Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է․ Վարդան Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Այսօր հայերի մեծամասնությունը միավորված է մեկ համոզման շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և որքան շուտ՝ այնքան լավ։ Տարբերությունները վերաբերում են միայն այդ հեռացման ուղուն՝ խորհրդարանական անվստահություն, զանգվածային բողոքի ակցիաներ, արտահերթ ընտրություններ, թե սպասել 2026-ի նախատեսված ընտրություններին։ Սակայն լայն տարածում ունի նաև թերահավատությունը, որ այս մեխանիզմներից որևէ մեկը կգործի:

Բայց մի բան անբեկանելի է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ մեկ օր ավել մնալ Փաշինյանի ղեկավարության ներքո։

Երկիրը կանգնած է իր ժամանակակից պատմության ամենավտանգավոր հանգրվաններից մեկում։ Ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ժողովրդավարական կառավարման, տնտեսական կայունության և ազգային համերաշխության ոլորտները զգալիորեն խաթարված և թուլացած են Փաշինյանի իշխանության տարիներին: Այն, ինչ 2018-ին սկսվեց հույսի և վերափոխման խոստումներով՝ թափանցիկություն, արդարություն, վերածնունդ, այսօր վերածվել է ինքնագործունեության, անընդունակության և ռազմավարական ձախողումների ժամանակաշրջանի։

Այսօր ակնհայտ է՝ Փաշինյանը ոչ միայն չի կարողացել դիմակայել առկա մարտահրավերներին, այլև փոշիացրել է ձեռքբերված նվաճումներն ու խորացրել երկրի խոցելիությունը։ Հայաստանի ապագայի համար նա պետք է հեռանա։ Ժամանակն է ձևավորել նոր ուղի։

Փաշինյանի ձախողման հիմքում արտաքին և անվտանգության քաղաքականության աղետալի կառավարումն է։ Տարածաշրջանում, որտեղ ռազմավարական խորությունն անհրաժեշտություն է, նա ղեկավարել է առանց փորձի, տեսլականի կամ կարգապահության։ Նրա մոտեցումը Ադրբեջանին՝ հակասական հռետորաբանությամբ և միակողմանի զիջումներով, խրախուսել է Բաքվին և մեկուսացրել Երևանին։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը, ավելի քան 120,000 հայեր տեղահանվեցին, և դարավոր համայնք վերացվեց։ Սրանք պատերազմի անխուսափելի հետևանքներ չէին։ Սրանք վատ և ձախող ղեկավարության ուղիղ արդյունք էին, որը անպատրաստ էր դիմագրավել աշխարհաքաղաքական իրականությանը։

Փոխանակ կայունացնելու իրավիճակը պատերազմից հետո՝ Փաշինյանը այն վատթարացրեց։ Նա Հայաստանը խճճեց ռազմավարական հակասությունների մեջ, անհասկանալի ուղերձներ ուղարկեց արտաքին գործընկերներին և չկարողացավ ձևակերպել հստակ քաղաքական գիծ։ Նրա սխալները խորթեցրեցին բոլոր հիմնական դերակատարներին։ Մոսկվան նրան համարում է անվստահելի, Թեհրանը՝ կասկածելի, Անկարան և Բաքուն՝ արհամարհանքով են վերաբերվում։ Արևմուտքը, որ մի ժամանակ նրան դիտում էր որպես ժողովրդավարական վերածննդի խորհրդանիշ, այժմ տեսնում է ընդամենը հնազանդ գործակալի, որը գործում է արտաքին շահերին ծառայելու շրջանակում։ Հայաստանի միջազգային մեկուսացումը պատահական չէ։ Դա կանխատեսելի հետևանքն է ղեկավարի, որն իսպառ զուրկ է հեղինակությունից, ռազմավարական պատկերացումից և դիվանագիտական հմտությունից։

Ներքին քաղաքական դաշտում պատկերը ոչ պակաս մտահոգիչ է։ Քաղաքացիական զորեղացման հեղափոխությունը վերածվել է անհատական իշխանության։ Խորհրդարանի և պետական հիմնարկների վերահսկողության միջոցով Փաշինյանը փակել է հաշվետվողականության ճանապարհները և ճնշել ընդդիմությունը։ Դատական համակարգը թուլացվել է, քաղաքացիական հասարակությունը՝ դուրս մղվել, ընդդիմախոսությունը՝ քրեականացվել, մամուլը՝ սահմանափակվել։ Օրենքը գործում է հիմնականում ընդդիմախոսների նկատմամբ և յուրայինների անպատժելիությունը հասել է անասելի չափերի, երբ օր ցերեկով թաղապետն ու իր աշխատակիցները համարձակվում են խմբակային ծեծի ենթարկել միայնակ ակտիվիստի։

Տնտեսական առումով կառավարության ներկայացրած աճը հիմնված է աղավաղված վիճակագրության վրա, որը ուռճացված է Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ի տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ։ Բայց շարքային քաղաքացու համար այս աճը պատրանք է։ Գնաճ, լճացած աշխատավարձեր, աճող պարտքեր և անբավարար ներդրումներ՝ սա է առօրյա իրականությունը։

Կոռուպցիան, որը խոստացվել էր վերացնել, ի վերջո ինստիտուցիոնալացվել է։ Հանրային միջոցները չարաշահվում են, հավատարիմներն ընդգծված պարգևատրվում՝ առանց վաստակի, ֆինանսական թափանցիկությունը՝ մոռացության է մատնվել։ Հին սովորությունները չեն ոչնչացվել՝ խորացել և փոխվել է փաթեթավորումը։

Միևնույն ժամանակ Հայաստանի սոցիալական հյուսվածքը քանդվում է։ Բևեռացում, անվստահություն և քաղաքական հյուծում՝ սրանք են հասարակական կյանքի բնութագրերը։ Պետությունը, փոխանակ միավորելու ազգին դժվարությունների պայմաններում, խորացնում է պառակտումը։ Եվ այնուամենայնիվ, նույնիսկ հեղինակության և հանրային աջակցության աննախադեպ անկման պայմաններում, Փաշինյանը կառչում է իշխանությունից՝ ոչ թե հանրային շահը ծառայելու, այլ սեփական դիրքն ապահովելու համար։

Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել այս ղեկավարությունը։ Փաշինյանի մնալը իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է։ Նրա ներկայությունը նեղացնում է վերականգնման հնարավորությունները, բարդացնում արտաքին հարաբերությունները և խոչընդոտում ժողովրդավարական ու ազգային վերակառուցումը։ Նրա հեռացումը բոլոր խնդիրները չի լուծի։ Բայց դա անհրաժեշտ առաջին քայլն է՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունը, վստահելիությունը և ռազմավարական ուղղությունը։

Մինչ երկիրը սպասում է փոփոխությանը, անհրաժեշտ է հստակ գիտակցել իրավիճակի լրջությունը։ Հայաստանին պետք է առաջնորդություն, որը կարող է միավորել ժողովրդին և հմտությամբ ու հեռատեսությամբ կառավարել տարածաշրջանային մարտահրավերները։ Նիկոլ Փաշինյանը այդ առաջնորդը չէ։ Նա ուներ իր հնարավորությունը՝ և ձախողեց։ Հայաստանի ապագայի, անվտանգության և բարօրության համար, վաղուց ժամանակն է, որ նա հեռանա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ Շվեյցարական Ալպերում մի քանի մարդ մնացել է ձնահոսքի տակ Պարգի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2025»-ում (տեսանյութ) ՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար. Հ1 Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է որդու լուսանկարը (ֆոտո) Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը Այս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա 1 ԲԻՍ աստիճանի հրդեհ՝ Վերին Պտղնիում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատումներ մայիսի 21-ին և 22-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայիսի 19-ին, 20-ին, 22–ին, 23-ին և մայիսի 26-ին գազ չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե Երևանում կմեկնարկի մանկական գրքի փառատոնը Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են նշել որդու ծննդյան տարեդարձը (տեսանյութեր, լուսանկարներ) Ծանրամարտի նոր քաշային կարգերը հաստատվել են «Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Հրդեհ է բռնկվել էլեկտրական հաշվիչների վահանակում․ փրկարարները տարհանել են 1 տասնյակից ավելի բնակչի Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ․ օրը հայտնի է Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել Երկու ուղղաթիռներ բախվել են օդում և կործանվել․ Ֆինլանդիա