Երևան, 18.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ծուռ հայելիների... քաղաքական դաշտը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենի քաղաքական դաշտում, հարկավ, կան դրսևորումներ, որոնք օրինաչափ են, առհասարակ: Բայց մեր քաղաքական դաշտն ու այդ դաշտի ներկայացուցիչները ունեն որոշակի տարօրինակություններ, կամ, լավ, եթե կուզեք՝ առանձնահատկություններ:

Եթե հակիրճ, ապա մեր քաղաքական դաշտին, ցավոք, բնորոշ են իռացիոնալությունը, հուզականությունը, անհամաչափ հավակնությունները: Հա, մեկ էլ՝ հատկապես հակաքարոզչությունը: Փորձենք հասկանալ այդ շերտերը:

Մեզանում քաղաքական ուժերը, նկատելի անհատները, որպես կանոն, համարում են, որ իրենք միշտ ճիշտ են, ավելին՝ անսխալական են, նույնիսկ՝ անքննադատելի: Կարճ՝ իրենք ճիշտ են, իսկ մյուսներն անխտիր կա՛մ չհասկացող են, կա՛մ չուզող են, կա՛մ ավելի վատ՝ սրիկա և այդպես շարունակ: Եվ, էլի որպես կանոն, այդպես ընկալողները որպես գլխավոր «գործ» տեսնում են այդ «մյուսներից», «նրանցից» քաղաքական դաշտը մաքրելը: Ըստ որում, նմանօրինակ ընկալումը, ցավոք, շատերին է վերաբերում, անգամ այն ուժերին ու անհատներին, որոնք նույնիսկ ՏԻՄ ընտրություններում անգամ անցողիկ շեմը հաղթահարելու հեռավոր շանս անգամ չունեն:

Էլի մի առանձնահատկություն է այն, որ հաճախ կարելի է լսել ամենատարբեր ուժերից, հատկապես պաթետիկ տոնայնությամբ, թե՝ մենք հզոր ենք, մենք բոլորից առաջ ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում: Իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է: Դե, վերը գրվածը...

Մեկ ուրիշ երևույթ: Հաճախ մեկ էլ բոլորը «գտնում են» մեկ ուժ կամ գործչի ու սկսում տոտալ թիրախավորել, թե՝ ժողովուրդն այս «իքս» ուժին (անհատին) ձայն չի տա, այդ ուժը ոչ մի ռեսուրս չունի, իրենից ոչինչ չի ներկայացնում և այդպես շարունակ: Նման դեպքերում միանգամայն տրամաբանական հարց է ծագում. եթե այդպես է, եթե վախենալու բան չկա, եթե ժողովուրդը, միևնույնն է, չի ընտրելու, այսինքն՝ ո՛չ շանս կա, ո՛չ ռեսուրս, ի՞նչ իմաստ ունի այդպես սևեռվել մի միավորի վրա:

Եվ էլի. շատ դեպքերում մեր իրականության մեջ հիմնական թիրախը թողած, հիմնական վտանգը թողած՝ քաղուժերն ավելի շատ զբաղված են այդ թիրախի դեմ պայքարի դաշտում սեփական տեղն ու ոտատեղն ամրացնելու գործով, որն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:

Եվ ամենակարևորը. հատկանշական է, որ շատերը, որոնք քաղաքական հայտ են ներկայացնում, իրենց ռեալիզացման հիմնական նախադրյալն այն են տեսնում, որ մնացած բոլորը չլինեն, ոչ մի բան չանեն: Այսինքն, իրենք կարող են իրացվել, եթե միայն իրենք լինեն: Այսինքն՝ նրանց խորթ է մրցակցությունն ինքնին: Արդյունքում, գերակշռում է ոչ թե սեփական ծրագիրն ու ասելիքը ներկայացնելը, սեփական «պուպուշությունը» ապացուցելը, այսինքն՝ քարոզչությունը, այլ հակաքարոզչությունը, սեփական քաղաքական ընթացքը այլոց վրա հարձակվելու հիմքով կառուցելը:Մինչդեռ, թվում է, ամեն քաղաքական ուժ պետք է ինքն իրեն ներկայացնի ամենից առաջ:

Առհասարակ, տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտը կորցրել է քաղաքականության համար ամենից կարևոր բաղադրիչներից մեկը՝ միտքը, փոխարենը գզվռտոց է տիրում:

Գուցե ամեն ինչ տեղն ընկնի, եթե, այնուամենայնիվ, վերջապես մեր քաղաքական ուժերն ու գործիչները կենտրոնանան սեփական ռեսուրսների, գաղափարների, ծրագրերի ու դրանց իրականացման վրա: Հա, մեկ էլ հանուրի, երկրի, պետության շահերի գերակայության գիտակցման վրա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծնվել է Սոնա Աբրահամյանի և ռեփեր Դավոյի առաջնեկը Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ․ Բերեզովսկի Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը Իսրայելը հարվածել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակին (տեսանյութ) Իսրայելը հայտարարել է, որ Իրանի ներքին անվտանգության շտաբը ոչնչացվել է Gyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունը Սուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք ՉալաբյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքումՀետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է Թեհրանում պայթյուններ են որոտացել Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցնելու երրորդ երկրներին. Աբրահամյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար. Իշխան Սաղաթելյան Եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես ՀՀ անվտանգության ճարտարապետության կառուցմամբ․ Մհեր Ավետիսյան Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա Եկեղեցու և կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ ՀայաՔվեի քայլերի մասին «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահել Մայր Աթոռում. Դավիթ Սարգսյան Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները Դրանց դատը Նյուրնբերգից մարդաշատ եվ հոդվածաշատ է լինելու․ Հրայր Կամենդատյան Հարյուրավոր իրանցիներ շարժվում են դեպի Երևան Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվի․ Իրանի գերագույն առաջնորդ Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրըԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է. Սամվել ԿարապետյանԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի որոշ հասցեներում, Լոռու մարզի մի շարք բնակավայրերում` հունիսի 20-ին Փաշինյանը գործում է Բաքվի բռնապետի ուղիղ ցուցումով. Ավետիք Չալաբյան ՎԵՆՈՒՍՈՒՄ մեգազեղչեր են «Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր գրառումը «Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինՀայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը. Վահե ՀակոբյանՍկսվում է ճակատամարտը․ Ալի Խամենեի Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զшվթելու հրապարակային կոչերի համար. փաստաբան Փաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում Թուրքիայում 5 տարի լարված պայմաններում ԱԱԾ-ում աշխատել է, մի քիչ թող հանգստանա.Փաշինյանը` Աբազյանի ազատման մասինՔանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին. թյուրքագետ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը Վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից․​ Սամվել Կարապետյան Լարսը բաց է Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան Սպասվում է անձրև, կարկուտ․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Կարեն և Նարեկ Կարապետյաններն ազատ արձակվեցին