Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ նախաձեռնելու մասին։ Իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին ընդդիմությանը հանրությանը մանիպուլացնելու մեջ՝ նշելով, որ Քրեական օրենսգրքում արդեն իսկ կա համապատասխան հոդված: Մասնավորապես՝ 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն՝ ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասսայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է խմբագրել 136-րդ հոդվածը՝ ավելացնելով «Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ կողմից միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ վտանգավորությունը նսեմացնելը…» ձևակերպումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախ անդրադառնում է իշխանության այն հակադարձմանը, որ նման հոդված արդեն իսկ կա Քրեական օրենսգրքում՝ առաջարկելով համեմատել իրենց փոփոխությունների առաջարկը և գործող օրենքը: «Գործող Քրեական օրենսգրքում խոսքը ցեղասպանությունների մասին է: Մենք հստակ նշել ենք Հայոց ցեղասպանությունը: Հստակ կոնկրետացրել ենք Հայոց ցեղասպանության մերժումը, ոչ թե ընդհանրապես ցեղասպանությունների: Դրանից բացի, ավելի ենք խստացրել ցեղասպանության ժխտման, ուրացման, հետևանքների նվազեցման համար պատասխանատվությունը: Այն, որ ասում են, թե հոդվածը կա օրենսգրքում, դա այնքան էլ այդպես չէ: Հստակ ֆիքսել ենք, որ խոսքը վերաբերում է հենց Հայոց ցեղասպանությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Արդյոք նման օրինագծի ներկայացումը կապվա՞ծ է վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, հակասական հայտարարությունների հետ: «Պատճառն իշխանությունների կողմից, այսպես կոչված, «իրական Հայաստանի» ցնդաբանության ներքո Ցեղասպանության ուրացման քաղաքականությունն է: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Լեմկինի ինստիտուտը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա մեղքի մի մասը դնում է հայ ժողովրդի վրա, որ հայ ժողովուրդն իր չմտածված քայլերով բերեց նրանց, որ ցեղասպանություն տեղի ունեցավ: Դա կասեցնելու խնդիր կա: Պատկերացրեք՝ Իսրայելի որևէ վարչապետ հանկարծ ասի՝ գուցե հրեա ժողովուրդն էլ էր ինչ-որ հարցում մեղավոր, որ Հոլոքոստը տեղի ունեցավ: Իրենք այդ դիսկուրսն են բացում: Դա պետք է կանխել: Դա մաքուր թուրքական թեզ է: Եթե նայեք, թուրքական բոլոր աղբյուրները, քաղաքական իրենց խոսույթը, այսպես կոչված, գիտական խոսույթն այն է, որ նորմալ ապրում էինք, հանկարծ մի խումբ հայեր, ոչ թե ժողովուրդը, որոշեց մեր դեմ սաբոտաժ իրականացնել, դրանց դեմ պայքար էր: Առաջ են քաշում այն, որ հայերը ցեղասպանեցին թուրքերին: Շատ հատկանշական է այն, որ երբ Թուրքիայում՝ Կիլիկիայում, երկրաշարժ տեղի ունեցավ, և Հայաստանը մարդասիրական օգնություն տրամադրեց, և բացվեց ցամաքային սահմանը, թուրքերը մի քանի լուսանկար հրապարակեցին: Հայկական բեռնատարներն անցնում էին թուրքերի կողմից տեղադրված հուշարձանի մոտով, որը հայերի կողմից իրականացված թուրք զոհերի հիշատակի հուշարձանն էր: Այս պայմաններում օրենսդրական կարգավորում է պետք, որը կկանխի որևէ մեկի և հատկապես պաշտոնատար անձանց կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Օրինագծի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը բավականին բուռն էր: Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության հարցերի հիշատակումը իշխանությունների շրջանում էմոցիաներ է առաջ բերում: Կարծես թե նրանց նյարդերը տեղի են տալիս: «Այո, նրանց նյարդերը տեղի են տալիս: Եթե խոսենք գաղափարական հենքի մասին, ապա այս մարդիկ, այսպես կոչված, հարաբերությունների, այսպես կոչված, նորմալացման հիմնավորմամբ կատարում են թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պահանջները: Ադրբեջանցիները պահանջում են մոռանալ Արցախը, էթնիկ զտումը, արցախցիների իրավունքները, և սրանք այդպես կրքոտ պաշտպանում են թուրքերին՝ հայտարարելով, որ Արցախյան հարցը, դրա հետապնդումը վնասում է մեր անկախությանը: Նույն կերպ էլ թուրքերը պահանջում են մոռանալ ցեղասպանությունը, և սրանք էլի նույնն են ասում, որ Ցեղասպանության հարցի հետապնդումը վտանգում է մեր անկախությունը: Իրենք հասկանում են, որ իրենց իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին: Ցավոք, սա է իրականությունը»,-եզրափակում է Արթուր Խաչատրյանը:

Լուսինե Առաքելյան

Հանդիպել են Հայաստանի ազգային հավաքականի ներկա և նախկին գլխավոր մարզիչները Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 12-ին Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններովէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մելանիա Թրամփի շնորհիվ ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաների ևս մի խումբ վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ. Սպիտակ տուն Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցը