Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։
 
Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։
 
Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլեւ ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին եւ արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել եւ մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։
 
Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները։
 
Ինչ վերաբերում է ընդունված բանաձեւի բովանդակությանը, ապա այն Հայաստանում իշխող ռեժիմի արկածախնդրության արտահայտումն է, ինչի մասին փայլուն գիտակցում են Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք նույն ԵՄ հնարավոր ընդլայնման կապակցությամբ վերջին համաեվրոպական ընտրություններին խիստ զգուշավոր էին եւ զուսպ անգամ Բալկանյան եւ ՏՐԻՈ-յի երկրների անդամության գործընթացի վերաբերյալ։
 
Անընդունելի են նաեւ կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով եւ ինքնիշխանության ոտնահարումով ձեւավորված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»։
 
Հայաստանի գործող վարչախմբի կողմից ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ անդամների նկատմամբ անթաքույց կերպով իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է եւ անպատվաբեր Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար։
Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների, Բաքվի բանտերում որպես պատանդ պահվող հայ գերիների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւում տեղ գտած կցկտուր ձեւակերպումները զգալիորեն զիջում են նույն ԵԺԿ պատգամավորների կողմից հեղինակված՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին։
 
Նման բանաձեւի ընդունումը հակասում է նաեւ մինչ այսօր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին եւ ընդունված փաստաթղթերին, ինչը լրացուցիչ ընդգծում է տվյալ բանաձեւի ստեղծման եւ ընդունման գործընթացի ողջ հակասությունները ԵԺԿ քաղաքական մշակույթին։
 
Նման գործելաոճը հարվածում է նաեւ հայ հասարակության մոտ տարիներով ձեւավորված ԵԺԿ բարձր հեղինակությանը, ով մշտապես կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին ինչպես Հայաստանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում։
 
Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն իրական օրակարգ, հիմնված երկու կողմերի շահերի եւ արժեքների համադրման վրա, ինչի լավագույն ապացույցը Հանրապետական կուսակցության ստանձնած իշխանության օրոք եւ շնորհիվ բանակցված եւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է։
 
Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական շահերի։
Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ Շվեյցարական Ալպերում մի քանի մարդ մնացել է ձնահոսքի տակ Պարգի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2025»-ում (տեսանյութ) ՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար. Հ1 Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է որդու լուսանկարը (ֆոտո) Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը Այս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա 1 ԲԻՍ աստիճանի հրդեհ՝ Վերին Պտղնիում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատումներ մայիսի 21-ին և 22-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայիսի 19-ին, 20-ին, 22–ին, 23-ին և մայիսի 26-ին գազ չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե Երևանում կմեկնարկի մանկական գրքի փառատոնը Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են նշել որդու ծննդյան տարեդարձը (տեսանյութեր, լուսանկարներ) Ծանրամարտի նոր քաշային կարգերը հաստատվել են «Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Հրդեհ է բռնկվել էլեկտրական հաշվիչների վահանակում․ փրկարարները տարհանել են 1 տասնյակից ավելի բնակչի Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ․ օրը հայտնի է