Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներկով զենքեր, մինի «ճակատամարտեր». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փեյնթբոլը (Paintball) էքստրեմալ սպորտի հանրաճանաչ խաղ է, որը հավասարապես վայելում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: «Զինված» խաղացողները բաժանվում են երկու թիմերի և մտնում են «ռազմի դաշտ», այդ մինի մարտում հաղթում է ավելի արագը, ճարպիկը և նշանառուն:

Փեյնթբոլի պատմության մեջ կա այդ էքստրեմալ սպորտի ծագման մի քանի վարկած։

Դրանցից ամենավաղը թվագրվում է տասնիններորդ դարի վերջով։ Հենց այդ ժամանակ է տեղի ունեցել այն «հրազենի» ծնունդը, որը կրակում է ներկով։ Նման զենքի օգնությամբ մարզվել են ֆրանսիական բանակի զինվորները։ Կա նաև ենթադրություն, որ 1937 թվականին Գերմանիան որոշել է օգտագործել ֆրանսիական այդ գաղափարը։ Գերմանացիները սկսել են ներկեր կրակող զենքերի արտադրություն՝ «ներկ արձակող սարքեր», որոնք նրանք անվանել են «սաքսոնական հրացաններ»:

Հյուսիսային Ամերիկայում փեյնթբոլի ծագման սեփական վարկածն է լայն տարածում գտել։ 30-ականներին մի խումբ կովբոյներ որոշել են զվարճանալ ներկ կրակող սարքերով, որոնցով նրանք նշում էին անում կովերի և ձիերի վրա։ Այդ զվարճանքը ինչ-որ չափով հիշեցնում էր «պատերազմական խաղ»։

Ըստ փեյնթբոլի ծագման հաջորդ տարբերակի, կանադացի անտառահատներն են նման սարքեր օգտագործել ծառերը նշելու համար։

Փեյնթբոլի առաջին մարկերն ստեղծվել է Crossman ընկերության կողմից անցյալ դարի 60-ականների վերջին։ Բայց դա անհաջող տարբերակ է եղել, պահանջարկը քիչ է եղել, և այն բարելավվել է 1972 թվականին: 1981 թվականի հունիսին ԱՄՆ-ում է տեղի ունեցել փեյնթբոլի առաջին խաղը։ Այդ փոքր «պատերազմը» հրացաններով, որոնք ներկ են արձակում, կազմակերպել են երեք ընկեր՝ բորսայում հոգնեցուցիչ աշխատանքն ընդմիջելու համար: Նրանց մի քանի ընկերներ նույնպես մասնակցել են զվարճալի մարտին: Հանդիսատեսներին և մասնակիցներին դուր է եկել խաղը, և այն արագորեն տարածվել է ոչ միայն Ամերիկայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Միակ թերությունն այն է եղել, որ գնդիկները յուղոտ էին, իսկ ներկը դժվարությամբ էր հանվում հագուստից։ Թերևս դա է պատճառը, որ հետագայում խաղի նկատմամբ հետաքրքրությունը մարել է։ Այնուամենայնիվ, 1984-85 թվականներին տեղի է ունեցել զարգացման կարևոր փուլը, հայտնագործվել են ժելատինե գնդիկները, որոնք լցված էին ջրում լուծվող ներկով, ինչը հանգեցրել է այդ խաղի ժողովրդականության աճին։

Հենց սկզբում այդ խաղի հրացանները օդաճնշումային էին։ Կրակոցն արձակվում էր բալոնում սեղմված օդի միջոցով, որը բավարարել էր ընդամենը 10 կրակոցի համար։ Կարճ ժամանակ անց մշակվել է նոր՝ ավելի կատարելագործված կառուցվածք, որը հնարավորություն է տվել եռապատկել կրակոցների քանակը։ 1985 թվականին հայտնագործվել է ժամանակակից տիպի հրացանը։ Փոփոխություններ են կատարվել պահունակում, հաշվարկվել է գնդակի արձակման օպտիմալ արագությունը, ինչը նվազեցրել է մասնակիցներին վնասելու վտանգը։ 90-ականների կեսերին փեյնթբոլի կորտերը սկսել են համալրվել փչովի կառույցներով, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձրել խաղը։

Զենքերը ևս շարունակել են զարգանալ: Հայտնվել են կիսաավտոմատ, ապա և՝ լիովին ավտոմատ մարկերային հրացաններ։ Ներկայում այդ խաղի բազմաթիվ մասնավոր ակումբներ են հայտնվել։

Փեյնթբոլը բաժանվել է երկու առանձին հատվածների՝ սպորտային՝ սպորտային կոմիտեի հսկողության ներքո, և հանգստի՝ բազմաթիվ մասնավոր ակումբների կողմից կազմակերպվող:

Այնուամենայնիվ, փեյնթբոլը, որպես սպորտային մարզաձև, այնքան էլ զարգացած չէ, չնայած պարբերաբար անցկացվում են տարբեր մակարդակների մրցումներ։

Երրորդ, բայց շատ կարևոր ոլորտը, փեյնթբոլի օգտագործումն է իրավապահ մարմիններում՝ մարզվելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան Աբսուրդային քաղաքականություն՝ Փաշինյանի կատարմամբ․ Արտակ ԶաքարյանԹուրքիայի ԶՈՒ ինքնաթիռ է վթարի ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին (տեսանյութ) Դպրոցականը հարձակվել է ավտոբուսի վարորդի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսովԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀայտնի է երեխայի խնամքի նպաստի, երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացի ժամկետը Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև Wi-Fi-ը թույլ է տալիս լրտեսել մարդուն, նույնիսկ եթե նա հեռախոս չունիԱրևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը աշխարհում Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա․ Էդմոն ՄարուքյանՄենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը․ Սևակ ԽաչատրյանԴատարանի մոտ մեքենա է պայթել, մաhացել է առնվազն 12 մարդ, վիրավnրվել՝ 21-ը․ Պակիստան (տեսանյութ)