Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի, պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ». եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք երեխա էր: Երբեք կամակորություն չի արել: Տան փոքր ու միակ տղան էր, իրեն շատ էինք սիրում, բայց երբեք դրանից չէր առիթավորվում: Մեր սերն ու ուշադրությունը երբեք պատճառ չի հանդիսացել, որ դառնա կամակոր կամ եսասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Եփրեմի քույրիկը: Եփրեմը երեք քրոջ կրտսեր եղբայրն է: «Իրեն բոլորն են սիրել՝ տատիկպապիկները, ծնողները, բոլոր-բոլորը»:

Եղբոր դպրոցական տարիները վերհիշելիս ասում է՝ Եփրեմը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ: «Ժողովներից տուն վերադառնալիս մայրիկը կատակով ասում էր՝ մի չարություն էլ դու արա, թող քեզանից էլ բողոքեն: Ուսուցիչները միշտ ընդգծել են՝ վարքի առումով ասելիք չունենք: Ընդունակ աշակերտ է եղել, բայց գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել: Ուսուցիչների և ընկերների շրջանում հարգանք է վայելել, երբեք որևէ անախորժություն դպրոցում չի եղել: Բարդ է ասել, որ ինչ-որ առարկա առանձնացրել է դպրոցական տարիներին՝ որպես սիրելի առարկա, բայց բարձր դասարաններում քիմիան և հատկապես ֆիզիկան իրեն հետաքրքրում էին: Իր հետաքրքրությունների կենտրոնը հայրիկի մեքենան էր, տեխնիկան: 7-8-րդ դասարաններում «գայկաներից» մատանիներ էր տաշում, մասնագիտանում էր արհեստի մեջ»:

Դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան: «Հետաքրքրությունը շարունակում էին մեքենաները մնալ: Այդ ժամանակ իր երազանքը վարորդ դառնալն էր: Մեքենա վարում էր շատ վաղ տարիքից: Ընթացքում նաև վարորդական իրավունք ստացավ: Իր հակումն ու սերը մեքենաների ու տեխնիկայի հանդեպ էր: Ուսումնարանը չէր ավարտել, հետո դիպլոմը ծնողներս վերցրեցին: Ծառայությունից վերադառնալուց հետո իր հիմնական նպատակը աշխատելն էր: Կարևորագույն նպատակներից մեկը մեր հայրական տունը նորոգելն էր, անգամ պլաններ էր գծում, թե ինչպես է տունը վերանորոգելու, ուզում էր ապահովել մեր ծնողների բարեկեցիկ կյանքը: Շատ աշխատասեր էր: Դեռ դպրոցական տարիքից էր աշխատում, հայրիկս տրակտոր ուներ, Եփրեմը դրանով աշխատում էր, դաշտում խոտ էր հնձում, հավաքում, օգնում էր մեր ծնողներին: Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանքով էր ուզում զբաղվել ծառայությունից վերադառնալուց հետո, բայց իրեն նաև ոսկերչությունն էր հետաքրքրում: Զարդեր էր պատրաստում, մատանիներ, նաև նման նախասիրություն ուներ»:

2019 թ. հուլիսի 4-ին Եփրեմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվում է Արցախ՝ Մարտակերտի շրջանի Սխրավենդ գյուղի զորամաս: «Բոլոր տղաների մոտ էլ երևի ծառայության մեկնելիս սկզբում լինում են հակասական զգացողություններ, փորձում են դրանք ցույց չտալ: Բայց երբեք միտք չի ունեցել ծառայությունից խուսափելու, անգամ ուշ մեկնելու առումով: Երբ փոքր էր, մայրիկն ասում էր՝ տղե՛ս, դու բանակ չես գնա, երբ գնաս էլ, պատերազմ չի լինի: Երբ մեծացավ, բանակ չգնալու միտք չի եղել: Ասում էր. «Բոլոր ընկերներս գնում են, ես էլ կգնամ, բա տղա եմ»: Երբ Արմավիրի զորամասում էր ծառայում, կարգապահ զինվորներին շաբաթական մեկ անգամ թույլատրում էին տուն գնալ: Եփրեմը միշտ գալիս էր: Երբ ինչ-որ իրեր էինք իրեն տալիս, որ հետը տանի, արձագանքում էր. «Այնտեղ ամեն ինչ կա, ես ոչ մի բանի կարիք չունեմ»: Առավելագույնը կարող էր ասել. «Լավ, մա՛մ, մի քիչ քաղցր դիր, տանեմ տղերքին»: Երբեք չի դժգոհել, անգամ պատերազմի օրերին իրենից մեկ անգամ բողոք չենք լսել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեռևս Տավուշյան մարտերի ժամանակ իրենց տեղափոխեցին Թալիշ: Այդ ժամանակ մեզ չի էլ ասել, որ իրենց սահմանում էլ կրակոցներ են եղել: Երբ հուլիսյան մարտերը դադարեցին, նոր միայն ասաց, որ իրենց մոտ էլ է լարված եղել, կրակոցներ են հնչել: Այդ ժամանակ նա եֆրեյտորի կոչում էր ստացել: Կորոնավիրուսի շրջանն էր, չէինք կարողանում իր մոտ գնալ: Սեպտեմբերին մի քիչ հանդարտվել էր, ծնողներս պատրաստվում էին, որ ճանապարհ ընկնեն Եփրեմի մոտ: Մայրիկս հաց էր թխում, որ պետք է հետը տաներ: Հետո արդեն պատերազմի լուրը տարածվեց: Զանգահարում էինք Եփրեմին, իր համարին որևէ մեկը չէր պատասխանում: Բնազդաբար կարծես ամեն րոպե զանգում էինք, բայց որևէ նորություն չէինք կարողանում ստանալ: Նաև ասում էին՝ դուք մի զանգահարեք, տղաները կապ կհաստատեն, խառը վիճակ է: Զանգերիցս մեկին պատասխանեցին, ուրախացա, բայց Եփրեմը չէր: Պատասխանող տղան ասաց, որ Եփրեմն իրենից հեռու է, բայց հանգիստ լինենք, ամեն ինչ նորմալ է»:

Պատերազմի առաջին 3-4 օրն ընտանիքը Եփրեմից որևէ տեղեկություն չի ունեցել: «Միայն մի տղա էր մեզ հետ կապ պահում՝ ամեն ինչ նորմալ է, երբ հարմար պահ լինի, ձեզ հետ կապ կհաստատի: Անտանելի ապրումներ ունեցանք այդ օրերին: Եփրեմը զանգեց: Հանգստացրեց բոլորիս՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է, իրենք էլ ապահով տեղում են: Բայց հասկանում էինք՝ տանկիստ է, առաջին գծում, լուրերից հասկանալի էր, թե ինչ է կատարվում: Երբ մերոնք գմփոցների նմանվող ձայներ են լսում, Եփրեմը հանգստացնում է՝ տանկի վրա գործ ենք անում, որ պատրաստ պահենք: Երբեք իրենից խուճապի զգացողություն մեզ չի փոխանցվել: Անհանգստանում էինք, բայց իր մեկ զանգը մեզ ապրեցնում էր: Մեզ ոչինչ չէր ասում, թե ուր տեղափոխվեցին, ինչ է կատարվում, միայն ասում էր, որ լավ է: Պատերազմի ժամանակ իրենից նկար ստացանք, կամավորներ էին գնացել իրենց մոտ, նկարվել էին: Սիրունացել էր, փոխվել, մի տեսակ հանգստացանք այդ նկարից հետո»:

Հոկտեմբերի 19-ի երեկոյան մայրիկը զանգահարում է Մարիամին և հայտնում, որ Եփրեմը վիրավոր է: «Իր մոտ ընկերը զանգել էր, ասել, որ Եփրեմը վիրավոր է, բերում են Երևան: Զանգահարում էինք բոլոր հիվանդանոցները, փնտրում իրեն, բայց Եփրեմից որևէ նորություն չկար: Մինչև հոկտեմբերի 24-ը փնտրել ենք իրեն: Մայրիկս ասում էր՝ եթե իմ տղան իր աչքերը բացեր թեկուզ մի պահ, ինձ կզանգեր: Հիվանդանոցներ էինք գնում, բայց մեզ չէին թողնում ներս մտնել՝ ասելով, որ այդ անուն-ազգանունով զինվոր իրենց մոտ չկա: Սկսեցինք նկարով փնտրել, մի տղա գրեց, որ Եփրեմը մահացել է: Մեր հարազատները սկսեցին նրան այլ տեղերում փնտրել: Եվ գտան: Այդ օրերին հայրիկը նաև Արցախ գնաց, իրեն ասում էին՝ մի գնա, այստեղ փնտրիր, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չէին տալիս: Եփրեմի հագուստի վրա այլ անուն էր գրված, դրա համար չկարողացանք հիվանդանոցներում իրեն գտնել: Բայց հոկտեմբերի 24-ին ամեն ինչ փլուզվեց»: Եփրեմի մահը գրանցվել է հոկտեմբերի 21ին Երևանի հիվանդանոցներից մեկում: Մարտի դաշտում նա ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Ապրելու ուժի մասին: «Ցավը չի մեղմանում: Մեզ՝ երեք քույրերիս ուժ են տալիս, վատ մտքերից ցրում մեր երեխաները: Բայց որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի: Ցավը քեզ կրծում է, ուտում, չես կարողանում այն արտահայտել, խեղդում ես քո մեջ, սովորում այդ ցավին, համակերպվում դրա հետ, և այն քո մի մասն է դառնում: Պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ: Մեր հայրական տան ուրախությունը դարձան մեր փոքր քույրիկի երեխաները: Պատերազմից հետո նրանք տեղափոխվեցին այնտեղ, որ մեր ծնողները մենակ չմնան: Մեր փոքր քույրիկի աղջիկն ունի Եփրեմի կապույտ աչքերը, նրա՝ անհավանական գույնի մազերը: Մեր կարոտը, կարծես, իրենից առնենք: Իսկ տղային քույրիկս Եփրեմ անվանակոչեց: Մեր հայրական տանը միշտ կկանչեն Եփրեմի անունը: Ոչ մի բան չի լրացնում մեր եղբոր բացը: Միշտ ասում եմ՝ եթե մենք երեք քույրերով կանք, մեր եղբայրն էլ մեզ հետ է»:

Հ. Գ. - Տանկիստ, եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Սոլակ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենայն Հայոց կաթողիկոսը ԵՄ դեսպանների հետ խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին «Ոչ մի կերպ չէի կարողանում վախս հաղթահարել, բարդ նկարահանման օրեր ենք ունեցել». Լիլիթ Սարգսյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ Ինչ են քննարկել Փաշինյանն ու Լավրովը․ նոր մանրամասներ «Խնդրում եմ, Վլադիմիր Պուտինին փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը»․ Խաչատուրյանը՝ Լավրովին Իրանի ՊՆ նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Բախվել են «Toyota Corolla»-ն և «Iveco» բեռնատարը․ կան վիրավորներ «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Krikor Jabotian-ի նոր զարդերի շարքի դեմքը (լուսանկար) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին․ Մհեր ԱվետիսյանԿոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց Իմփիչմենտի քրոնիկոնը«Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Փաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը 35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին Բացահայտվել է 120 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը Գետից մաhացած դուրս էին բերվել հայր և որդի․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը Զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ Իրան (տեսանյութ) ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան Ալիևի հայտարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, ՌԴ–ն ու ՀՀ–ն չեն ժխտում. Միրզոյան Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան «Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը». Սոֆյա Պողոսյանն իր մասին նոր բացահայտումներ է արել Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը