Պետդուման Զելենսկու հրադադարի մասին հայտարարությունը բլեֆ է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրիմի մարզի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը բլեֆ է անվանել Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ առնվազն 30 օրով հրադադար հաստատելու վերաբերյալ։
Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, հայտարարում է հրադադար Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը։ Այս ժամանակահատվածում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները։ Ի պատասխան Մոսկվայի առաջարկի՝ Զելենսկին ասել է, որ հրադադարը պետք է լինի անհապաղ, անվերապահ և առնվազն 30 օր։
«Զելենսկու հրադադարի մասին հայտարարությունները բլեֆ են։ Զելենսկին կրկնակի հատակ ունեցող մարդ է, որին պատերազմի շարունակությունն անհրաժեշտ է՝ իր հիվանդագին հպարտությունը բավարարելու համար», - ասել է Շերեմետը ՌԻԱ Նովոստիին։
Նրա խոսքով՝ Զելենսկին անտեսում է խաղաղության իրական առաջարկները, շարունակում է խաղալ իր թաքնված քաղաքական խաղը և թքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների վրա։
«Զելենսկին ցույց է տվել իր անպատրաստակամությունը իրականացնելու իրական խաղաղարար նախաձեռնություններ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի կողմից, որոնք փորձում են Ուկրաինան հեռու տանել արյունալի սցենարից», - ասել է պատգամավորը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































