Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը: 

24 տարի ի վեր, ապրիլի 23ին, Ուրուգվայի խորհրդարանի միջոցառումների հատուկ հանդիսասրահում տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում։ Այս տարի Ուրուգվայի խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ Արք․ Գլնճեանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ՀՀ հյուպատոս Գոհար Մինասյանը, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ընթերցվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանտու Օրսիի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110րդ տարելիցը՝  հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը։ Ուրուգվայը միանշանակորեն կատարեց իր պարտականությունը»:

Փոխնախագահ Կարոլինա Գոսսեն իր ելույթում ընդգծել է․ «Ուրուգվայը սնվեց հայ համայնքի ներդրումներով, կարծում եմ՝ իրենց պատմական հայրենիքի հանդեպ տածած սիրով, նրա հիշողության հանդեպ ունեցած անկոտրում պարտավորությամբ, որը պատմություն կերտելու ուղին է, եւ նրանց՝ Ուրուգվայի հանդեպ երախտագիտությամբ լեցուն սիրով»՝ նշելով, որ հայ ժողովուրդը «միշտ իրենց կողքին պետք է ունենա ուրուգվայցի ժողովրդին»:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրն իր ելույթում ընդգծել է․ «հայերը հարստացրել են մեր մշակոյթը, մեր ինքնությունը, մեր երկիրն ու մեր պատմությունը: Ժողովուրդների ինքնորոշումը պետք է հաղթի ամեն տեսակի ճնշումները՝ փոքր, ամենամեծ: Ուրուգվայը հավատարիմ է միջազգային իրավունքի հարգմանը: Մեր փոքր երկիրը ստանում է  ամեն տեսակի դերակատարների ճնշում, սակայն մենք  հասկացրել ենք՝ հայ դատի պաշտպանությունը, պատմական հիշողության պաշտպանումը պետք է շարունակի մնալ իբրև առաջնահերթություն, անկախ այն բանից, թե ով է ղեկավարում Ուրուգվայը»- եզրափակելէ Վալտոմիրը:

Իրավաբան,  միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր և ԱՄՆ-ի Ինդիանա համալսարանի պրոֆեսոր Իրենե Մասսիմինոն, անդրադառնալով ներկա իրավիճակին, շեշտել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հավասար մրցակցային դաշտում չէ, զոհը երբեք հավասար չէ զոհաբերվողին, այն անպատժելիության պատճառով, որը միջազգային հանրության մեծ մասը տարիներ շարունակ շնորհել է Ադրբեջանին»:

Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղերձը փոխանցել է Կարինե Կերկերեանը՝մասնավորապես նշելով․ «Մեր հանձնառությունն է անխոնջ աշխատել, Բաքվում անարդարորեն բանտարկված պատանդների և բանտարկյալների ազատ արձակման համար և կրկնել այն, ինչը,  վստահաբար, եթե իրենք այստեղ կարողանային լինեին, պետք է ասեին՝ Ուրուգվայը տակավին  կարևոր դեր ունի միջազգային ոլորտներում դերակատարության համար, որպեսզի հարգվի հայ ժողովուրդի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը»: Կերկերեանն անդրադարձել է  նաև Բակո Սահակյանի (2011) և Դավիթ Իշխանյանի (2019) Ուրուգվայ կատարած այցերին: «Մեր հազարամյա մայր հայրենիքի  համար այս տագնապալից իրավիճակում և վեց տասնամյակ հետո այն առաջնահերթ օրենքից, որը կոտրեց Հայոց Ցեղասպանությունը շրջապատող լռության պատը, մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում 1965 թվականի Ուրուգվայի օրենսդիրների ժառանգությունը ստացած մեզ բոլորիս, միավորել մեր ձայները և մեկ անգամ ևս կոտրել այն լռությունը, որը երեկվա ցեղասպանները այսօր պարտադրում են մեզ»:

Այս առթիվ ընթերցվեց Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 13.326 օրենքը՝ ընդունման 60-ամյակի կապակցությամբ, Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Իշխան Սաղաթելյանի կողմից հղված նամակը: Ուրուգվային երախտագիտության ի նշան՝ Իշխան Սաղաթելյանը Հայաստանից ժողովրդավարության այս տանը,  Հայոց Ցեղասպանության ճանաչման 60-ամյակի և  Ուրուգվայի Խորհրդարանի բացման 100-ամյակի առթիվ որպես նվեր է ուղարկել ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» նկարը։ Նկարը Հայ Դատի ներկայացուցչի կողմից հանձնվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրին:

Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է