Երևան, 16.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ նախաձեռնելու մասին։ Իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին ընդդիմությանը հանրությանը մանիպուլացնելու մեջ՝ նշելով, որ Քրեական օրենսգրքում արդեն իսկ կա համապատասխան հոդված: Մասնավորապես՝ 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն՝ ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասսայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է խմբագրել 136-րդ հոդվածը՝ ավելացնելով «Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ կողմից միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ վտանգավորությունը նսեմացնելը…» ձևակերպումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախ անդրադառնում է իշխանության այն հակադարձմանը, որ նման հոդված արդեն իսկ կա Քրեական օրենսգրքում՝ առաջարկելով համեմատել իրենց փոփոխությունների առաջարկը և գործող օրենքը: «Գործող Քրեական օրենսգրքում խոսքը ցեղասպանությունների մասին է: Մենք հստակ նշել ենք Հայոց ցեղասպանությունը: Հստակ կոնկրետացրել ենք Հայոց ցեղասպանության մերժումը, ոչ թե ընդհանրապես ցեղասպանությունների: Դրանից բացի, ավելի ենք խստացրել ցեղասպանության ժխտման, ուրացման, հետևանքների նվազեցման համար պատասխանատվությունը: Այն, որ ասում են, թե հոդվածը կա օրենսգրքում, դա այնքան էլ այդպես չէ: Հստակ ֆիքսել ենք, որ խոսքը վերաբերում է հենց Հայոց ցեղասպանությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Արդյոք նման օրինագծի ներկայացումը կապվա՞ծ է վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, հակասական հայտարարությունների հետ: «Պատճառն իշխանությունների կողմից, այսպես կոչված, «իրական Հայաստանի» ցնդաբանության ներքո Ցեղասպանության ուրացման քաղաքականությունն է: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Լեմկինի ինստիտուտը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա մեղքի մի մասը դնում է հայ ժողովրդի վրա, որ հայ ժողովուրդն իր չմտածված քայլերով բերեց նրանց, որ ցեղասպանություն տեղի ունեցավ: Դա կասեցնելու խնդիր կա: Պատկերացրեք՝ Իսրայելի որևէ վարչապետ հանկարծ ասի՝ գուցե հրեա ժողովուրդն էլ էր ինչ-որ հարցում մեղավոր, որ Հոլոքոստը տեղի ունեցավ: Իրենք այդ դիսկուրսն են բացում: Դա պետք է կանխել: Դա մաքուր թուրքական թեզ է: Եթե նայեք, թուրքական բոլոր աղբյուրները, քաղաքական իրենց խոսույթը, այսպես կոչված, գիտական խոսույթն այն է, որ նորմալ ապրում էինք, հանկարծ մի խումբ հայեր, ոչ թե ժողովուրդը, որոշեց մեր դեմ սաբոտաժ իրականացնել, դրանց դեմ պայքար էր: Առաջ են քաշում այն, որ հայերը ցեղասպանեցին թուրքերին: Շատ հատկանշական է այն, որ երբ Թուրքիայում՝ Կիլիկիայում, երկրաշարժ տեղի ունեցավ, և Հայաստանը մարդասիրական օգնություն տրամադրեց, և բացվեց ցամաքային սահմանը, թուրքերը մի քանի լուսանկար հրապարակեցին: Հայկական բեռնատարներն անցնում էին թուրքերի կողմից տեղադրված հուշարձանի մոտով, որը հայերի կողմից իրականացված թուրք զոհերի հիշատակի հուշարձանն էր: Այս պայմաններում օրենսդրական կարգավորում է պետք, որը կկանխի որևէ մեկի և հատկապես պաշտոնատար անձանց կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Օրինագծի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը բավականին բուռն էր: Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության հարցերի հիշատակումը իշխանությունների շրջանում էմոցիաներ է առաջ բերում: Կարծես թե նրանց նյարդերը տեղի են տալիս: «Այո, նրանց նյարդերը տեղի են տալիս: Եթե խոսենք գաղափարական հենքի մասին, ապա այս մարդիկ, այսպես կոչված, հարաբերությունների, այսպես կոչված, նորմալացման հիմնավորմամբ կատարում են թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պահանջները: Ադրբեջանցիները պահանջում են մոռանալ Արցախը, էթնիկ զտումը, արցախցիների իրավունքները, և սրանք այդպես կրքոտ պաշտպանում են թուրքերին՝ հայտարարելով, որ Արցախյան հարցը, դրա հետապնդումը վնասում է մեր անկախությանը: Նույն կերպ էլ թուրքերը պահանջում են մոռանալ ցեղասպանությունը, և սրանք էլի նույնն են ասում, որ Ցեղասպանության հարցի հետապնդումը վտանգում է մեր անկախությունը: Իրենք հասկանում են, որ իրենց իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին: Ցավոք, սա է իրականությունը»,-եզրափակում է Արթուր Խաչատրյանը:

Լուսինե Առաքելյան

Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նոր կայք է գործարկել Արագածոտնի մարզում «Mercedes»-ի վարորդը, վթարի մեջ հայտնված ավտոմեքենաներից խույս տալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մեկ պտույտ շրջվել. կան վիրավորներ Հայաստանի Մ17 հավաքականը զիջել է Բոսնիայի և Հերցեգովինայի իր հասակակիցներին «Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Արտակարգ դեպք. կան վիրավորներ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ Անձրևները կշարունակվե՞ն․ ի՞նչ են զգուշացնում Հայհիդրոմետից Պարգի ելույթը «Եվրատեսիլ 2025»-ի 2-րդ կիսաեզրափակչում Լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն են ուսումնասիրում Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Ընձառյուծներ, հրաբուխներ և տեղային տեսակներ. Հայաստանի կենսաբազմազանությունն իբրև համաշխարհային ժառանգություն Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Սրանք մի օր էլ 44-օրյան լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն. Տիգրան Աբրահամյան Մեր պատմությունը, ժառանգությունը փորձում են գողանալ, մենք փորձում ենք պահպանել՝ փաստեր ներկայացնելով. Սողոմոնյան Ռուսաստանը հարձակվում է բոլոր ուղղություններով. Զելենսկի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գերմանիայի կանցլերը սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը չի բացառել Իրենց տան ճրագը մարեց. Վարդենուտում հուղարկավորեցին հոսանքահարված զինվորին Մարգարա-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավոր կա «Հանքարդյունաբերությունը ոչ թե խնդիր է, այլ խնդիրների լուծումն է». ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տնօրեն«Էլիտան վերացնում են. իսկական արվեստը պետք է շատ հասանելի լինի, սա իմ համոզվածությունն է»Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս․ Արտակ ԶաքարյանՍրբուհի Գալյանը ցմահ դատապարտյալների հետ հանդիպմանը պահպանել է էթիկայի բոլոր նորմերը․ պարզաբանում Շոկային է, ցավալի, դատապարտում ենք․ Արարատի մարզպետարանը՝ Մխչյանի դպրոցի միջադեպի մասին Բախվել են ավտոմեքենաներ․ առկա է գազի արտահոսք «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին Տղամարդը ձերբակալվել է զուգարանում 18 կին գործընկերների գաղտնի նկարահանելու համար ՆԳՆ զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կյանքից հեռացել է Արման Գրիգորյանը Մխչյանի դպրոցում կապկպել էին 4-րդ դասարանի 2 աշակերտի ու ստիպողաբար թմրանյnւթ տվել. նոր մանրամասներ Հնդկաստանը և Պակիստանը երկարաձգել են հրադադարի ռեժիմը «Թագուհու» կերպարը Հայաստանում՝ նյարդայնացրու և տիրիրԱլեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած Փաշինյանը Ալբանիայի վարչապետի հետ տարածաշրջանային խնդիրներն է քննարկել Դպրոցներում անցակետեր կտեղադրվեն, կանխարգելիչ աշխատանքներ կիրականացվեն Վաղարշապատի ղեկավար Դիանա Գասպարյանը հեռանում է Մանեկեն էլ են գցել գետը, այլ միջոցներ են կիրառվել․ նոր մանրամասներ փոքրիկ Տիգրանի որոնումներից ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը «Վեստ Արմենիա» ակումբը հեռացվում է Պրեմիեր լիգայից Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համարԻտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան. «Հետք» Եթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն Ստեփանյան46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը Իսկ դուք ի՞նչ եք արել ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու համար. Աբրահամյանը՝ ՔՊ-ին