Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի վերջին շաբաթն արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է «Քաղաքացու օր»: Սա նորահայտ «տոն» է, զուտ փաշինյանական, որն այդպես էլ չընդունվեց հասարակության կողմից, բացի քպականներից:

Դնենք մի կողմ, թե ինչու ու հատկապես ինչ նպատակներով նման մի «տոն» սահմանվեց, թեպետ տարածված հիմնական ընկալումն այն է, որ այդպիսով Փաշինյանն ընդամենը փառաբանության առարկա էր դարձնում, այսպես ասած, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»: Հատկանշական է, որ նորահայտ «տոնը» զուտ նոմենկլատուրային, իշխանական բնույթ ունի, ինչը բացահայտում է դրա բովանդակազուրկ և շինծու էությունը: Քաղաքացին պիտի գնահատված լինի, որ մի հատ էլ Քաղաքացու օր նշվի...

Ստացվեց այնպես, որ այս տարի ապրիլի վերջին շաբաթը ամսի 26-ին էր: Այդ օրը՝ 3 տարի առաջ, Փաշինյանի թիկնազորքի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով կյանքից զրկվեցին Սոնա Մնացականյանը և նրա չծնված երեխան: Ոչ ոք մինչև օրս դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մի խումբ քաղաքացիներ, կարելի է ասել՝ ինքնակազմակերպվելով, այս ապրիլի 26-ին վրաերթի վայրում Սոնա Մնացականյանի և նրա չծնված բալիկի հիշատակի մոմավառություն էին նախաձեռնել: Ու, ի տարբերություն «Քաղաքացու օրվա», որ լրահոսում հետին պլան էր մղվել, այս իրադարձությունը բոլոր լրատվակայքերի «առաջին էջերին» էր:

Պետք է ասել, որ չափազանց խորհրդանշական էր: Այն առումով, որ բառացիորեն օրերս լրանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանավարման 7-րդ տարին: Իսկ ի՞նչ է Փաշինյանի իշխանավարումը, եթե ոչ, ինքնին, մի մեծ ու աղետային վրաերթ՝ ՀՀ շուրջ 3 միլիոն քաղաքացիների ու նրանց հիմնարար իրավունքների նկատմամբ:

Դիտարկենք, օրինակ՝ սոցիալական իրավունքները: Դեռ մի կողմ դնենք վիճակագրության թվերն ու դրանցով իշխանությունների մշտական մանիպուլ յացիաները: «Գետնի վրա» ի՞նչ կա: Փաշինյանի իշխանության, կառավարության ամեն մի հերթական «ֆինանսատնտեսական» որոշում, հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում, ընդունվում է քաղաքացիների գրպանները մտնելու նպատակով՝ լինի դա գործող հարկային դրույքաչափերի բարձրացումը, տեղական վճարների կտրուկ թանկացումը, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված բարձրացումը: Հենց միայն շրջանառության հարկը հանելու և հազարավոր տնտեսվարողների «ընդհանուր դաշտ» մտցնելու փաշինյանական մոտեցումներն ինչ ասես՝ արժեն: Օրումեջ բողոքի ցույցեր են, մարդիկ հարկադրված են կա՛մ իրենց փոքր ու միջին բիզնեսի տապանաքարերը դնել, կա՛մ ստիպված օրինախախտ դառնալ, կա՛մ էլ պարզապես թողնել ու հեռանալ Հայաստանից:

Կարճ ասած, Փաշինյանն ու նրա իշխանությունը հայ ժողովրդին դիտարկում են, իրենց իսկ լեքսիկոնով ասած, որպես «տուգանքի մատերիալ» կամ «կթու կով»:

Փաշինյանի իշխանությունը խայտառակ վրաերթ է քաղաքացիների խոսքի ու բողոքի հիմնարար ազատությունների նկատմամբ: Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ կիսագրագետ որևէ պարեկ կարող է հարձակվել պաշտոնական շարասյան համար 30 րոպեից ավել բանուկ փողոցի «փակված» վիճակից բողոքող վարորդի վրա, այլ ոստիկանների հետ մարդուն փռել ասֆալտին ու քարշ տալ դեպի ոստիկանական բաժանմունք: Դա բնութագրական օրինակ է: Ինչպես և այն, որ երբ քաղաքացիների որևէ խումբ բողոքի ակցիա է իրականացնում, անմիջապես հայտնվում են ոստիկանական «երփներանգ» բերետակիր ստորաբաժանումներ, հաճախ՝ բողոքողներից մի 10-15 անգամ ավելի շատ, ու, որպես կանոն, հարձակվում են ցուցարարների վրա, քաշքշում, անհամաչափ ուժ և բռնություն գործադրում:

Փաշինյանը Հայաստանը վերածել է քստմնելի ոստիկանապետության, իսկ նրա ոստիկանախմբերի նման ագրեսիվ դրսևորման հիմնական նպատակը ամեն կերպ քաղաքացիներին ճնշելն է, ժողովրդին ահաբեկելը: Մենք դեռ չենք խոսում անզեն, խաղաղ ցույցի մասնակիցների, հատկապես՝ կանանց, տարեց մարդկանց վրա Փաշինյանի ոստիկանության կողմից շուրջ 30 բեկորային նռնակներ նետելու և մոտ 100 խաղաղ ցուցարարի կանխամտածված վնասվածքներ պատճառելու խայտառակության մասին:

Փաշինյանի իշխանավարումը խայտառակ ու աղետային վրաերթ է քաղաքացիների կենսատարածքի, անվտանգ ու ֆիզիկապես ապրելու նրանց հիմնարար իրավունքի նկատմամբ: Ու խոսքը միայն Կիրանցի, Ոսկեպարի, Խոզնավարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի և նշված բնակավայրերում ապրող քաղաքացիների մասին չէ: Բոլոր քաղաքացիների կենսատարածքն է կրճատվում, մեծ հաշվով: Մարդիկ ոչ միայն ապրում, այլև մի կետից մյուսն են տեղափոխվում՝ բացարձակ անպաշտպանվածության զգացումով:

Փաշինյանի իշխանավարումը վրաերթ է քաղաքացիների ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմքերի վրա՝ սկսած կրթությունից, վերջացրած ազգային եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չգիտեմինչակրաց արշավանքով, որ իրականացնում են ՔՊ-ն, իրենց առաջնորդն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները:

Փաշինյանն իր «տոնական» ուղերձում ասել է, ավելի ճիշտ՝ իրեն բնորոշ ոգով ձեռք է առել ժողովրդին՝ հայտարարելով, թե՝ 7 տարի է, ինչ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»: Սա ասում է ղեկավարը մի քաղկազմակերպության (ՔՊ) ու մի կառավարության, որը բոլոր մերժելի եղանակներով, ոստիկանական բռնություններով, այլ «կուլիսային» ճնշումներով, երբեմն էլ ուղղակի ուժային միջամտությամբ, չեղարկել է ժողովրդի կամընտրության արդյունքները՝ ձերբակալել, կալանավորել է Վանաձորի ընտրված քաղաքապետին, զավթել է իշխանությունը Ալավերդիում և այլն, և այլն: Դեռ չենք խոսում Գյումրիում քաղաքային իշխանությունը գրավելու խայտառակության մասին, որից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ՔՊ-ն հանրագումարում ձախողվեց:

Շարքը շարունակելի է: Ու այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել Քաղաքացու օրվա մասին: Բայց Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար դեռ մեկ դրական բան կարող է անել: Հեռանալ: Ու երևի թե այդ օրն իսկապես համաժողովրդական տոնախմբություն կլինի: Ոչ օրացուցային, այլ իսկական տոն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»