Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ընկալվել է՝ որպես սեփական վիշտ. Աբրահամ Հովեյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայ ժողովրդի պատմական ուղին փշոտ ու դժվարին է։ Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ բարձրանում են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բլուրը՝ հարգելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ցեղասպանության անմեղ զոհերը 2015 թվականի ապրիլի 23-ին դասվել են Հայ Առաքելական Եկեղեցու սրբերի շարքին։

Ինչպես EADaily-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տյումեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս և Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը, չնայած այն բանին, որ արդեն 110 տարի է անցել, 1915 թվականի ապրիլի 24-ը մնում է հայ ժողովրդի պատմության մեջ ամենաողբերգական ամսաթիվը, որը միլիոնների կյանքեր ու ճակատագրեր բաժանում է «առաջի» ու «հետոյի»:

«Անցած տարիները չեն մեղմել այն անասելի ցավն ու վիշտը, որ զգում է յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ որ լինի, որովհետև 1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ համաշխարհային հանրությանը։ Եղեռնից հրաշքով փրկված և հալածանքների ամենադժվար ճանապարհն անցած մեր հայրենակիցները ցրվեցին աշխարհով մեկ՝ կազմելով հայկական սփյուռքը։

Հարյուր հազարավոր անպաշտպան և անօթևան հայեր ապաստան գտան Ռուսական կայսրության տարածքում, որտեղ 1915 թվականի ողբերգական իրադարձություններն ընկալվեցին՝ որպես սեփական վիշտ։

Չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց միջով անցել ենք, հայ ժողովրդի վերածնունդը տեղի ունեցած ողբերգություններից հետո դարձավ մեր նախնիների գլխավոր խնդիրը։ Ի վերջո, հենց սրանից էր կախված հայ ժողովրդի պատմության հաջորդ էջը։

Միջազգային հանրության կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը դարձել է գլխավոր խնդիրը։ Հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտման առաջին նախաձեռնությունն առաջ են քաշել ռուս դիվանագետները։ Ռուսական կայսրության այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի ջանքերը հանգեցրին նրան, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այս իրադարձություններն անվանեցին «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»։ Աստիճանաբար աշխարհը իմացավ Օսմանյան կայսրության արյունալի ծրագրի մասին։ Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչված և դատապարտված է աշխարհի բազմաթիվ երկրների և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կողմից։

1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դուման առաջիններից էր, որ ընդունեց 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին հայտարարություն։

Համաշխարհային հանրության կողմից հենց ճանաչումն է, որ կարող է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն, որպեսզի բոլոր ազգերը կարողանան ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ: Եվ մենք պետք է դա անենք համատեղ ջանքերով` ի շահ մարդկության»,- ասում է Աբրահամ Հովեյանը։

Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ Շվեյցարական Ալպերում մի քանի մարդ մնացել է ձնահոսքի տակ Պարգի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2025»-ում (տեսանյութ) ՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար. Հ1 Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է որդու լուսանկարը (ֆոտո) Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը Այս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա 1 ԲԻՍ աստիճանի հրդեհ՝ Վերին Պտղնիում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատումներ մայիսի 21-ին և 22-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայիսի 19-ին, 20-ին, 22–ին, 23-ին և մայիսի 26-ին գազ չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե Երևանում կմեկնարկի մանկական գրքի փառատոնը Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են նշել որդու ծննդյան տարեդարձը (տեսանյութեր, լուսանկարներ) Ծանրամարտի նոր քաշային կարգերը հաստատվել են «Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Հրդեհ է բռնկվել էլեկտրական հաշվիչների վահանակում․ փրկարարները տարհանել են 1 տասնյակից ավելի բնակչի Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ․ օրը հայտնի է Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել Երկու ուղղաթիռներ բախվել են օդում և կործանվել․ Ֆինլանդիա Վանաձորի Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր Մինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Քարով, դանակով հարվածներ են հասցրել 29-ամյա երիտասարդին․ հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է