Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը:
 
Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
 
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, պետական այրեր, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, մարզասերներ:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով՝ այս առաջնության անցկացումը պատմական իրադարձություն է հայաստանյան կարատեի պատմության մեջ:
 
«Կարատե մարզաձևն ունի լայն ընդգրկվածություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այն անցկացնել Հայաստանում՝ միջազգային հանրությանն այսկերպ ևս ներկայացնելով մեր պետությունը: Վստահաբար կարող ենք արձանագրել՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը կլինի Հայաստանում այս տարի անցկացվող ամենախոշոր և ամենամասշտաբային միջոցառումներից մեկը։
 
Առանձնակի ցանկանում եմ շեշտել, որ միջազգային մրցաշարերի անցկացումը ՀՀ կառավարության քաղաքականության առաջնահերթություններից և սպորտի զարգացման ռազմավարության կարևորագույն թիրախներից է՝ նպատակ ունենալով սպորտային միջազգային հարթակում Հայաստանը դարձնել կարևոր կենտրոններից մեկը: Մենք արդեն իսկ հաջորդ տարի կհյուրընկալենք հրաձգության Եվրոպայի առաջնությունը, 2027-ին ևս միանգամից մի քանի խոշոր միջոցառումներ են պլանավորված՝ աշխարհի ծանրամարտի առաջնությունը, Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը։ Այնպես որ, բազում առիթներ կունենանք մեր երկրում հյուրընկալելու աշխարհի տարբեր երկրների մարզական պատվիրակությունների և ամրապնդելու Հայաստանի տեղը սպորտային քարտեզում»,- նշել է նախարարը։
 
Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ կարատե մարզաձևը Հայաստանում, հատկապես դպրոցականների շրջանում, ամենասիրելի և ամենատարածված սպորտաձևերից մեկն է: Հետևաբար, առաջնությունը հնարավորություն կտա առավել խրախուսելու երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով՝ գրանցելով նոր նվաճումներ:
 
«Սպորտն ավելին է, քան տարբեր մարզաձևերի ամբողջությունը։ Հատկապես այս օրերին սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջնության մասնակից բոլոր մարզիկներին մաղթելով հաջողված ելույթներ ու հաղթանակներ, իսկ մարզասերներին՝ սպորտը վայելելու հաճելի օրեր:
 
Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերներին ներդրած ջանքերի, կատարած աշխատանքի և հաջող համագործակցության համար՝ մասնավորապես կարևորելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ցուցաբերած աջակցությունը։ Նա մասնակիցներին մաղթել է արդյունավետ ելույթներ և հաղթական մենամարտեր:
 
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով՝ մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում անցկացնել նման մարզական միջոցառում, որը նաև ճանաչման, միասնության և եվրոպական կարատեի ընտանիքում փոխադարձ վստահության խորհրդանիշ է:
 
Նշենք՝ Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցում է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Այն կտևի մինչև մայիսի 11-ը: Հայաստանի հավաքականը ներկայանում է հետևյալ կազմով՝
 
Տղամարդիկ
60 կգ -Յուրա Զալյան
67 կգ -Սուրեն Հարությունյան
75 կգ -Ռոբերտ Հովհաննիսյան
84 կգ -Գոռ Ներսիսյան
+84 կգ -Դավիթ Մակյան
Կատա -Միխայիլ Մխիթարյան
 
Կանայք
50 կգ -Ելենա Գասպարյան
55 կգ -Ալիսա Խոջայան
68 կգ -Լենա Գյուլումյան
+68 կգ -Անիտա Մակյան
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Լավրովը․ նոր մանրամասներ Իրանի ՊՆ նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Բախվել են «Toyota Corolla»-ն և «Iveco» բեռնատարը․ կան վիրավորներ «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Krikor Jabotian-ի նոր զարդերի շարքի դեմքը (լուսանկար) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին․ Մհեր ԱվետիսյանԿոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց Իմփիչմենտի քրոնիկոնը«Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Փաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը 35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին Բացահայտվել է 120 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը Գետից մաhացած դուրս էին բերվել հայր և որդի․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը Զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ Իրան (տեսանյութ) ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան Ալիևի հայտարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, ՌԴ–ն ու ՀՀ–ն չեն ժխտում. Միրզոյան Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան «Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը». Սոֆյա Պողոսյանն իր մասին նոր բացահայտումներ է արել Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել