Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներկով զենքեր, մինի «ճակատամարտեր». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փեյնթբոլը (Paintball) էքստրեմալ սպորտի հանրաճանաչ խաղ է, որը հավասարապես վայելում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: «Զինված» խաղացողները բաժանվում են երկու թիմերի և մտնում են «ռազմի դաշտ», այդ մինի մարտում հաղթում է ավելի արագը, ճարպիկը և նշանառուն:

Փեյնթբոլի պատմության մեջ կա այդ էքստրեմալ սպորտի ծագման մի քանի վարկած։

Դրանցից ամենավաղը թվագրվում է տասնիններորդ դարի վերջով։ Հենց այդ ժամանակ է տեղի ունեցել այն «հրազենի» ծնունդը, որը կրակում է ներկով։ Նման զենքի օգնությամբ մարզվել են ֆրանսիական բանակի զինվորները։ Կա նաև ենթադրություն, որ 1937 թվականին Գերմանիան որոշել է օգտագործել ֆրանսիական այդ գաղափարը։ Գերմանացիները սկսել են ներկեր կրակող զենքերի արտադրություն՝ «ներկ արձակող սարքեր», որոնք նրանք անվանել են «սաքսոնական հրացաններ»:

Հյուսիսային Ամերիկայում փեյնթբոլի ծագման սեփական վարկածն է լայն տարածում գտել։ 30-ականներին մի խումբ կովբոյներ որոշել են զվարճանալ ներկ կրակող սարքերով, որոնցով նրանք նշում էին անում կովերի և ձիերի վրա։ Այդ զվարճանքը ինչ-որ չափով հիշեցնում էր «պատերազմական խաղ»։

Ըստ փեյնթբոլի ծագման հաջորդ տարբերակի, կանադացի անտառահատներն են նման սարքեր օգտագործել ծառերը նշելու համար։

Փեյնթբոլի առաջին մարկերն ստեղծվել է Crossman ընկերության կողմից անցյալ դարի 60-ականների վերջին։ Բայց դա անհաջող տարբերակ է եղել, պահանջարկը քիչ է եղել, և այն բարելավվել է 1972 թվականին: 1981 թվականի հունիսին ԱՄՆ-ում է տեղի ունեցել փեյնթբոլի առաջին խաղը։ Այդ փոքր «պատերազմը» հրացաններով, որոնք ներկ են արձակում, կազմակերպել են երեք ընկեր՝ բորսայում հոգնեցուցիչ աշխատանքն ընդմիջելու համար: Նրանց մի քանի ընկերներ նույնպես մասնակցել են զվարճալի մարտին: Հանդիսատեսներին և մասնակիցներին դուր է եկել խաղը, և այն արագորեն տարածվել է ոչ միայն Ամերիկայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Միակ թերությունն այն է եղել, որ գնդիկները յուղոտ էին, իսկ ներկը դժվարությամբ էր հանվում հագուստից։ Թերևս դա է պատճառը, որ հետագայում խաղի նկատմամբ հետաքրքրությունը մարել է։ Այնուամենայնիվ, 1984-85 թվականներին տեղի է ունեցել զարգացման կարևոր փուլը, հայտնագործվել են ժելատինե գնդիկները, որոնք լցված էին ջրում լուծվող ներկով, ինչը հանգեցրել է այդ խաղի ժողովրդականության աճին։

Հենց սկզբում այդ խաղի հրացանները օդաճնշումային էին։ Կրակոցն արձակվում էր բալոնում սեղմված օդի միջոցով, որը բավարարել էր ընդամենը 10 կրակոցի համար։ Կարճ ժամանակ անց մշակվել է նոր՝ ավելի կատարելագործված կառուցվածք, որը հնարավորություն է տվել եռապատկել կրակոցների քանակը։ 1985 թվականին հայտնագործվել է ժամանակակից տիպի հրացանը։ Փոփոխություններ են կատարվել պահունակում, հաշվարկվել է գնդակի արձակման օպտիմալ արագությունը, ինչը նվազեցրել է մասնակիցներին վնասելու վտանգը։ 90-ականների կեսերին փեյնթբոլի կորտերը սկսել են համալրվել փչովի կառույցներով, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձրել խաղը։

Զենքերը ևս շարունակել են զարգանալ: Հայտնվել են կիսաավտոմատ, ապա և՝ լիովին ավտոմատ մարկերային հրացաններ։ Ներկայում այդ խաղի բազմաթիվ մասնավոր ակումբներ են հայտնվել։

Փեյնթբոլը բաժանվել է երկու առանձին հատվածների՝ սպորտային՝ սպորտային կոմիտեի հսկողության ներքո, և հանգստի՝ բազմաթիվ մասնավոր ակումբների կողմից կազմակերպվող:

Այնուամենայնիվ, փեյնթբոլը, որպես սպորտային մարզաձև, այնքան էլ զարգացած չէ, չնայած պարբերաբար անցկացվում են տարբեր մակարդակների մրցումներ։

Երրորդ, բայց շատ կարևոր ոլորտը, փեյնթբոլի օգտագործումն է իրավապահ մարմիններում՝ մարզվելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին q«Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ«Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Խոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին «Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում Հնդկաստանում ատրակցիոն է փլուզվել. կա զոհ Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Ինչո՞ւ են Ատլանտյան օվկիանոսի ջրերը կապույտ թվում, իսկ Կարիբյան ծովինը՝ փիրուզագույն Ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ը Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԿիևը կարող է ձգձգել բանակցությունները՝ սպասելով ԱՄՆ ներքաղաքական փոփոխություններին Դեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Անսպասելիորեն կյանքից հեռացել է 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը