ոչ միայն մեծ փառք ու պատիվ են վայելում Հայաստանում, այլև՝ օվկիանոսից այն կողմում, աշխարհի յուրաքանչյուր անկյունում։

Օրինակ ֆրանսիացի գրականագետ Լուք Անդրե Մարսելը 20-րդ դարի հայ բանաստեղծ Դանիել Վարուժանի մասին ասել է․ «Վարուժանը առյուծների զարմից է։ Նրա լեզուն հմայում է ամեն ինչ համախմբելու իր զորությամբ»։

Ապրիլի 20-ը Դանիել Վարուժանի ծննդյան օրն է։ ArmLur.am-ը ներկայացնում է բանաստեղծի կյանքի մասին։

Դանիել Վարուժանը ծնվել է 20-րդ դարում՝ 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։

Վարուժանը գրաճանաչ է դարձել հենց գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակել է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլսը ծանր տպավորություններ է թողել Վարուժանի վրա, քանի որ տեսել է Սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Ցավոք սրտի այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը Դանիել Վարուժանը պատմել է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվել է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացրել հոր մոտ և ականատես դարձել պանդուխտների տառապալի կյանքին։

Այդ դեպքերից տարիներ անց Դանիել Վարուժանը գրել է «Հորս բանտին մեջ» ոտանավորը, որում հիշել է․

«Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,

Մութ զընդանիդ մեջ այցի,

Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ

Մեջտեղը բանտի եւ մահճի»։

Վարուժանի իրական ազգանունը Չպուգքյարյան է։ Հետաքրքիր է Վարուժանի ազգանվան բացատրությունն ու նշանակությունը։

Չպուգքյարյան ազգանունը թուրքերեն «չուպուքքյար» բառից է, որը նշանակում է չիբուխ կրող։ Ըստ ընտանեկան ավանդության՝ նրանց նախնիներից մեկին թուրք փաշան ստիպել է այդ ծառայությունը մատուցել։

Ազգանունից զատ հետաքրքիր է նաև Դանիել Վարուժանի անվան «առեղծվածը»։

Դանիել Վարուժանի հայրը՝ Գրիգորը,  Դանիել անվանեց իր առաջնեկին, որովհետև որդու ծննդյան լուրը լսելու պահին Դանիել մարգարեի մասին էր կարդում։ Նաև պապի անունն էր Դանիել, որի քաջագործությունների մասին լեգենդներ էին պատմում։

Վարուժանը մոլի հայրենասեր է եղել։ Առանձին սիրով ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրել է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թվականի ջարդերի թեմաներով։

Դանիել Վարուժանը գրել է․ «Իսկ բաղձանքս, եթե կուզեք, բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջար»։

Չնայած նրան, որ Դանիել Վարուժանի կյանքն ընդհատվել է բավական վաղ տարիքում, նա թողել է հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։

1915 թվականին Դանիել Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։

Սակայն վտանգը միանգամից վրա է հասել։ Հայոց ոսկեզօծ արտերը ներկվում էին արյամբ։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

Եվ ահա, արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը և դրա վառ ապացույցը բանաստեղծի այս խոսքերն են․ «Ես կկարծեմ, թե բնության ևհոգվույն գեղեցկությունները մեկ կերպով ճշմարտորեն կարտահայտվին, զանոնք նկատել ինչպես որ են»։

Աննա Սրապիոնյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Հետախուզվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանըԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում` հունիսի 25-ին Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն, որն ունի Հայաստանը՝ պարզապես հնազանդվելն ու ստացած шպտակները հանդուրժելն է. Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը hրթիռակnծել է Կիևը Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Մինչեւ երեկո ջուր չի լինելու Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է. Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիրիայի ԱԳՆ-ն Դամասկոսում ահաբեկչությունն ազգային միասնությունը խաթարելու փորձ է անվանել Մահացել է Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հայրը Զելենսկին հայտարարել է, որ Նորվեգիան Ուկրաինային 400 միլիոն դոլար է հատկացրել զենքի արտադրության համար Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից Գրոսի. Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին ճառագայթման մակարդակի բարձրացման բացակայության մասին Գիտնականները գտել են արևային վահանակները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոցը Դեն Բիլզերյան. Իլոնը ճիշտ էր. Նեթանյահուն, թերևս, կոմպրոմատ ունի Թրամփի երեխաների վրա Թրամփը պնդում է, որ Իրանի ձեռքից խլել է միջուկային ռումբը Իսրայելը գրոհում է Թեհրանում և Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախները Իրազեկում․ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին ժամանեց Մոսկվա Գազ չի լինի հունիսի 23-ին և 24-ին՝ տասնյակ հասցեներում Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հունիսի 23-ին ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Club World Cup․ «Ռեալի» մեկնարկային կազմը Թեհրանում բազմամարդ հանրահավաքին մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանի իշխանություններին կոչ են արել բանակցություններ սկսել Վոլգոգրադի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարություն է տարածել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է կնոջ մարմին. ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան