Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունները մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առիթով։ Դրանում ասված է․

«Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր  նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:

Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք:

Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս:

Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:

Փա՛ռք մեր հերոսներին»։

Ընդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկության«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Որտեղի՞ց է Հայաստանը հացահատիկ ներկրումՋուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Իշխանությունը խրախուսում է մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկից Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ջուր չեն ունենա․ «Վեոլիա Ջուր»-ը վարդենիսցիներին մեղադրում է կամայական գործողություններ կատարելու մեջ Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար)