Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
ՍՊՈՐՏ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը կրկին լավագույնն է աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:
Քանի որ Մանուկյանը հաղթել է 6 փուլերից 3-ում` հայ մարմնամարզիկը դառնում է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:
Աշխարհի գավաթի փուլերը 6-ն են, բայց Հայաստանի ընտրանին մասնակցել է 5-ին:
Համլետ Մանուկյանը 17 տարեկան է:
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
2
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
3
Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին
4
Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի
5
Հունիսի 23-ին ջուր չի լինի․ հասցեներ