Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիսիանի Աշոտավան համայնքում այս պահին ընթանում է Սյունիքում ապրիլի 25-ին մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին NEWS.am֊ին հայտնել են համայնքից:
Արթուր Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ, տան միակ որդին էր, մեկ քույր ունի։
Ավելի վաղ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել:
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Մարմարիկ գյուղում կորած 2-ամյա Տիգրանի հորաքույրը մանրամասներ է պատմել նրա մասին
2
Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ
3
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
4
Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիու...
5
Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել