Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունները մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առիթով։ Դրանում ասված է․

«Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր  նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:

Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք:

Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս:

Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:

Փա՛ռք մեր հերոսներին»։

«Ոչ մի կերպ չէի կարողանում վախս հաղթահարել, բարդ նկարահանման օրեր ենք ունեցել». Լիլիթ Սարգսյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ Ինչ են քննարկել Փաշինյանն ու Լավրովը․ նոր մանրամասներ «Խնդրում եմ, Վլադիմիր Պուտինին փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը»․ Խաչատուրյանը՝ Լավրովին Իրանի ՊՆ նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Բախվել են «Toyota Corolla»-ն և «Iveco» բեռնատարը․ կան վիրավորներ «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Krikor Jabotian-ի նոր զարդերի շարքի դեմքը (լուսանկար) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին․ Մհեր ԱվետիսյանԿոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց Իմփիչմենտի քրոնիկոնը«Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Փաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը 35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին Բացահայտվել է 120 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը Գետից մաhացած դուրս էին բերվել հայր և որդի․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը Զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ Իրան (տեսանյութ) ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան Ալիևի հայտարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, ՌԴ–ն ու ՀՀ–ն չեն ժխտում. Միրզոյան Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան «Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը». Սոֆյա Պողոսյանն իր մասին նոր բացահայտումներ է արել Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան