Երևան, 18.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը: 

24 տարի ի վեր, ապրիլի 23ին, Ուրուգվայի խորհրդարանի միջոցառումների հատուկ հանդիսասրահում տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում։ Այս տարի Ուրուգվայի խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ Արք․ Գլնճեանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ՀՀ հյուպատոս Գոհար Մինասյանը, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ընթերցվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանտու Օրսիի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110րդ տարելիցը՝  հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը։ Ուրուգվայը միանշանակորեն կատարեց իր պարտականությունը»:

Փոխնախագահ Կարոլինա Գոսսեն իր ելույթում ընդգծել է․ «Ուրուգվայը սնվեց հայ համայնքի ներդրումներով, կարծում եմ՝ իրենց պատմական հայրենիքի հանդեպ տածած սիրով, նրա հիշողության հանդեպ ունեցած անկոտրում պարտավորությամբ, որը պատմություն կերտելու ուղին է, եւ նրանց՝ Ուրուգվայի հանդեպ երախտագիտությամբ լեցուն սիրով»՝ նշելով, որ հայ ժողովուրդը «միշտ իրենց կողքին պետք է ունենա ուրուգվայցի ժողովրդին»:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրն իր ելույթում ընդգծել է․ «հայերը հարստացրել են մեր մշակոյթը, մեր ինքնությունը, մեր երկիրն ու մեր պատմությունը: Ժողովուրդների ինքնորոշումը պետք է հաղթի ամեն տեսակի ճնշումները՝ փոքր, ամենամեծ: Ուրուգվայը հավատարիմ է միջազգային իրավունքի հարգմանը: Մեր փոքր երկիրը ստանում է  ամեն տեսակի դերակատարների ճնշում, սակայն մենք  հասկացրել ենք՝ հայ դատի պաշտպանությունը, պատմական հիշողության պաշտպանումը պետք է շարունակի մնալ իբրև առաջնահերթություն, անկախ այն բանից, թե ով է ղեկավարում Ուրուգվայը»- եզրափակելէ Վալտոմիրը:

Իրավաբան,  միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր և ԱՄՆ-ի Ինդիանա համալսարանի պրոֆեսոր Իրենե Մասսիմինոն, անդրադառնալով ներկա իրավիճակին, շեշտել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հավասար մրցակցային դաշտում չէ, զոհը երբեք հավասար չէ զոհաբերվողին, այն անպատժելիության պատճառով, որը միջազգային հանրության մեծ մասը տարիներ շարունակ շնորհել է Ադրբեջանին»:

Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղերձը փոխանցել է Կարինե Կերկերեանը՝մասնավորապես նշելով․ «Մեր հանձնառությունն է անխոնջ աշխատել, Բաքվում անարդարորեն բանտարկված պատանդների և բանտարկյալների ազատ արձակման համար և կրկնել այն, ինչը,  վստահաբար, եթե իրենք այստեղ կարողանային լինեին, պետք է ասեին՝ Ուրուգվայը տակավին  կարևոր դեր ունի միջազգային ոլորտներում դերակատարության համար, որպեսզի հարգվի հայ ժողովուրդի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը»: Կերկերեանն անդրադարձել է  նաև Բակո Սահակյանի (2011) և Դավիթ Իշխանյանի (2019) Ուրուգվայ կատարած այցերին: «Մեր հազարամյա մայր հայրենիքի  համար այս տագնապալից իրավիճակում և վեց տասնամյակ հետո այն առաջնահերթ օրենքից, որը կոտրեց Հայոց Ցեղասպանությունը շրջապատող լռության պատը, մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում 1965 թվականի Ուրուգվայի օրենսդիրների ժառանգությունը ստացած մեզ բոլորիս, միավորել մեր ձայները և մեկ անգամ ևս կոտրել այն լռությունը, որը երեկվա ցեղասպանները այսօր պարտադրում են մեզ»:

Այս առթիվ ընթերցվեց Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 13.326 օրենքը՝ ընդունման 60-ամյակի կապակցությամբ, Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Իշխան Սաղաթելյանի կողմից հղված նամակը: Ուրուգվային երախտագիտության ի նշան՝ Իշխան Սաղաթելյանը Հայաստանից ժողովրդավարության այս տանը,  Հայոց Ցեղասպանության ճանաչման 60-ամյակի և  Ուրուգվայի Խորհրդարանի բացման 100-ամյակի առթիվ որպես նվեր է ուղարկել ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» նկարը։ Նկարը Հայ Դատի ներկայացուցչի կողմից հանձնվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրին:

Իրազեկում. մինչև 22:00 ջուր չի լինի. հասցեներ Երազանքիդ ղեկին հենց այսօրԻնչո՞ւ է որոշվել Վրաստան մուտք ու ելքի դեպքում ուղևորների ցուցակ ներկայացնել, ի՞նչ են ուզում դրանով վերահսկել Ողբերգական դեպք, «Ford»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. Shamshyan Ծնվել է Սոնա Աբրահամյանի և ռեփեր Դավոյի առաջնեկը Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ․ Բերեզովսկի Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը Իսրայելը հարվածել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակին (տեսանյութ) Իսրայելը հայտարարել է, որ Իրանի ներքին անվտանգության շտաբը ոչնչացվել է Gyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունը Սուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք ՉալաբյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքումՀետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է Թեհրանում պայթյուններ են որոտացել Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցնելու երրորդ երկրներին. Աբրահամյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար. Իշխան Սաղաթելյան Եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես ՀՀ անվտանգության ճարտարապետության կառուցմամբ․ Մհեր Ավետիսյան Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա Եկեղեցու և կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ ՀայաՔվեի քայլերի մասին «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահել Մայր Աթոռում. Դավիթ Սարգսյան Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները Դրանց դատը Նյուրնբերգից մարդաշատ եվ հոդվածաշատ է լինելու․ Հրայր Կամենդատյան Հարյուրավոր իրանցիներ շարժվում են դեպի Երևան Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվի․ Իրանի գերագույն առաջնորդ Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրըԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է. Սամվել ԿարապետյանԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի որոշ հասցեներում, Լոռու մարզի մի շարք բնակավայրերում` հունիսի 20-ին Փաշինյանը գործում է Բաքվի բռնապետի ուղիղ ցուցումով. Ավետիք Չալաբյան ՎԵՆՈՒՍՈՒՄ մեգազեղչեր են «Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր գրառումը «Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինՀայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը. Վահե ՀակոբյանՍկսվում է ճակատամարտը․ Ալի Խամենեի Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զшվթելու հրապարակային կոչերի համար. փաստաբան Փաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում Թուրքիայում 5 տարի լարված պայմաններում ԱԱԾ-ում աշխատել է, մի քիչ թող հանգստանա.Փաշինյանը` Աբազյանի ազատման մասինՔանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին. թյուրքագետ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը Վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից․​ Սամվել Կարապետյան