Երևան, 20.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե վերահսկողությունը լինի ընտրանքային, ապա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական աստառ․ Հրայր Կամենդատյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը․ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացնի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձևավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը:

Այս կարգավորմամբ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում է իրականացվելու վերահսկողություն՝ պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ։ Ի դեպ, գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Քաղաքական ու հանրային տարբեր շրջանակներ չեն բացառում, որ առաջարկվող փոփոխությունը մահակ է դառնալու ըմբոստ համայնքապետերի գլխին։

Արդյո՞ք նախընտրական տարում նման օրենսդրական փաթեթի ներկայացումը պատահական է, օբյեկտի՞վ են արդյոք մտահոգությունները, որ սա ուղղվելու է ընդդիմադիր ՏԻՄ ղեկավարների դեմ՝ 168am-ն այս հարցադրումներն ուղղեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։

Ի պատասխան՝ տնտեսագետը թեև շեշտեց պետական վերահսկողության կարևորությունը, սակայն ուշադրություն հրավիրեց դրա՝ ոչ ընտրանքային լինելու անհրաժեշտության վրա։

«Պետությունը բյուջեի ծախսերի հետ կապված, բնականաբար, պետք է իրականացնի մշտական դիտարկումներ՝ հնարավոր խախտումների, թերացումների և փոշիացման հետ կապված։ Ընդ որում, այդ միջոցառումները պետք է համատարած լինեն, նաև՝ պետք է ոչ ընտրանքային ու էլեկտրոնային լինեն, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան նույնիսկ փոքր համայնքներում։

Ու քանի որ ՊՎԾ-ում ո՛չ կադրերն են բավարարում, ո՛չ էլ կադրերի քանակը՝ այդ խնդիրները լուծելու և վերահսկողական գործառույթների իրականացման համար, հավանաբար, նրանք գնալու են ընտրանքային եղանակներով, ու հիմնականում այս սուբյեկտիվ որոշման տակ է մեխը։ Վերահսկողությունը եթե լինի ընտրանքային, ապա դա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական ներկապնակ, քաղաքական աստառ անպայմանորեն»,- մանրամասնեց նա։

Հրայր Կամենդատյանն այս որոշման համատեքստում մեկ այլ խնդիր համարեց իշխանության մեջ գործառույթների կլանման պրոցեսը։

«Նույն Վերհասկողական ծառայության դերի բարձրացումն այստեղ մենք նկատում ենք՝ որպես մի փոքր խմբակի կողմից նաև անձնական կորպորատիվ դիրքերի նվաճում, իսկ սա նշանակում է, որ իշխանության մեջ սկսվել է գործառույթների կլանման պրոցես,- նկատեց տնտեսագետը՝ հավելելով,- Ո՞ր չափով են նրանք կարողանալու այդ ամենի վրա էլեկտրոնային հսկողության մոդել կիրառել։

Օրինակ, այս օրերին ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման, հաշիվների դուրսգրման կայքէջն արդեն մի քանի օր չի գործում։ Ընդ որում, տնտեսվարողների հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև ամսի 20-ը, բայց 15-ից հետո այդ համակարգը չի աշխատում, տասնյակ-հազարավոր տնտեսվարողներ չեն կարողանում տալ։

Այսինքն՝ այս մարդիկ կառավարման իրական փորձ չեն ունեցել ու այսօր էլ չունեն․ խրոխտ կերպով կաբինետներում թաքնվելու, միկրոֆոնների առջև հոխորտալու պրակտիկան գործերի կառավարման, բարձր կառավարչական ձիրքերի պրակտիկա չէ։ Այս մարդիկ ապիկարներ են, քաղաքական խմբի առաջ քաշված կոմիսարներն են առանձին բնագավառներում, որոնք մեծ մասամբ բնագավառից ընդհանրապես տեղյակ չեն։ Իրենց նախորդ աշխատանքային փորձն էլ վկայում է, որ առաքման ծառայությունում աշխատող մարդը, ենթադրենք, չի կարող իրականացնել ներկա պահանջներին բավարարող աշխատանք, պարզապես չի կարող»,- ամփոփեց տնտեսագետը։

Ի՞նչ եղանակ կլինի գարնան վերջին շաբաթը Կինը առանձին դաժանությամբ սպանել է ամուսնուն Արշավինը խոսել է Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Oկուպացված Արցախում շարունակվում են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան Ձորահէկ ջրամբարից ջուր է բաց թողնվելու, ինչի հետևանքով գետի հոսքը կտրուկ կավելանա Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները Առաջիկա երկու օրերին 24 ժամով ջրանջատումներ կլինեն LG տարածաշրջանային դիլերների համաժողովԽոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա Զերծ մնացեք գետի ափամերձ տարածքներում լինելուց․ համայնքապետարանը զգուշացնում է Մասկը հայտարարել է, որ ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է Խոշոր վթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Պաղպաղակ գնելու էին գնացել. վրաերթի ենթարկված 10–ամյա աղջիկն եւ նրա 5–ամյա եղբայրը Վերակենդանացման բաժանմունքում ենՍերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան Մոստովոյը աջակցել է Թիկնիզյանին «Եվրատեսիլ»-ի արդյունքները կեղծվե՞լ են․ խոշոր հեռուստաալիքները հետաքննություն են պահանջում Իսրայելի՝ երկրորդ տեղը գրավելուց հետո ՆԳՆ տնտեսական վարչության պաշտոնյաներ են ձերբակալվել կաշառքի գործով Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Դեռահասը դանակnվ հարձակվել է դպրոցական աղջիկների վրա և տեսագրել, վիրավnրներ կան․ Ֆինլանդիա Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր․ մանրամասներ Ընդամենը 51 փրկարար է ներգրավված 2-ամյա փոքրիկի որոնումներին․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում Արթիկում «BMW»-ն բախվել է քարե պարսպին, բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Մարսի ջրի առեղծվածը. գիտնականները բացահայտում են հնագույն ջրային ցիկլը Ապառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում Հնդկաստանում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. հաղորդվում է հինգ զոհի մասին «Էդմո՛ն, ոչ մեկին քննադատելու բարոյական և քաղաքական իրավունք չունես»․ Արտակ Զաքարյան Հայտնաբերվել են սնդիկ ու զինամթերք, 36-ամյա մի տղամարդ է բերման ենթարկվել Եվրոպայում որտե՞ղ են ամենաբարձր աշխատավարձերն ու եկամուտները Բանանն անհետացման վտանգի տակ է Արտառոց դեպք է տեղի ունեցել ԵրևանումՔարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Հայաստանի է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի»․ Ալիև Զելենսկու ներկայացումը ձախողվեց․ Զախարովա Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան ՆԳՆ-ն` երեխաների առևանգումների մասին Ջրանջատումներ Երևանում և մարզերում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի. Լավրով Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր Ավետիսյան