Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայազգի զինվորականների ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում հսկայական է եղել: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները`   զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:
Չնայած, որ  Հայաստանում ռազմական գործողություններ, բարեբախտաբար տեղի չունեցան, սակայն սա բոլորի ընդհանուր պատերազմն էր, որում հայազգի քաջարի մարտիկներից շատերը չխնայեցին իրենց կյանքը, շատերն էլ հերոսացան ու արժանացան բարձրագույն պարգևների և կոչումների: 
 
Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում  բնակվող հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, և նրանցից մոտ 350000-ը զոհվեց: Հարկ է նշել, որ պատմության մեջ երբևէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինվորներ և որևէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տվել: Մասնակիցներից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից,  200 հազարը`   Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք զգալի  թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն`   հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից`   100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:   Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
 
Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել հայ ժողովրդի 106 զավակ: Եվս 10 հայաստանցի արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման: ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացաել են կրկնակի: Նելսոն Ստեփանյանի հաշվում կա 1700 մարտական թռիչք, թշնամու խորտակված 13 նավ և հազարավոր սպանված թշնամիներ:
 
Եվս  27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:
Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:
 
Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատենք այդ տարիների ՀԽՍՀ բնակչության թվի հետ, հայերն առաջատարն էին…
Հայազգի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը`   բանակի, 6-ը`   կորպուսի, 28-ը`   դիվիզիայի, 100-ը`   բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: 80000 հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով:
 
Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի բարձրաստիճան սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: Ահա   մի քանի անուններ`   Ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց Ալեքսանդրի, բանակի գեներալ, հետագայում`   մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ հայազգի զինվորականներ, որոնցով այժմ էլ հպարտ է մեր ազգը:  
 
 
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ Ինչ են քննարկել Փաշինյանն ու Լավրովը․ նոր մանրամասներ Իրանի ՊՆ նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Բախվել են «Toyota Corolla»-ն և «Iveco» բեռնատարը․ կան վիրավորներ «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Krikor Jabotian-ի նոր զարդերի շարքի դեմքը (լուսանկար) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին․ Մհեր ԱվետիսյանԿոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց Իմփիչմենտի քրոնիկոնը«Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Փաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը 35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին Բացահայտվել է 120 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը Գետից մաhացած դուրս էին բերվել հայր և որդի․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը Զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ Իրան (տեսանյութ) ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան Ալիևի հայտարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, ՌԴ–ն ու ՀՀ–ն չեն ժխտում. Միրզոյան Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան «Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը». Սոֆյա Պողոսյանն իր մասին նոր բացահայտումներ է արել Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն