Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում կայացել է խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարին առնչվող երկրորդ համաժողովը, որն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Care for children» կազմակերպության համագործակցությամբ։

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը․ դոկտոր Մերի Բիիքը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի զարգացման մեթոդաբանությունը, կիրառվող արդյունավետ գործիքակազմն ու անվտանգության վրա հիմնված մոդելները։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է  յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու վերջինիս լավագույն շահի ապահովման կարևորությունը և այս համատեքստում խոսել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում պետության ունեցած դերի մասին։ Նախարարը նշել է, որ պետությունը՝ որպես լիազոր մարմին շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ՝ նորարարական մոտեցումների ներդնման, մասնագետների վերապատրաստման և այլնի միջոցով։

«Ելնելով ցուցանիշներից՝ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում խնամատարության ինստիտուտը գնալով ավելի ու ավելի է զարգանում․ այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա, և մենք լիահույս ենք, որ այս թիվը շարունակաբար կավելանա»,- նշել է նախարարը։

«Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը ներկայացրել է Չինաստանում խնամատարության ինստիտուտի կայացման վերաբերյալ իր փորձառությունը․ նա  խոսել է նաև հաջողության պատմությունների մասին, նշել օրինակներ։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս իր ելույթում խոսել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտության, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ ընտանիքում մեծանալու կարևորության մասին։

Աշխատաժողովը շարունակվել է համաժամանակյա ընթացող տարբեր թեմատիկ քննարկումներով, որոնց շրջանակում Էմմա Ժհանգը ներկայացրել է խնամատար ընտանիքներում հաշմանդամություն ունեցող երեխաների դաստիարակության վերաբերյալ փորձառությունը, Նինա Ժհանգը խոսել է երեխաներին խնամատար ընտանիքում տեղավորելու դժվարությունների մասին,  Չաու Նգուեի մասնակցությամբ քննարկվել է կենսաբանական ընտանիքի հետ կապի կարևորությանն առնչվող մի շարք հարցեր և  Էրին Վանգի համակարգմամբ մասնակիցները ծանոթացել են     խնամատարության մոնիտորինգի և աջակցության համակարգին։

Համաժանակյա քննարկումներն ունեցել են ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները  բարձրաձայնել են հարցեր՝ խնամատարության զարգացման արդյունավետ գործիքակազմի, դրանց՝ Հայաստանում տեղայնացման հնարավորության և այլնի վերաբերյալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին q«Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ«Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Խոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին «Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում Հնդկաստանում ատրակցիոն է փլուզվել. կա զոհ Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Ինչո՞ւ են Ատլանտյան օվկիանոսի ջրերը կապույտ թվում, իսկ Կարիբյան ծովինը՝ փիրուզագույն Ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ը Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան