ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան լրագրողների հարցումների՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի ներառված չլինելու վերաբերյալ, ընկերությունը պարզաբանում է, որ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։
ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։
2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։
Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։
Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում։





















































1
Մարմարիկում փրկարարները գետից կասկածելի կենդանի դուրս բերեցին
2
«Ես ոչ մի բան չեմ բացառում»․ ինչ է կասկածում անհետացած երեխայի հայրը
3
ԲՏԱ նախարարը` 2-ամյա երեխային իդենտիֆիկացնելու մասին
4
Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից
5
ՆԳՆ-ն՝ անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների մասին